Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ»

Պարապմունք 4.5.

Սեպտեմբերի 20․պարապմունք 4 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 2․ Առարկայական հեղինակային ծրագիր
Պարապմունք 3․
 Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին
Առաջադրանք՝
Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները՝

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական-տիեզերաբանական միջազգային ընկերության (МФКО) անդամ։ Նա մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով (ինչպիսին սա է) հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» սկզբունքը -Բորիս Բիմ-Բադի հոդվածն եմ ընտրել, «հայելու» սկզբունքի ներառումը , այնէլ կրթության ոլորտում, շատ տպավորիչ է: Նախ անհատից սկսենք. ինքդ քեզ հայելում ուսումնասիրելու արվեստն իր օրենքներն ունի, որոնց մասին շատ լավ գրել է Մ.Կ.Մամարդաշվիլին («Գրականության քննադատությունը՝ որպես ընթերցանության գործողություն»)։ Նա համաձայն է Համլետի հետ (Շեքսպիրյան), որ «նպատակը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա եղել և մնում է, այսպես ասած, հայելին բնականի առջև պահելը. բարեգործին ցույց տալ իր իսկ գծերը, մեծամիտին՝ իր դեմքը, իսկ ամեն տեսակ դար ու բառին՝ իր տեսքն ու վրիպակը»։ Բայց այստեղ կարևոր է քննարկումը, որ օգնի հայացքդ քեզ դարձնելուն, քեզ համեմատելուն գործող անձանց հետ։ Պարզապես հանդիսատես լինելը բավարար չէ։ Հարկավոր է աշխատել, մտածել, հասկանալ։ Փիլիսոփաները հետևել են «ճանաչիր ինքդ քեզ» կոչին, գրագետ մարդիկ ուսումնասիրել են իրենց իմաստության ու հիմարության պատմությունների «հայելում», պատմական իրադարձությունների ու առանձին ճակատագրերի մեջ։ Անհատի ողջ փորձառությունը հասցվում է գիտակցությանը ինքնաճանաչողության միջոցով։

Այսպիսով՝  կրթության հիմնական բովանդակությունը հենց գիտելիքն է անհատի՝ փորձով հարստացող գոյության մասին։ Այս բովանդակության մեջ որպես պարտադիր բաղադրիչ մտնում են կյանքի իմաստի, երջանկության բովանդակության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու սպասելիքները, կեցության կենտրոնական ընդդիմության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու հասկացությունները, գիտելիքն ու տգիտությունը, ճշմարիտն ու սուտը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը, ուժն ու թուլությունը, գեղեցկությունն ու այլանդակությունը, ուրախությունն ու տառապանքը, անվտանգությունն ու վախը, հավատն ու անհավատությունը, սերն ու ատելությունը, հույսն ու հուսալքությունը, գլխավորն ու անկարևորը և այլն (կեցության կենտրոնական ընդդիմությունը դիտարկելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց բազմազանությունը և միաժամանակ դրանց համամիասնությունը)։ Կարծում եմ , դպրոցը այն միջավայրն է, որտեղ կրթվում, հմտություն, կարողություն  են ձեռք բերում, ոչ միայն գիտելիքի, այլ հասարակության մասնիկ դառնալու համար, պատասխանտվություն կրելով  հասարակական-սոցիալակն իր բոլոր դերերի համար:Դպրոցը պարտավոր է լինելու ոչ միայն այս րոպեի կյանքը, այլև ապագայի կյանքի փորձը։  Կարևոր է վարժեցնել վարքը վտանգավոր իրադրություններում, ճիշտ այդպես էլ մշակել խմբային, կոլեկտիվ գործողության և՛ ճանապարհները, և՛ միջոցները։ Առանց տրամաբանորեն կապակցված փորձերի ու վարժությունների կյանքում հնարավոր չէ կյանքին պատրաստելը։  Հոգեբանական վարժանքը խմբում ամեն մասնակցի հնարավորություն և տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես է ինքն ընդունվում ուրիշ մարդու կողմից, խմբի բոլոր անդամների կողմից, ովքեր կարող են տարբեր կերպ ընկալել ու հասկանալ նրա վարքը և տարբեր կերպ դրան արձագանքել։ Մասնակիցն իրեն տեսնում է բազմաթիվ «հայելիներում», որոնք տարբեր կերպ են արտացոլում իր անհատականության տարբեր կողմերը։ Այս տեղեկությունը հարկավոր է ոչ միայն ինքն իրեն հասկանալը կատարելագործելու համար, այլև օգնում է  սովորելու տարբերակել սեփական վարքը։ Դրանից բացի, դպրոցականներին իմաստ ունի ներգրավել նշանակալից սոցիալական նախագծերում՝ նախօրոք քննարկելով նրանց հետ խմբային հետազոտության նպատակները (օրինակ՝ հոգեբանական և սոցիոլոգիական հարցումը մանկության մասին, մասնավորապես սեփական տարիքի առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով)։ Գիտական մեթոդը և ստացված նյութերը այդ դեպքում կլինեին ոչ երեսպաշտ և դպրոցականներին իրենց մասին շատ բան ասող հայելի։ Դե, իհարկե, նաև սեմինարներ, զրույցներ, քննարկումներ, էսսեներ, ռեֆեռատներ և այլն։

Այսպիսով՝ ժամանակակից որակյալ կրթության համար անհրաժեշտ է, որ դպրոցականները յուրացնեն մարդու մասին գիտելիքներ, որ նրանց սեփական տարիքի նկարագիրը, իրենց կողքից նայելու, միաժամանակ կյանքի ուղի ընտրելիս հնարավորինս ավելի տիպիկ սխալները կանխելու հնարավորություն է տալիս։

Հոդված երկրորդ-Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ

Այս հոդվածի մասին խոսելիս կարևորում եմ այս նախադասությունը՝  լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։ Այս հոդվածում Բորիս Բիմ-Բադը հարցադրումներ է կատարում դպրոցներում գոյությունունեցող կեղծ հարաբերությունների, ակադեմիական դոգմատիկ ուսուցման, կարծրացած մեթոդների շուրջ:Այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։ Հեղինակի ինչուների անհանգստությունը դպրոցն ավարտելուց հետո ապագա անկարող սերունդի թերի , թյուր լինելն է:Ինչպես հեղինակն է նշում «Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին»։

Հեղինակի վերնագիրը համապատասխանում է հոդվածում տեղ գտած մտորումներին: Հոդվածում փաստարկվում է:Համաձայն եմ Բորիս ԲիՄ-Բադի մտքի հետ, որ  դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչներն ու բանդիտներն են առաջվա պես տիրելու աշխարհին, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ սովորում է անկախ լինել, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է այնպիսի կրթությունորը, նպաստում, խթանում է անհատականության ձևավորմանը: Այս ամենի հիմնավորումներն են մեր նախագծային ուսուցումը, ստուգատեսները,   հասարակագիտական ստուգատեսը:

Պարապմունք 4․ Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր
Առաջադրանք՝
Տրված հեղինակային ծրագրի

  • կառուցվածքը դուրս բերել 
  • կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ  
  • բլոգում հրապարակել ծրագրի կառուցվածը 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  դասավանդելիս առարկայական հեղինակային ծրագրերդ յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջ վերանայում ես նախոդ տարվա ծրագիրը՝ հաշվի առնելով այդ տարվա հաջողությունները, ձախողումները:

Ներկայացնում եմ առարկայական հեղինակային ծրագրի կառուցվածքը:

Առարկայական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով հետևյալը .

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
-սովորողի անհատական պլանը
-կրթահամալիրի ուսումնական օրացույցը
-հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները
  • Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ
  • Իրավիճակի նկարագրություն
  • Արտակարգ ուսումնական տարի/արդի համաճարակային իրավիճակում հաշվի ենք առնում նաև այս կետը/
  • «Պատմություն» առարկայի դասավանդման  նպատակը 
  • Հիմնական խնդիրները
  • Պատմության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը
  • Ուսուցման կազմակերպումը
  • Ուսումնական միջավայրը 
  • Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվող մեդիամիջոցները
  • Ուսումնական գործունեության ձևերը
  • Բլոգավարություն
  • Բովանդակությունը
  • Գնահատում

Ներկայացնում եմ իմ հեղիակային առարկայական ծրագրերը:Տեղադրում եմ հղումը:Առարկայական ծրագիր, 7-րդ դասարան, 2021-2022թթ/Հեղինակային ծրագիր

Սեպտեմբերի 22․պարապմունք 5 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 2․ Առարկայական հեղինակային ծրագիր
Պարապմունք 5․
 Առարկայական հեղինակային ծրագրի ստեղծում 
Առաջադրանք՝
Օգտվելով առաջարկվող ուղեցույցներից՝ կազմել որևէ թեմայի հեղինակային ծրագիր, հրապարակել բլոգում

Ներկայացնում եմ հեղինակային առարկայական ծրագրերը:Տեղադրում եմ հղումը:

Առարկայական ծրագիր, 7-րդ դասարան, 2021-2022թթ/Հեղինակային ծրագիր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն