Posted in Առաջադրանքներ 7-րդ դասարան

Ուսումնական երրորդ շրջան,առաջադրանք, 7-րդ դասարան, դաս 12

1_650x559.jpgԲնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:

Ազգային պետությունների կազմավորումը

Բնութագրիր «ազգային հերետիկոսություն»  հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:

Հիմնավորիր  ստորև գրված մտքերից  քո ընտրածը:

  • Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»
  • «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև
  • «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան
  • Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/
  • Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/
  • Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
  • Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/
  • Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/
Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :

Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ»-Հետաքրքիր պատմություններ միջնադարյան եվրոպայի մասին./ թարգմանություններ այլալեզու աղբյուրներից/:

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s