Լաս Լախաս, Իփիալես, Կոլումբիա,Լաս Լախաս տաճարը (El santuario de Las Lajas-Իսպ.) կառուցվել է այն վայրում, որտեղ 1754 թվականին առաջին անգամ ժայռի վրա հայտնվել է Կույս Մարիամի լուսարձակ պատկերը, և որտեղ, մինչ ներկա կառույցի շինարարությունը, արդեն կառուցվել էին մի քանի եկեղեցիներ: Սբ. Կույս Մարիամը (կամ Մարիամ Աստվածածինը) Կոլումբիայի և տեղացի հնդկացիների գլխավոր սրբությունն է, որոնք համարում են նրան տարածքների սուրբ պաշտպան և իրենց թագուհի: