Posted in Նախագծեր

Նախագիծ «Երևանի հնամենի մառաններն ու գինու պատմությունը»

davՆախագիծ

Երևանի հնամենի մառաններն ու գինու պատմությունը 

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  շուրջտարյա

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ 

Նախագծի նպատակը՝ ուսումնահետազոտական գործունեության ծավալում

Անցկացման վայրը ՝ Երևան քաղաքը իր թաղամասերով, փողոցներով, բակերով, հին շենքերն իրենց արժեքավոր նկուղներով

Երևանի խաղողագործության պատմության  ուսումնասիրությունը  թույլ կտա ուսումնասիրել հնամենի ժամանակաշրջանից այս տարածքը որպես խաղողագործության, գինու վայր, պահպանված մառանների, գինետների, հայտնի գինեգործների պատմությունը:

Իրականացման ընթացքը

Համացանցից, այլ աղբյուրներից ուսումնասիրել. Գտնել հետաքրքիր փաստեր տեղեկություններ, անհատ անձանցից հարցումների, հարցազրույցների միջոցով վերհանել տվյալ վայրի  կապը խաղողագործության, գինեգործության հետ: Վերստեղծել պահպանված, վտանգված, քանդված  մառանների, գինետների քարտեզագրումն ու պատմությունը: Գինու մառաններ, հնամենի կարասներ, տարբեր չափսերի հնձաններ, միմյանց հետ կապված ստորգետնյա թունելներ․․․ հնագետների և գինեգործների պնդմամբ՝ մայրաքաղաքի հին շենքերն իրենց տակ մի ամբողջ պատմություն են ամփոփում: Հավաքագրել գինու հետ կապված ավանդություններն ու լեգենդները: Աշխատանք արխիվներում

Ամփոփում

Տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ստեղծում, տեղեկատվական փաթեթների ստեղծում, պատում բլոգում, քննարկում:

Արդյունքում

Ֆոտոշարք

Հին Երևան ,Պուշկինի 4

Ստելլա Մնացականյան և սովորողներ «Նոր Երևանի հին մառանները»«Նոր Երևան. մի հին բակի պատմությունը»

Տաթև Աբրահամյան  «Գինեգործությունը հին Երևանում. մառաններ երևանյան բակերում»

Կարեն Մարգարյան «Վիրտուալ մառանը»

 

 

 

Թողնել մեկնաբանություն