
Թող գան, խնդրե՛մ, բոլո՜ր նրանք, ովքեր գիտեն
Փայլատակել կարմիր գինու թնդությունից.
Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,
Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու,
Կյանքում լավը և առողջը հավանելու,
Գեղեցիկը ու վսեմը դավանելու :
Պ. Սևակ
Գինին և խաղողը դարեր շարունակ մեծ տեղ զբաղեցնելով հասարակական , տնտեսական կենցաղում ՝հայոց հոգևոր ընկալումներում և պատկերացումներում վերածվել են արժեքաբանական բացառիկ չափանիշների, որի արձագանքները պահպանվել են մինչև այսօր: