Posted in Ուսումնական ճամփորդություն

Անկախության տոն, բարձունքի հաղթահարում Արա լեռ

 

Սեպտեմբերի 21-  Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարելիցը:

 

 

Անկախությունը,անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է,որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: Գարեգին Նժդեհ 

Աշնայանային պայծառ ու խաղաղ առավոտ:Միջին դպրոցի մի խումբ սովորողներով  /6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանցիներ/, դասավանդողներով/ Մենուա, Էմանուել, Վարդուհի/ ճանապարհվեցինք հաղթահարելու Արայի լեռան բարձունքը:Սովորողների մի մասը նորեկներ էին, մի մասի համար էլ նոր ընկերներ ձեռք բերելու պատեհ առիթ, իրենք էլ շատ խաղաղ դա արձանագրում էին, ու զրուցի բռնվելով, խաղով, զրույցով ճանապարհ ընկանք: Ավտոբուսը  կարծես ուրախ ու հնարամիտ, տրամաբանող ու պատմող, պրպտող  երեխաների հավաքատեղի էր: Նրանց մի մասը տրամաբանական խնդիրներ էին լուծում, մի մասը փորձում վերհիշելով պատմել` ուր ենք գնում, ինչ գիտենք Արայի լեռան մասին, որ մարզով ենք անցնելու, մի մասն էլ հեռախոսով պարզում էին Արայի լեռ հասնելու ուղին: Պարզեցինք, որ ընկեր Մենուան/ մաթեմատիկայի ուսուցիչ/, հենց Երնջատափ գյուղից է, որտեղով պետք է անցնեինք:

Հասանք Արայի լեռան հյուսիսահայաց ստորոտը ու սկսեցինք մեր մաքառումը: Մեր  չափազանց հոգատար մայրիկները այնքան ծանր ուսապարկեր էին պատրաստել , որ մեր նրբիկ աղջիկները չէին կարողանում բարձրանալ, օգնության է հասնում մեր հաղթանդամ ու պատրաստակամ ընկեր Էմանուելը:

Պարզվում է` Արայի  լեռը բազմածին  հրաբուխ է: Հյուսիսային լանջը անտառապատ է, ցածրադիր մասերում կան կաղնու , լորենու պուրակներ, մասրենիներ:

Իսկ ինչու է կոչվում Արայի լեռ:

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը` այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած պառկած մարդու: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որը կոչվում է նաև «Աքլորաքար»:/https://www.armgeo.am/araler/

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, մենք  իհարկե այս ուղղությամբ չբարձրացանք, այս ուղղությամբ հաջորդ անգամ/այստեղ , որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար: Ավանդույթի համաձայն, քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից` Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ: Հովիվներից իմանալով աղջկա տեղը` հայրը գտնում է նրան և միանգամից սպանում: Մահանալուց առաջ Վառվառան անիծում է մատնիչ հովիվներին, որոնք ոչխարների հետ քար են դառնում: Դրա հետ միասին Վառվառան խնդրում է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն: Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանքի կամ Վառվառա կույսի քարայր: Իհարկե, մի քիչ  նվնվալով, բայց հաղթահարեցինք բարձունքը, վերևից վայելում էինք մեր  հայրենիքի խրոխտ լեռներն ու գեղատեսիլ անտառներն ու հեռվում ծվարած գյուղերը: Գագաթում   վայելեցինք մեր անկախության, ազատության զգացումները` համեմելով Չարենցով, երգելով և հայրենիքի հիմնը,  մեր դպրոցի հիմնը… Ուրախ, զվարթ, խաղաղ, փոքր ինչ

հոգնած ճանապարհվեցինք դեպի մեր ավտոբուսը, վայելեցինք ձմերուկը ու ճանապարհ ընկանք: Երնջատափում հրաժեշտ տվեցինք ընկեր Մենուային, ինչպես խոստացել էր քնքուշ ու նրբիկ Միլենան, մի փոքր էլ հարցազրույց վերցրեց ընկեր Մենուայից որպես Երնջատափի բնակիչ, ու շարժվեցինք արդեն կարոտած մեր Երևանը:

Բոլորս գոհ էինք, խաղաղ, ու արդեն մի քիչ հոգնած….

 

Թողնել մեկնաբանություն