Նախագիծ
Նախագիծ
Համակարգողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Նախագծի վերնագիրը՝ «Վաղարշապատ-Էջմիածին. հին ու նոր քաղաքների խաչմերուկում», Էջմիածին քաղաքն իր հնամենի պատմություններով
Նախագիծն իրականացվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ:
Նախագծի իրականացման օրը՝ նոյեմբերի 21-ին :
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Մեկնում՝ նոյեմբերի 21, ժամը՝ 10.00 ,Ս.Երրորդություն եկեղեցի
Վերադարձ՝ նոյեմբերի 21, ժամը ՝17.00, Ս.Երրորդություն եկեղեցի
Անցկացման վայրը ՝ քաղաք Էջմիածին
Խնդրի նկարագրություն-Բոլոր ժամանակներում պատմամշակութային կառույցները նեղ կապված են հասարակության զարգացման հետ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի տեխնիկական , սոցիալ-տնտեսական ,կրթական , մարդկանց գեղագիտական հայացքները:Այդ կառույցները ընկալվում են հնագույն շրջանի որպես թանգարանային նմուշներ, քաղաքակրթության զարգացման վկաներ:Տպավորություն է ստեղծվում, թե մեր ողջ հնարավորությունները կամ մասնագիտական կարողություններն ուղղված են պարզապես մեր նախնիների թողածը պահպանելուն: Ժառանգության պահպանությունը նախ և առաջ պետք է միտված լինի պետության բնակչության շրջանում իրենց անմիջական շրջապատող միջավայրից դրական զգացողությունների ստացմանն ու այն “սիրելու” համար նախադրյալներ ստեղծելուն ։
Զրույցներ հետևյալ թեմաներով.
Էջմիածնի Մայր տաճարի հետ կապված իրական, ոչ իրական պատմությունների բացահայտում
Հոգևոր, աշխարհիկ կրթական հաստատությունների տարբերություն, նմանություն
Տրանսպորտի գումարը՝ 20.000դրամ
Էջմիածնի Մայր տաճարի թանգարան, մուտքը՝ 200 դրամ/մեկ սովորող/
Մեթոդաբանություն՝ Հետազոտությունը իրականացվելու է բանավոր պատմության ,հարցազրույցների միջոցով:
Իրականացման ընթացքը ՝
10.00-մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից
10.30-Էջմիածնի Մայր տաճար, թանգարան
12.00-Մայր տաճարից քայլքով դեպի Սուրբ Գայանե եկեղեցի
12.30-14.00 Սուրբ Գայանե եկեղեցու բակում ընդմիջում, զրույցներ, քննարկում
14.00-15.00-քայլք քաղաքում
15.30-16.30- Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ամփոփում
17.00- վերադարձ
Արդյունքում ՝ Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, Միդդլ Թվ-ի նկարահանումներ, պատումներ բլոգներում: