
Սիրելի սովորողներ, քանի դեռ շարունակում ենք մնալ տանը, իրական մեր ճամփորդությունները տեղափոխենք վիրտուալ հարթակ:
Առաջադրանք 1.
Այցելելով վիրտուալ թանգարաններ
- ընտրեք մեկ հեղինակ կամ մեկ նկար, միգուցե իր
- պատմեք այդ իրի պատմությունը, նկարագրեք ժամանակաշրջանը
- կարող ես ընտրել նկարներից մեկը Fhotoshop ծրագրի օգնությամբ այդ նկարին հաղորդ ժամանակակից տեսք, կամ քեզ նմանացնելով որևիցե հերոսի , կրկին Fhotoshop-ի օգնությամբ հայտնվես այդ դարաշրջանում
- ընտանիքիդ անդամների հետ խորհրդակցելով գտիր ձեր ընտանիքի համար մի հետաքրքիր կամ հնամենի, արժեքավոր մի իր, որն ունի հետաքրքիր մի պատմություն/այն ներկայացրու տեսաֆիլմ տեսքով/:
Լիա Համբարձումյան. 7-4 դասարան
Արսեն Գոմցյան, 7-4 դասարան-«Բանալիով արջը»
Առաջադրանք 2«Աշխարհի ամենահետաքրքիր վայրը, աշխարհի ամենատարօրինակ սովորույթ ունեցող ժողովուրդը»/տեսաֆիլմ/
- համացանցից գտնել քեզ համար ամենահետաքրքիր վայրը
- Google maps ծրագրով վիրտուալ ճամփորդել
- պատմել, հիմնավորել
Տիգրան Գրիգորյան, 7-5 դասարան-Վաադհու կղզի, Փրկչի տաճար թափված արյան վրա
Էլիզա Այվազյան, 8-7 դասարան-Կանկունի ստորջրյա թանգարան(Museo Subacuático de Arte)
Սիրելի սովորող, պատրաստիր տեսաֆիլմ քո լուսանկարներով, ,պատմելով այդ վայրերի ամենահետաքրիր պատմությունները:
Մարկ Հովհաննիսյան, 7-5 դասարան- Հին Հռոմ
Առաջադրանք 3
Գրականության ցանկ, ընտրել մի ստեղծագործություն, կարող ես նաև ինքդ առաջարկել . ներկայացնել այդ ստեղծագործության ժամանակաշրջանը, ամենատպավորիչ հատվածները, եզրակացությունը:
Լիրա Խաչատրյան, 8-4 դասարան-Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր», Ագաթա Քրիստիի «Ռոջեր Աքրոյդի սպանությունն»
Միլենա Դանիելյան, 8-5 դասարան-«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» Ռեյ Բրեդբերի
Ասյա բանդուրյան, 8-5 դասարան-Պաուլո Կոելյո <<Ալքիմիկոսը>>
Էդիտա Տեր-Սարգսյան, 7-7 դասարան, Ռադյարդ Քիփլինգ «Եթե»
Կատարել առաջադրանքներից մեկը: