Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Ստամբուլի Բոմենթի Մխիթարյան վարժարանի և սեբաստացիների համատեղ ճամփորդությունները դեպի Խոր Վիրապ, Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք

IMG_20190420_141242Պոլսահայ ընկերների հետ՝ մեր հայրենիքի բացահայտման հետքերով

 

Ճամփորդելն անծանոթ մարդկանց հետ ամենալավ առիթն է ծանոթանալու , բացահայտելու անհատին: Պոլսահայ մեր հյուրերը, երկօրյա ճամփորդությունից արդեն դարձան ընկերներ՝թե մեծ , թե փոքր, կամ ինչպես իրենք կասեին` մենձ ու պստիկ: Հետաքրիր , խաղաղ մարդկային տեսակ` նպատակներով լեցուն, գործուն, բանիմաց, տվող ու վերցնող ու միշտ շնորհակալ:Դարերի թոհուբոհով անցնելով ՝ կարողացել են պահել հայի կերպարը` գիտակցելով , ոչ չնայած ամբողջությամբ ազատ չեն, բայց կարևորում են, ապրում են այսօրով՝ հայի կերպարանը , կամքը պահելով , գիտակ մարդկանց մի խումբ է, որ գիտակցում էր իր անցած պատմական ուղին,  կարևորում արդին, ու սաներին ցույց տալիս ապրելու խաղաղ ճանապարհը, այդ  ուղին անցնելու հայի ինքնությունը պահելու գիտակցությունը: Ափսոսում եմ` ,ժամանակը շատ արագ անցավ, :Պարոն Գարեգինն էլ հետաքրքիր մի անձնավորություն է, հոգատար իր սաների նկատմամբ, միշտ աչալուրջ, «քայլող»,:Զրույցները անընդհատ ընթանում էր  համեմատելու, համադրելու տեսանկյունից, հարցերդ թվում են, թե վերջ չունեն իր հետ խոսելիս: Կանայք էլ , միշտ ժպիտը դեմքներին ու միշտ ուշադիր ամեն ինչին` թե խոսքիդ, շարժումիդ, ամեն ինչի հանդեպ:Սաներին էլ շատ հավանեցի/ ինչպես իրենք են ասում/. Սարդարին ու Նարեկին մեր տուն մի քանի ժամով հյուրընկալելուց հետո էլ ավելի մտերմացանք, մեկ օր հետո էլ զանգեցին` հեռախոսահամարներն էին ճշտում:Ստացվում է` երկու օրում կարող ես իրենց հետ ճամփորդել, հասցնել հայրենիքի մի կտորը ներկայացնել ու կարոտել արդեն ընկեր դարձած հյուրերին: Տպավորված եմ իրենց տեսակից. անընդհատ խոսում էին կամուրջներից, համագործակցելուց:

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

 

Ճամփորդություն դեպի Գառնու տաճար/ Տեսաֆիլմ/

Ճամփորդություն դեպի Գեղարդի վանք/ Տեսաֆիլմ/

 

 

Թողնել մեկնաբանություն