Posted in Առաջադրանքներ 8-րդ դասարան

Առաջադրանք 8-րդ դասարան, Համաշխարհային պատմություն

22.jpgԱռաջադրանք 8-րդ դասարան,

Համաշխարհային պատմություն

Լուսավորյալ արքաների դարաշրջան

  1. Ովքեր էին լուսավորյալ միապետները, ինչու էին այդպես անվանում:
  2. Մանրամասն ներկայացրու լուսավորյալ արքաների կատարած գործերը, հիմնավորիր դրանց նշանակությունը /Ֆրիդրիխ 2-րդ, Եկատերինա 2-րդ,Յոզեֆ 2-րդ,…/:
  3. Համեմատիր լուսավորական շարժման գործիչների և լուսավորյալ արքաների նպատակները:
  4. Ապացուցիր կամ հերքի այն տեսակետը, որ լուսավորական շարժումը համամարդկային երևույթ չէ:Ստորև ներկայացնում ենք Եկատերինա կայսրուհու ցուցումներից մի քանիսը:Քո կարծիքով որքանով են դրանք արդիական/15-20 նախադասությամբ կարծիքդ հիմնավորիր/:
    • Չարգելել երեխաներին խաղալ, պետք է խաղան՝ որքան ուզում են, քանզի խաղի մեջ նրանց բացարձակ ազատություն տալով` կարող եք շատ բան իմանալ վերջիններիս հակումների և ցանկությունների մասին:
    • Դաստիարակները պետք է համբերությամբ լսեն երեխաներին, ինչպես նաև նրանց միջև խոսակցությունները, ապա վերլուծեն և քննարկեն դրանք։
    • Պետք է արմատախիլ անել սուտն ու խաբեությունը՝ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ նրանց շրջապատողների մոտ:
    • Հեռու պահել երեխաներին վատ և արատավոր երևույթներից։
    • Անընդհատ նկատողություն չանել մռայլ տեսքով և ձայնով, այլ ընդհակառակը, գովել բոլորի ներկայությամբ, եթե նրանք արժանացել են այդ գովեստին:
    • Թույլ մի տվեք, որ բղավոցներով և լացով երեխաները հասնեն իրենց ուզածին:
    • Չպարտադրել սովորել և չսովորելու համար չպատժել: Լավ սովորելու դեպքում՝ գովել:
    • Պետք է խրախուսել երեխաների հետաքրքրասիրությունը, երեխաների տված հարցերը լսել համբերությամբ և անպայման ճիշտ պատասխաններ տալ:
    • Ձեր երեխաների մեջ ուսման և գիտելիք նկատմամբ սեր սերմանեք Ձեր իսկ օրինակով:
    • Լեզուներ սովորեցնելու ավելի արդյունավետ տարբերակ չկա, քան նրանց հետ այդ լեզուներով խոսելը:
    • Արգելվում է երեխաներին ստիպել ինչ-որ բան անգիր անել: Դա հիշողությունը չի լավացնում:
    • Վախ ներշնչելով` չեն սովորեցնում, քանզի դողացող ձեռքով գրել չի լինի:
    • Երեխաներին խաղից կտրելու լավ եղանակ կա. ստիպել նրան օրական մի քանի ժամ նույն խաղալիքով խաղալ:

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմություն 8-րդ դասարան

http://5fan.ru/wievjob.php?id=7505    Լուսավորականության հիմնական գաղափարախոսությունը

http://www.krugosvet.ru/enc/istoriya/EPOHA_PROSVESHCHENIYA.html   Լուսավորականության դարշրջան

http://www.v1.religions.am/arm/articles/Հայ-ռուսական-հարաբերությունները-ինչպես-որ-կա/ Հայ-ռուսական հարաբերությունները ինչպես որ կա

Թողնել մեկնաբանություն