Posted in Հոդվածներ

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»

Ծանոթանալով «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ» կարգին՝ ցավով կարող եմ նշել, այդ փաստթուղթը գրեթե 30 տարի ետ մնացած կարգերի հավաքածու է:Համաշխարհային հանրության կյանքում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են այլ հմտություններ: Նախ պետք է հասկացությունների սահմանման հստակեցում, ուսուցչի հմտությունն ու գիտելիքը պետք է համարժեք լինի 21-րդ դարում կրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, ուղղված լինի սովորողների որակական բարձրացմանը, որը համարժեք լինի գիտելիքի հմտության համաշխարհային ստանդարտներին:Ուսուցչի մրցունակությունը կարծում եմ պետք է դրսևորվի նրա նախաձեռնության, մոբիլության մեջ: Ուսուցիչները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին:Արդի դարաշրջանում մեդիան է միակ հարթակը ինքնակրթվելու, ինքնադրսևորվելու, հմտությունները միակ փոխանցելու համար:Ծանոթանալով այդ փաստաթղթին հետևություն ես անում , որ կասկածի է դրվում համալսարանական կրթությունը, տարիների աշխատանքը, յուրաքանչյուր ոլորտ կարող է նման անհիմն թիրախավորման արժանանա: Մեդիա դարաշրջանում դեռևս խոսում են ու գրում թղթաբանությունից, ուսուցչին ստորացնելուց, դրա փոխարեն տարաբնույթ սեմինարների կազմակերպում եմ առաջարկում, նախագծային գործունեւոթյան արժևորում:Իսկ ինչպես կարող եք նման ձևով թեստավորել հեղինակային կրթությամբ դասավանդող ուսուցիչներին, արդյոք նման թեստավորված բարձր ցուցանիշ հավաքած ուսուցիչը կարող է արդի կրթության կարևոր կետերից նախագծային ուսուցման ծրագրեր մշակել:Նորից եմ ցավով արձանագրում իմ երկրի կարգավիճակը գրեթե բոլոր ոլորտներում, չկարևորելով ինքնության զարգացումը դարձնել ստրկացված ոգիներով ամբոխ, արդյունքը ստրկացված ոգիներով ապագա սերունդն է: Անդրադառնամ «Պատմություն» առարկային , դա աշխարհայացք ձևավորող առարկաներից մեկն է, որ իր մեջ հաստատ թեստային գիտելիք չի պահանջում, այլ ուղղված պետք է լինի իրադարձությունների պատճառահետևանքային ընթացքի բացահայտմանը, նաև այլընտրանքային պատմության ծանոթացմանը:

Հարգանքով՝ Ստելլա Մնացականյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s