Posted in Առաջադրանքներ, 7-րդ դասարան, 2019-20թթ

Սեպտեմբեր 9-15,առաջադրանք 7-րդ դասարանի համար

Զորանամակ

Ծանոթացում 2019-2020թթ առարկայական ծրագրի հետ:

Առաջադրանք 1  .

Պատմություն 

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

Տարատեսակ աղբյուրներ ուսումնասիրելուից հետո ինքնուրույն ձևակերպիր «Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը»:

Դասարանական աշխատանք

«Հայոց պատմություն »   / կարդալ էջ 6-8 , պատասխանել հետևյալ հարցերին/

  1. Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:
  2. Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:
  3. Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:
  4. Ովքե՞ր էին սեպուհները:
  5. Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:
  6. Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:
  7. Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

Տնային հանձնարարություն/

Armenia_&_First_Arsacids_-_I_c

Արշակունիներ/տեսաֆիլմ/

Տրդատ 1-ին/տեսաֆիլմ/

1.Դիտել ֆիլմերից մեկըը, համացանցից հավելյալ տեղեկությունները իմի բերելով մեկ էջի սահմանում  ներկայացնել:/գրել պատումի ձևով/:

2.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Առաջադրանք 2.

Դասարանական աշխատանք

Պետական կառավարման համակարգը/  կարդալ էջ 8-10, պատասխանել հարցերին/

Տանը

Հետազոտական աշխատանք

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_the_establishment_of_feudal_system

http://findarmenia.org/arm/history/19/134/135

http://findarmenia.org/arm/history/19/134/136

http://findarmenia.org/arm/history/19/134/137

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

https://bararanonline.com/ֆեոդալիզմ

 

 

 

 

 

Ր

Թողնել մեկնաբանություն