«Հասարակագիտության ստուգատես»-ի շրջանակներում

Այս նախագիծը հանդիսանում է «Պատմական նշանակութուն ունեցող շենքերի, վայրերի պահպանություն» նախագծի ենթանախագիծը
Երևանի հնամենի մառաններն ու գինու, խաղողագործության պատմությունը
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Նախագծի նպատակը՝ ուսումնահետազոտական գործունեության ծավալում
Անցկացման վայրը ՝ ք.Երևան,Դալմայի այգիներ
Երևանի խաղողագործության պատմության ուսումնասիրությունը թույլ կտա ուսումնասիրել հնամենի ժամանակաշրջանից այս տարածքը որպես խաղողագործության, գինու վայր, պահպանված մառանների, գինետների, հայտնի գինեգործների պատմությունը:Մեզ աջակցելու է,պատմելու է ազգագրագետ , «Գինին հայոց ավանդական մշակույթում», «Հայկական խաղողը և գինին » գրքերի համահեղինակ Սուրեն Հոբոսյանը:
Իրականացման ընթացքը
Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ պատմամշակութային համալիր են: Դրանք պատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի համար:Նախօրոք Սուրեն Հոբոսյանի կողմից մեզ տրված գրականության, համացանցի ուսումնասիրությունը, վեր հանելով հետաքրքիր փաստերը, անհատ անձանցից հարցումների, հարցազրույցների միջոցով վերհանել տվյալ վայրի կապը խաղողագործության, գինեգործության հետ: Վերստեղծել պահպանված, վտանգված, քանդված հնձանների պատմությունը քարտեզագրումը: Հավաքագրել գինու հետ կապված ավանդություններն ու լեգենդները, համադրել լեգենդներն ու իրական պատմությունը:
Տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ստեղծում, տեղեկատվական փաթեթների ստեղծում, պատում բլոգում, քննարկում: