Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 27-29
Եռօրյա ճամփորդության օրը՝ մայիսի 27-29
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Ճամփորդության երթուղին՝մեկնում. Երևան-Ապարան-Վանաձոր-Օձուն/163կմ, 3ժ/
վերադարձ. Օձուն-Դսեղ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան/163կմ, 3ժ/
Գիշերակացը՝ Օձուն, Լաերտ Գրիգորյանի պապական տանը
Մեկնարկ՝ Մայիսի 27-ին, Մայր դպրոցի կայանատեղից, 11:00,
ավարտ՝ Մայիսի 29-ին , Մայր դպրոց, 18:00:
Ճամփորդության նպատակը
- Հայրենագիտական բացահայտումներ
- Բարձունքի հաղթահարում
- Քայլարշավների կազմակերպում
- Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
- Ընթերցանություն
- «Գետը համայնքում»
Նախագծի ընթացքը
- Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
- Հետազոտական աշխատանքի իրականացում
- Ճամփորդության իրականացում
- Նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում
Կանգառներ
- Ապարան
- Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
- Շեկաղբյուր լեռնագագաթի հաղթահարում/Շեկաղբյուր լեռը գտնվում է Լոռու մարզում՝ Արդվի և Հովնանաձոր գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2061 մետր է։ Հանդիսանում է Վիրահայոց լեռների բարձր գագաթներից/
- Սեդվու Սբ.Նշան
- Հոռոմայր-Քոբայր
Ճամփորդության գործունեության ուղղությունները
- Դեղաբույսերի հավաքում
- Հայրենագիտություն
- Հարցազրույցներ տեղի բնակչության հետ
- Քայլարշավներ
- Անտառային տեղանքի ուսումնասիրություն
- Միդլ Տվ-ի նկարահանման աշխատանքներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարակում
Նախահաշվի Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ սովորողի համար 10.000դրամ է:
Գիշերակացը՝ անվճար
Սնունդ . օրը՝ 1000 դրամ (3.000)
Վարորդ՝ Արամ Հարությունյան, գումարը ՝100.000/Ակնկալում ենք կրթահամալիրի մասնակի աջակցությունը;/
Կրթական փոխանակումներ -Օձունի դպրոցի սովորողների հետ համատեղ քայլարշավ, պարուսուցում
Ծրագիր
Մայիսի 27
11:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղից
13:00` Վանաձոր /ընդմիջում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի/
16:00` քայլարշավ/Սեդվու, Սուրբ Նշան եկեղեցի/
18:00` Օձուն, տեղավորում, ընթրիքի պատրաստում
19:00` ընթրիք
20:30` օրվա ամփոփում. խաղեր, տպավորությունների ներկայացում
22:30` քուն
Մայիսի 28
08:00` վերկաց, հիգիենա
08:30` նախավարժանք, նախաճաշի պատրաստում
09:00` նախաճաշ
9:30` բարձունքի հաղթահարում / Արդվի-Օձի պորտ-լեռ Շեկաղբյուր(2063մ)
16: 30` վերադարձ , ընթրիքի պատրաստում
17:00` ընթրիք
18:00՝ Պարեր Օձունի սովորողների հետ, քայլք- հարցազրույց գյուղում, այցելություն Օձունի եկեղեցի
20:00` օրվա ամփոփում, խարույկ, խաղեր, քննարկումներ
Մայիսի 29
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
09:30-10:30` միջավայրի բարեկարգում, իրերի հավաքում
11:00` քայլարշավ Հոռոմայրից -Քոբայր
16:00-19:00` վերադարձ
Անհրաժեշտ իրեր
- Քնապարկ
- Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
- Հիգիենայի պարագաներ
- Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
- Բրդուճներ, ջուր
- Դիմակ
- աղբի տոպրակ, ձեռնոցներ
- անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման հրապարակում:
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են
- Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Մասնակիցներ՝
- Ալեքսանդր Իսրայելյան, 6-րդ դասարան
- Մարկ Հովհաննիսյան, 8-րդ դասարան
- Մարզպետ Ղազարյան, «Մուշեղ Գալշոյան»-ի անվան դպրոց
- Քեթրին Եփրեմյան, 7-րդ դասարան
- Սոնա Շահսուվարյան, 7-րդ դասարան
- Անի Շահսուվարյան, 7-րդ դասարան
- Ալեքսան Ստեփանյան, 8-րդ դասարան
- Գեղամ Ներսիսյան, 8-րդ դասարան
- Մարիամ Բարսեղյան, 8-րդ դասարան
- Լիանա Դոխոյան, 6-րդ դասարան
- Էլեն Զարգարյան, 8-րդ դասարան
- Արսեն Գոմցյան, 8-րդ դասարան
- Գագիկ Կնյազյան, 8-րդ դասարան
- Հրաչյա Դանիելյան, 8-րդ դասարան
- Սամվել Մարտիրոսյան, 8-րդ դասարան
Նախապատրաստական աշխատանք
Լոռու մարզ
ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:
979 թվականին Գուրգեն Ա-ն հռչակվել է Լոռու կառավարիչ։ Թագավորություն հռչակվելու առաջիկա տարիներին որպես պետության անվանում հիշատակվում էր «Լոռու թագավորություն»-ը, թեպետ ժամանակի ընթացքում շրջանառության մեջ է մտնում Տաշիր-Ձորագետ անվանումը։ 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։
Գյուղ Օձուն
Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Օձուն անվանումը կապված է օծել բառի հետ: Ավանդույթի համաձայն, Թովմաս առաքյալն առաջին դարում Օձուն է եկել, այստեղ քահանաներ և եպիսկոպոսներ է օծել (հենց օծել բառից է առաջացել Օձուն բառը), իսկ Հնդկաստան գնալուց առաջ ներկայիս սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի բարուրաշորը (որի մասին վկայում է եկեղեցու հարավային դռան վերևի մասում VΙ դարի արձանագրությունը): Սակայն, բնականաբար, բնակավայրի անվանումն ավելի հին արմատներ ունի: Վիշապի պաշտամունք Հայաստանում եղել է հազարամյակներ շարունակ: Եվ հայոց էպիկական պատումներում օձն ու վիշապը հաճախ նույնացվել է: Ավելին՝ պատմական Հայաստանում շատ բնակավայրեր ենք ունեցել Օձ անվամբ… հետևաբար՝ Օձուն անվան ստուգաբանությունը պետք է փնտրել հազարամյակների խորքերում: Տարբեր մատենագիրների մոտ հանդիպում ենք նաև Ազուն, Օձուն, Ազու անվանումները։Գյուղը միջնադարում բավականին հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցի Իմաստասերի (717-728 թթ)։
Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան երկու գերեզմանոցներ (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), Ծիրանավոր-Խաղկավանք եկեղեցին, Հոռոմայրի վանքը։ Գյուղից 1.5կմ արևելք գտնվում է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան:
Օձունի տաճար
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՕՁՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ
- Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում. այստեղ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն հիմնել էին միանավ բազիլիկա։ 5-րդ դարում կառույցը եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին ավելացվել են զանգակատները։
- Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ: Վերջին անունը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, և նրա հիշատակին 1291 թ․-ին այստեղ կանգնեցվել է յուրօրինակ խաչքար: Եկեղեցու մոտակայքում գտնվում է վաղ քրիստոնեական դարաշրջանի մի հուշարձան: Այն նշանավորեց Հայաստանում քրիստոնեության ընդունումը:
- Եկեղեցին ուղղանկյունաձև է, բացի աղոթասրահից, այն ներառում է արտաքին սրահ: Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ: Հատկապես հետաքրքիր է պատուհանի աջ կողմում պատկերված հրեշտակը: Հրեշտակը կարծես թե հենվում է պատուհանի շրջանակին: Վանքի մոտ գտվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։
Սեդվու վանք
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Ս. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:
Ս. Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսայինը բացվում է մատուռի մեջ): Ծածկը երկլանջ է՝ մեծ թեքությամբ: Կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Առանձնանում է իր ընդգծված զուսպ հարդարանքով:
Հարավային մուտքի առջև գտնվում է XIII դ. կառուցված, քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված սրահը:
Կաճաճկուտ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից 58 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից 10 կմ արևմուտք, Լալվար սարի հարավ-արևելյան ստորոտին, ավելի քան 1400 մետր բարձրության վրա:
Նախկինում գյուղն ունեցել է Սեդվի անունը: Գյուղում բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկությունը պահպանվել է ցարական առաջին և վերջին՝ 1897-ի մարդահամարում:
Կաճաճկուտի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1897 թվական – 29 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1916 թվական – 56 հոգի
1926 թվական – 391 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 500 հոգի, բոլորը՝ հայ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Գյուղի շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.) և ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.): Այստեղ են գտնվում նաև Սեդվու Սուրբ Նշան վանքը (13-14-րդ դդ.) և 13-14-րդ դդ. մատուռը:
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:
Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսայինը բացվում է մատուռի մեջ): Ծածկը երկլանջ է՝ մեծ թեքությամբ: Կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Առանձնանում է իր ընդգծված զուսպ հարդարանքով: Հարավային մուտքի առջև գտնվում է XIII դ. կառուցված, քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված սրահը:
Մատուռը կից է եկեղեցուն հյուսիսային կողմից: Կառուցված է XIII դ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, որի մուտքը հարավային կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու մեջ:
Վանքը շրջապատված է եղել անկանոն եզրագծերով, կապտավուն բազալտի մեծ քարերով շարված պարսպով, որը հարավային և արևելյան կողմերից ունեցել է երկու կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ: Մնացել են պարսպի հետքերը: Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ: Վանքը գտնվում է անմխիթար վիճակում:

Պատմությունը
Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:
Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր:
— Բգավոր՝ Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Լալվար լեռան թեքադիր լանջին: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը վերաբերվում է այդ դարաշրջանին:
Օձի պորտ
ոռվա մարզի հրաշքներից է Օձի պորտը: Բնական հուշարձանը գտնվում է Արդվի գյուղական համայնքում: Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին: Այստեղ բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հագեցնում են հոգնած ճամփորդի ծարավը՝ պարգևելով սառնորակ ջուր․ սակայն հրաշքը կայանում է նրանում, որ աղբյուրներից մեկի ջուրը սովորական է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն։ Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է հոսում և կոչվում է «օձի պորտ», որն էլ հենց ունի բուժիչ հատկություն։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՕՁԻ ՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
- 1Երևանի երկրաբանական ինստիտուտը հաստատեց, որ աղբյուրի ջուրը բուժիչ է և այն պարունակում է ոսկե և արծաթե տարրեր:
- 2Ըստ ավանդության՝ Վեհափառ հայրապետը վիշապին (թևավոր օձին) քար է դարձրել, և այստեղ ձևավորվել է աղբյուր, որից բխող ջուրը սրբագործություններ է անում արդեն 13 դար։
Շեկաղբյուր լեռ
Շեկաղբյուր լեռը գտնվում է Լոռու մարզում՝ Արդվի և Հովնանաձոր գյուղերի միջև։ Բարձրությունը՝ 2061 մետր է։ Հանդիսանում է Վիրահայոց լեռների բարձր գագաթներից։
Հոռոմայր վանքային հալալիր
ԼոռիՀիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցի` 1187 թ.:
Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։
Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ.-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ.-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ.-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ.), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ.) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ. խաչքարերով ու տապանաքարերով:
Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:
Հոռոմայր
«Հայերի եւ հույների պատերազմից հետո Հովհան Օձնեցի կաթողիկոսը երկու ազգերի ներկայացուցիչների առաջ եռացող կաթսայի մեջ է գցում խաչափայտի մասունքն ու ասում, որ ով կկարողանա ձեռքը մտցնել եռացող ջրի մեջ եւ այնտեղից դուրս հանել խաչը, ապա նրա հավատն է ճշմարիտ: Հունաց պատրիարքը փորձում է հանել խաչի մասունքը, բայց ձեռքն այրվում է տաքությունից: Օձնեցին խաչակնքում է, ձեռքը մտցնում է կաթսայի մեջ եւ խաչը հանում այնտեղից: Այս ամենը տեսնելուց հետո Վասիլ անունով հույն իշխանը, որը կայսրից սպառնագին մի գրություն էր բերել Օձնեցուն, հրաժարվում է հետ վերադառնալու մտքից ու նաեւ՝ իր դավանանքից եւ, մնալով այստեղ, երկար տարիներ ճգնավորի կյանք է վարում ժայռի մեջ, ապա հենց նույն տեղում էլ կառուցում Հոռոմայրի վանքը (Հոռոմայր է կոչվում հույն՝ հոռոմ, իշխանի անունով)»:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀՈՌՈՄԱՅՐԻ ՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ
- Դեռ խորհրդային տարիներին Հոռոմայր տանող ճանապարհից մի փոքր հատված պայթեցվել է, որպեսզի ձոր իջնելն անհասանելի դառնա ու տեղի պտղատու այգիների բերքը չգողանան:
- Ըստ ավանդության, վանքը հիմնադրվել է 8-րդ դ-ում հույն իշխանի կողմից։ Վերջինս հայերի դեմ պատերազմելիս՝ ծանր հիվանդանում է։ Միայն Հովհան Օձնեցու աղոթքով է կարողանում նա հաղթահարել տկարությունը: Այդ հրաշքից հետո իշխանը արձակում է զորքը, հիմնում այս վանքը և անցնում ճգնավոր կյանքի:
Քոբայր
ՔՈբայրի վանական համալիրը բաղկացած է գլխավոր դարպասներից, սեղանատնից, Կաթողիկե եկեղեցուց, մատուռից, Մարիամաշեն եկեղեցուց, զանգակատնից, գերեզմանատնից: Վանական համալիրի անունը մեկնվում է որպես ՛«քարանձավ», որոնք շատ են վանքի շրջակայքում: Միջին դարերում վանական համալիրը ծառայել է ոչ միայն որպես մշակութային կենտրոն, այլ նաև եղել է վայր, որտեղ կրկնօրինակվել են ձեռագրեր: Այստեղ ապրել է հայ պատմաբան և աստվածաբան Դավիթ Քոբայրեցին: Վանական համալիրի առավել հին շինությունները կառուցվել են XII դարում: Խորանի պատերը զարդարված են ինչպես հայկական, այնպես էլ վրացական ավանդական ճարտարապետական ոճով․ պատկերված են մարգարեների կերպարներ, որոնք բավականին լավ են պահպանվել: Ներկայումս կիսավեր ճարտարապետական համալիրում ընթանում են վերակառուցման աշխատանքներ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ
- 14–16-րդ դարերում Քոբայրի վանքի գործունեությանը վերաբերող վկայությունները քիչ են։ Վանքի տարածքում հայտնաբերված մի քանի գերեզմանաքարերի արձանագրությունները միակ պահպանված տվյալներն են: Ըստ գերեզմանաքարի վրա գտնվող վրացական արձանագրության՝ այստեղ թաղված է արքայազն Իվանեի որդին և Շահնշահի (Թագավորների թագավոր) եղբայրը՝ Վահրամը, ով ապրել է 1350-ական թվականները: Վրացերենով մեկ այլ գերեզմանաքարի վրա գրված է «Դավիթ, Շալվա որդի»:
- Վանքը հիմնադրվել է 1171թ․ Կյուրիկե II թագավորի դստեր՝ Մարիանեի կողմից: Վանական համալիրի ընդլայնումը սկսվեց XII-XIII դդ, երբ վանքը Կյուրիկյաններից անցավ Զաքարյաններին: Այժմ վանական համալիրի բոլոր կառույցները գրեթե փլատակների մեջ է:
- Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-սրբավայրը, բաց դահլիճը և զանգակատան առաջին հարկը զարդարված էին որմնանկարներով: Դրանք համեմատաբար լավ պահպանված են միայն հիմնական եկեղեցում: Բազմաթիվ վրացական արձանագրություններ կարելի է տեսնել Քոբայրի համալիրի պատերին, ինչպես նաև հայտնաբերված գերեզմանաքարերի վրա:
Քոբայրի վանքային համալիր
ԼոռիXII-XIII դդ.
Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։
Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարաններ։
Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (XIIդ. վերջ — XIIIդ. սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատուն և սյունասրահ։
Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։
Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.-ին։
Վանքի սեղանատունը (XIIIդ.) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։
Սրահավոր միանավ եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։
Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերում։ Գլխավոր մուտքը սրահավոր թաղակապ բացվածք է` կիսագլանաձև զույգ աշտարակներով։
Քոբայրի վանքը առավելապես հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և գանգակատուն-տապանատունը` վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մնացորդներ։ Մեծ եկեղեցում որմնանկարները պահպանվել են աբսիդի գմբեթարդում, ուր պատկերված է Աստվածամայրը, կողքերին` հրեշտակապետերը, ավելի ցած, երկու շարքով, «Հաղորդությունն» է և սրբազանները, բեմի պատերին` մարգարեները։ Մատուռ-ավանդատանը պահպանվել են աբսիդի որմնանկարի հյուսիսային մասը, ինչպես նաև հյուսիսային և արևմտյան պատերի ու թաղի հյուսիսային լանջի որմնանկարների հատվածները։ Աբսիդի գմբեթարդում «Դեիսուսն» է, նրա տակ` «Հաղորդությունը», ցածի շարքում` սրբազանները։ Արևմտյան պատին և հյուսիսային պատի ցածի շարքում պահպանվել են պատվիրատուների դիմանկարները։ Հյուսիսային պատի պատվիրատուների նկարներից վեր նշմարվում է «Աստվածածնի վերափոխումը» պատկերը։ Նրա կողքին ու թաղի լանջերին վատ պահպանված տեսարաններ են, որոնք, ըստ երևույթին, վերաբերում են Աստվածածնի կյանքին։
Գեղարվեստական բարձր որակի շնորհիվ Քոբայրի վանքի որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են։
Քոբայր անվանումը առաջացել է վրացերեն քոբ՝ «քար» և «այր» բառերից: Վրացիներն այն համարել են իրենցը, սակայն 15-16-րդ դարից Քոբայրը վերադարձել է հայ առաքելական դավանանքին: Այստեղի քարանձավները քրիստոնեության շրջանում օգտագործվել են որպես ճգնավայրեր: Վանքի հին եկեղեցու արևմտյան ճակատին կա արձանագրություն, որը խոսում է վանքի հիմնադրման մասին. վերևում գրված է. «Քրիստոս աստված, հիշիր Մարիամին և Ռուսուգանային քո գալստյան ժամանակ»: Արձանագրության մեջ պատմվում է, որ իրենք ազգությամբ հայ են՝ Բագրատունի տոհմից, Կյուրիկե թագավորի դուստրերն են և Աբաս թագավորի քույրերը, և որ վանքը հիմնել են իրենց հոր հիշատակի և իրենց եղբոր արևշատության համար: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումն ընթացել է 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի սկիզբ, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները, որոնք այսօր իրենց ավերակված տեսքով անգամ հիացնում են այցելուներին` մոռացնելով ճանապարհի դժվարությունները:
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը:
Ժամանակի ընթացքում Քոբայր վանական համալիրի եկեղեցու համար նյութական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերած ընտանիքների և անհատների կողմից եկեղեցու պատերին խաչեր են փորագրվել, որոնք կոչվել են նվիրատվության խաչեր, և, կախված աջակցության ծավալներից, այդ խաչերը եղել են մեծ կամ փոքր: Դաջվածքների մեջ նկատելի են նաև շատ փոքր խաչեր, որոնք կոչվել են ընտանեկան խաչեր, երբ հոր բարեգործությունը շարունակել է որդին, հետո թոռը…