Posted in Առաջադրանքներ 8-րդ դասարան

Առաջադրանք 8-րդ դասարանի համար

Դաս առաջին

Դասարանական աշխատանք

Ինչու է ուսումնասիրում պատմությունը

Պատմությունը գիտություն է անցյալի ուսումնասիրությամբ ապագան ճիշտ կառուցելու մասին: Նրանք, ովքեր առավել դասեր կքաղեն պատմության մատուցած անգին դասերից, հնարավորություն կունենան ստեղծելու ապահով ապագա, ապագան այսօր էլ կա և մեզ ներկայանում է մի քանի «դռների» միջոցով: Թե որ «դուռը» կբացենք, ընտրողը մենք ենք…. Եվ հենց այստեղ է թաքնված պատմության

շ7հիմնական առաքելությունը` իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնելու կայացնել ճիշտ ընտրություն:…

https://acoya.org/post/2938

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԵԼՔԸ

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ ……….և ……….. մղած վերջին պատերազմներում: …………. կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն ………. հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում ………… և ………… պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի …………… մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ ……….` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Ինչ ասել է ՙՙազատագրական պայքար՚՚

Ինչ ասել է «հեղափոխություն»

 https://acoya.org/post/2531

Տեքստը կարդալուց հետո շարադրի միտքդ մեկ նախադասությամբ:

«Հեղափոխություն» եզրույթն առաջին անգամ գիտական շրջանակներում օգտագործվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի “De revolutionibus orbium coelestium” («Երկնային ոլորտների պտույտի մասին», 1543թ.) գրքում: Փաստորեն այն իր սկզբնական կիրառությունն ստացել է ոչ թե հումանիտար, այլ բնագիտական ուղղվածություն ունեցող աշխատության մեջ և օգտագործվել է` մատնացույց անելու այն հավերժական կերպափոխման շրջապտույտը, որի միջով անցնում են երկնային բոլոր մարմիններն ու եթերային ոլորտները: Այսինքն՝ նշված գրքում «հեղափոխություն» տերմինով բնութագրվել է ոչ թե որակապես նորի ստեղծման երևույթը, այլ ընդհակառակը` շրջապտույտը՝ նախօրոք սահմանված ցիկլի շրջանակներում, որտեղ ի սկզբանե բացառված է որևէ նոր բանի ծնունդը: Փաստորեն, սկզբնական կիրառման ժամանակ այն չի ունեցել իր այժմյան նշանակությունն ու իմաստային ընդգրկման շրջանակը: Հեղափոխություն ասելով մեր օրերում, ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ մարդկային գործունեության մնացած ոլորտներում, լինի դա տնտեսական, մշակութային, սոցիալական, գիտական և այլն, հասկանում ենք արմատական և որակական փոփոխություններ, մի վիճակից անցումը բոլորովին նոր` նախորդից էականորեն տարբերվող կարգավիճակի, ընդ որում՝ շատ կարճ ժամանակամիջոցում և,առավել հաճախ, ուժի կիրառմամբ:…
Ինչ ասել է ՙՙազատագրական պայքար՚՚ http://findarmenia.org/arm/history/22/377/378

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:

Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:

Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր:

Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:

Ներքին նախադրյալների թվում կարևոր էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Այդ իշխանությունները, դիմագրավելով բազում արհավիրքների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:

Ժողովրդի մեջ առևտրա-արհեստավորական խավի զարգացումը հանգեցնում էր սոցիալական նոր շերտի՝ առևտրական բուրժուազիայի առաջացմանը: Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝ հովանավորելով հոգևոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:

Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:

Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:

Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ:

Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:

Փորձիր այդ սահմանումները համեմատել, գտնել տարբերությունները, նմանությունները

Տնային հանձնարարություն

1.Ներկայացրու XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնանալոու երկու պատճառ:Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում և ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը:

Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

 

https://www.youtube.com/watch?v=n9cqGh5AWLg Իսրայել Օրի

Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:

 

Թողնել մեկնաբանություն