Posted in Նախագծեր

Նոր Երևանը իր փոքրիկ պատմություններով

20190302_120235.jpgՄեր նախագծով շաբաթ օրը մի խումբ սովորողների հետ ուղևորվեցինք բացահայտելու Երևանի այս անգամ Փ. Բուզանդի անունը կրող փողոցը.Փ. Բուզանդը 4-5-րդ դարի հայ պատմագիր է ։ Ըստ Բուզանդի «Չկան բառեր և խոսքեր, որոնց ձայնը չլսվի»:

Երևանը կարծես մի կտավ լինի. վեր  խոյացող նոր ու գեղեցիկ շենքեր, հին ու խարխլված,իր ժամանակի դրոշմը ունեցող փոքրիկ տներ, փաքուր ու աղտոտված փողոցներ, գարնանային ջերմ ժպտացող ու հոգսաշատ, անտարբեր հայացքներով անցորդներ:Միևնույնն է, Երևանը իր բազմազանությամբ այն քոնն է,  իմն է.  լցված ապագայով ու անցյալով,  յուրաքանչյուր անկյուն  իր պատմությունով :

19-րդ դարի 2-րդ կեսի – 20-րդ դարի սկզբի Երևանը քաղաքաշինական գործունեության արդյունքում ամբողջապես կերպարանափոխվում է։ Փողոցները, ի թիվս դրանց` Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդ) փողոցը, կառուցապատվում են համաձայն քաղաքի Գլխավոր հատակագծի։ Փողոցը սկսվում է Խանջյանի փողոցից և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Կառուցումը սկսվել է ներկայից Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից։ Հնում այդ հատվածը կոչվել է Խանբաղ կամ Խանի բաղեր, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները: Սկզբում փողոցը կրել է 1830֊1838 թթ հայկական մարզի կառավարիչ եղած գեներալ Վասիլ Բեհբութովի  անունը, ով սերում էր հայկական ազնվական տոհմից։ 20-րդ դարում՝Հայաստանի առաջին հանրապետության օրոք վերանվանվել է  Դաշնակցության  հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի անունով։ 1921 թ. փետրվարին, երբ 11-րդ Կարմիր բանակը  մտնում է Երևան  և անցնում Աստաֆյան փեղեցով , փողոցն անվանափոխվում է բոլշևիկ, Ղարաբաղի մարզի բոլշևիկյան կոմիտեի հիմնադիր Ռուբենի անունով, ում կիսանդրին տեղադրված էր  Աստաֆյան փողոցի անկյունում։ Սակայն կարճ ժամանակ անց փողոցը վերանվանվում է համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովի նախագահ, խորհրդային հեղափոխական գործիչ Յակով Սվերդլովի  անունով, իսկ 1990-ական թթ՝ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի  անունով/տես

Բեհբութովսկայա փողոցը հիմնականում կառուցապատված էր բնակելի տներով` բնորոշ քաղաքի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը. տնամերձ հողամաս, ներքին բակ և փողոցի եզրին գտնվող բնակելի մասնաշենք։ Համեմատաբար վաղ շրջանի տները ունեն աղյուսե շարվածք, ավելի ուշ կառուցածները` բազմերանգ տուֆի ռուստով մշակված ճակատներ, փայտե ավանդական պատշգամբներ`նախշազարդ մետաղական բազրիքներով։20190302_144555Տների գլխավոր ճակատի հորինվածքում տիրապետում է շքամուտքը` հիմնականում շեշտված երթանցով (դալան)։Հնում փողոցում ապրել են վաճառականներ և ազնվականներ, իսկ տներն անվանակոչվել են ըստ տերերի անունների, օրինակ՝ Ենգիբարովների, Աբրահամովների ևն։Այս փողոցում ապրել են նշանավոր մարդիկ:

1893 թ․ Կ․ Կամսարականի տանը բացվում է քաղաքային հիվանդանոց։ Փողոցում գործել է Դ․ Պոպովի մասնավոր ուսումնարանը, Վ․ Հովհաննիսյանի մանկապարտեզը, արդյունաբերողներ Վաղարշակ և Հակոբ Բաբախանյանների բնակելի տունը (26)։

Մկրտիչ Ենգիբարյանի տունը գտնվում է Փավստոս Բուզանդի 4 հասցեում։ Կառուցվել է 1907 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի կողմից։ Պատկանում էր քաղաքային խորհրդի պատգամավոր, վաճառական Մկրտիչ Ենգիբարյանին, որը 1894 թվականից զբաղվում էր  Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ։ 1920-ական թվականներին այստեղ է տեղավորվել Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունը։

565Աբովյան-Բուզանդ փողոցների անկյունում գտնվել է արքունական խորհրդական, դատական կատարածուՀովհաննես Գրիգորյանի տունն (N 2) իր խանութներով։ Այդ տանն է գտնվել Ա․ Բաբախանյանցի հայտնի գինու պահեստը։

Բուզանդի փողոցի տները քանդելու մասին հայտարարվել է դեռ 1968թ.-ին: Ու այդ ժամանակից ի վեր մարդիկ ապրում են սպասման մեջ: Այդ որոշմամբ մեկնարկել է Երևանի ամենակոլորիտային փողոցներից մեկի ոչնչացման գործընթացը, որը կառուցվել է 19-րդ դարի 30-ական թթ.-ին
Բուզանդի փողոցում գտանք մի հին բակ ,պարզեցինք՝ ապրում են ընդամենը վեց բնակիչ, դուռը բացեց ընդամենը մեկը, ասաց այն իր տատիկի բնակարանն է եղել, որը  ձեռք են բերել, դեռևս 1930-ական թվականներին, իսկ այժմ պետությունը իրենցից բավական էժան ցանկանում է գնել:

Մի փոքր թեքվեցինք,  դեպի Հանրապետության փողոց գտանք ,ահա այսպիսի գրառում.20190302_123532

Մեր հետաքրքրությունը շարժվեց, ցանկացանք պարզել՝ ում է ուղղված այս գրառումը: Զգուշությամբ ներս մտանք, քանի որ ձայնեցինք ոչ ոք չարձագանքեց, ու չգիտեինք դռան երևում մեզ ինչ , կամ ով էր սպասում: Բակը մեզ շատ դուր եկավ, ու մեր համառության արդյունքում, մեզ սիրով ընդունեցին այդ բակի տարեցները, պապիկն ու տատիկը:

Հանրապետության փողոց, տուն 44. այս բակի պատմությունը/տեսաֆիլմ/

Առավոտյան ուղևորվելիս, չգիտեինք ինչ էր սպասվում: Քայլելով Բուզանդ փողոցով կրկին ու նորից վեր էինք հիշում, նախօրոք մեզ մոտ նշված հասցեները, փորձում էինք յուրաքանչյուր կառույց բացահայտելով քայլել, ու  քեզ ծանոթ փողոցը նոր հանդերձանքով է ներկայանում,   տեսնում ես ՝ինչպես են փոխվում սովորողների, արդեն իսկ , բացահայտող հայցքները իր քաղաքի հանդեպ:

 

 

20190302_121221«Մելամաղձություն» արձանը,  տեղադրվել է 2003-ին:Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարն այս արձանարձանի գիպսե տարբերակը կերտել էր 1957 թվականին։ Բնօրինակը պահվում է Երևանի Երվանդ Քոչարի թանգարանում։ 6,24 մետր բարձրությամբ (պատվանդանով) բրոնզե այս քանդակը գիպսե այդ քանդակի քառապատիկ ձուլածոն է։Նախագիծը հովանավորել է ճարտարապետ, գրող Ռուբեն Հովհաննիսյանը (գրչանունը՝ Ռ. Բէն)։

 

20190302_121620.jpg
Զարթոնք

«Զարթոնք»  կամ «Պար աղավնիով» հուշարձանը տեղադրվել է 2004թվականին։ Հուշարձանի նյութը մարմար է, պատվանդանը՝ գրանիտ։ Քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան

 

 

Թողնել մեկնաբանություն