Օրակարգ
Օրակարգ
Ազգ․խոհանոց-իտալական խոհանոց-Սպագետտի Սպագետտի (իտալերեն՝ Spaghetti), մակարոնեղենի տարատեսակ (իտալերեն՝ Pasta) շրջանագծային կտրվածքով, որի տրամագիծը մոտ 2 մմ է իսկ երկարությունը, որպես կանոն՝ 25 սմ։ Առավել բարակ սպագետտիներն անվանում են «սպագետտինի» (իտալերեն՝ Spaghettini), իսկ առավել հաստ կտրվածք ունեցողներին՝ «սպագետտոնի» (իտալերեն՝ Spaghettoni)։ Սպագետտիի հայրենիքը համարվում է Իտալիան։ Այս մակարոնը լայնորեն կիրառվում է իտալական խոհանոցում և հաճախակի մատուցվում է տոմատի մածուկով։ Համարվում է իտալական ազգային կերակուրների հիմքը. օրինակ՝ Spaghetti Napoli (սպագետտին նեապոլիտանական ձևով)՝ տոմատի մածուկով, Spaghetti all’Aglio ed Olio (սպագետտին սխտորով և յուղով)՝ ձիթապտղի տաք յուղով և նրանում թեթևակի տապակած սխտորով։ ՊատմությունՍպագետտին առաջին անգամ պատրաստվել է Նեապոլում։ Պոնտեդասիո քաղաքում, որը Ջենովայի հարևանությամբ է, գտնվում է սպագետտիի թանգարանը, որտեղ հավաքված են այս սննդամթերքի հարյուրավոր բաղադրատոմսեր։ Այստեղ է պահպանվում նաև մի փաստաթուղթ (Ջենովայի արխիվից)՝ թվագրված 1279 թվականի փետրվարի 4-ին, որտեղ խմորից պատրաստած խոհանոցային արտադրանքը նշված է «մակարոնիս» անվանումով։ «Մակարոնի տոնակատարություն» անվամբ ամենամյա ավանդական տոնը անցկացվում է Գրանյանոյում՝ Նեապոլի մոտակայքի քաղաքներից մեկում։ Հենց այստեղ էլ գտնվում են մակարոնեղենի բազմաթիվ գործարաններ, որոնց արտադրանքը հանվում է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ։ Սպագետտիի տեսակներՍպագետտիի թանգարանում պահպանվում են ավելի քան 176 տեսակի մակարոնեղեն։ Իտալական «spaghetti» բառը բոլոր մակարոններին չի վերաբերում։ Այն հատուկ է միայն այս տարատեսակին։ Սկզբնականում սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտետեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի։ Չնայած, որ, այսօր էլ կարելի է գտնել կեսմետրանոց սպագետտիներ, որոնք պատրաստում են իտալացի արկածախնդիր խոհարարները։ Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ մի սոուսով, որոնց թիվը հասնում է ավելի քան տասը հազարի։ Փաստացիորեն այն, ինչ որ կարելի է ուտել, ավելացվում է սպագետտիի մեջ։ Իտալիայում այս մակարոնի մեջ տարատեսակ համեմունքների ավելացումը համարվում է կարևոր և նախընտրելի «գիտություն»։ Հասարակության մեջ մեծ տեղ է զբաղեցնում մակարոն պատրաստող վարպետը։ |
Նախագիծ |
Նախագիծ |
Ազգ․տեխ․-Հասմիկ |
Նախագիծ |
Ամփոփում |