Posted in Uncategorized

Գարնանային մանկավարժական ճամբարի չորրորդ օրը

Գարնանային մանկավարժական ճամբարային մեր օրերը լեցուն են բազմապիսի քննարկումներով, պարտիզապուրակային, նախագծային աշխատանքներով:

Մանկավարժական ճամբարի մեր բոլոր օրերը սկսվում են Մարմարյա սրահում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով, որտեղ մանկավարժները օրը սկսում են երգով ու պարով:

 

Օրը շարունակեցինք Միջին դպրոցի մանկավարժական խորհուրդի քննարկումներով, անդրադարձանք Ապրիլյան օրացույցին՝ առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպման, անցկացման և այլ ընթացիկ հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելով:

Քննարկման թեմաները

Օրը շարունակեցինք պարտիզապուրակային աշխատանքներով, այդ աշխատանքներին ներգրավվել էին նաև «Մուտք Միջին դպրոց » սովորողները Քնարիկ Մելքոնյանի հետ միասին:

«Մուտք Միջին դպրոցի» սովորողները իրենց գործունեությունը շարունակեցին « Ուրախ լեզվագործունեություն» նախագծի շրջանակում մայրենիի դասավանդող Տաթև Աբրահամյանի, ռուսերենի դասավանդող Անի Ավետիսյանի հետ:

ժամը 12.00-12.20 մանկավարժական խորհուրդով ևս մեկ հավաք-քննարկում ունեցանք ուրբաթ օրվա աշխատանքների կազմակերպման շուրջ:

Մանկավարժները ժամը 13.00-14.00 շարունակեցին իրենց գործունեությունը նախագծային խմբերով:

Մանկավարժական ճամբարի հագեցած օրն սկսվեց և ավարտվեց Մարմարյա սրահում ՝համերգով:

Թողնել մեկնաբանություն