Posted in Առաջադրանքներ 8-րդ դասարան

Առաջադրանք 8-րդ դասարան Համաշխարհային պատմություն 04.10-08.10.18թ.

Լուսավորականության դարաշրջանը/Համաշխարհային պատմություն ,էջ 18-23 բանավոր/

1 Ներկայացրու լուսավորականության գաղափարախոսությունը, ժամանակաշրջանը։

2Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներ Ջոն Լոկ, Դավիթ Հյումը/Անգլիա/

Լոկի փիլիսոփայական հայացքները
Կարելի է առանձնացնել Լոքի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.

Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քո կարծիքը

Ջոն Լոքի քաղաքական հայացքները
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

3․․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո,Մարի Ֆրանսուա Վոլտեր

ժան-Ժակ Ռուսո- Էմիլ կամ դաստիարակության մասին

Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

https://2minutki.ru/kratkie-soderzhaniya/zhan-zhak-russo/ehmil-ili-o-vospitanii-pereskaz Այս հղումը կարդալուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է իր պատկերացրած դաստիարակությանը։/հիմնավորիր գրավոր/

4Շառլ Մոնտեսքյու- պատմության փիլիսոփայություն
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։ 

Կարդալուց հետո միտքդ ամբողջացրու երկու նախադասությամբ։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին Ֆրանկլին, Թոմաս Ջեֆերսոն

Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները

http://www.wikiwand.com/hy/Բենջամին_Ֆրանկլին — Բենջամին Ֆրանկլին

https://hy.wikipedia.org/wiki/Թոմաս_Ջեֆերսոն- Թոմաս Ջեֆերսոն

Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն