Պարապմունք․ 1, 2, 3, 4, 5
Առաջին պարապմունք․ 2 ժամ
Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։
Գործնական մաս․ ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից ընդհանուր ծանոթացումից հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր ներկայացնում է դրա իրականացումը օրենքում։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Ըստ վերապատրաստման առաջին պարապմունքի տեսական և գործնական կետերի՝ ծանոթանալով ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքներին և ազատություններին՝ առանձնացրել եմ՝
Հոդված 38. Կրթության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:
Ստորև՝ Երեխայի իրավունքների մասին օրենքում որ հոդվածներն են ապահովում այդ իրավունքի իրականացումը։
Հոդված 11. | Երեխայի կրթության իրավունքը |
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:
(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Երկրորդ պարապմունք․ Ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ 3 ժամ
Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծրագրերը, հոդված 7։
Գործնական մաս․ Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․
- Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
- Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։
Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանաում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի համապատասխան հոդվածի հետ։ Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Սովորողը իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը:
Սովորողը իրավունք ունի կրթության, առողջ ապրելակերպին, սնվելուն:
Սովորողը իրավունք ունի գտնվել ապահով, անվտանգ , բարենպաստ /բարոյահոգեբանական , ֆիզիկական հարմարավետություն/միջավայրում:
Սովորողը պատրաստ լինի բոլորից/ դասավանդող, հասակակից-սովորող/ ընդունելու, յուրացնելու ցանկացած ինֆորմացիա :
Սովորողի իրավունքն է չենթարկվել ֆիզիկական, հոգեբանական բռնությունների:
Սովորողի պարտականությունն է դասերին պատրաստ ներկայանալը:
Սովորողի պարտականությունն է հասակակիցների հետ հաղորդակցվելը:
Սովորողի պարտականությունն ու իրավունքն է կոնֆլիկտներ չհրահրելը, չներգրավվել կոնֆլիկտների մեջ:
Սովորողի պարտականությունների մեջ է մտնում հարգանքը հասակակիցների, ուսուցիչների նկատմամբ:
Հոդված 5. | Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները |
Հոդված 20. | Սովորողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի`
1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.
2) մարդկային արժանապատվության պահպանմանը.
3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.
4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.
5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.
6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.
7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները նշված են Հանրակրթության մասին ՀՀ Օրենքի 5-րդ գլխում, հոդված 20: Համեմատել եմ օրենքի համապատասխան հոդվածի հետ (հոդված 20), դեղինով նշված են այն կետերը, որոնք կային իմ գրածում, բայց չկային հոդվածում: Կարմիրով նշել եմ այն կետերը, որոնք ավելացրել եմ օրենքից:
Աշխատանք 2-2
Պատրաստվում եմ ատեստավորման։
Ծանոթանում է օրենքի 26-րդ հոդվածին։ Կազմում է իր քայլերի հաջորդականությունը հերթական ատեստավորվելու համար և որակավորման տարակարգ ստանալու համար։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Ծանոթանաում է օրենքի 35-րդ հոդվածին։
Պատրաստվում եմ ատեստավորման։
Քանի դեռ, ցանկանում եմ աշխատել որպես դասավանդող, ապա, ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով, պետությունն իրականացնում է հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Մինչև սահմանված ժամկետի լրանալը իմ նախաձեռնությամբ և իմ միջոցներով կարող եմ վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
ՈՒսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
ՈՒսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:
Ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ընտրել եմ այս հաստատությունում ատեստավորում ստանալու տարբերակը:
ՈՒսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Ատեստավորման համար պետք է ներկայացնել փաստաթղթերի ամբողջական ցանկը, անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը, որը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Իրավունք ունեմ ներկա լինելու իմ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:
Իրավունք ունեմ բողոքարկելու ատեստավորման հանձնաժողովի որոշումը։
Հերթական ատեստավորման համար ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր պետք է անցնել վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան:
Իմ նախաձեռնությամբ կարող եմ մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին: Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:
Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար կարող եմ դիմել հետևյալ համաչափությամբ.
1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.
2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.
3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար` երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո:
Կարող եմ նաև անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում:
Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
Երրորդ պարապմունք․ Հանրակրթության պետական չափորոշիչ․ 3 ժամ
Տեսական մաս․ հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6։
Հանրակրթության պետական չափորոշիչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021թ․ փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշիչի կառուցվածքը։
Գործնական մաս
Մասնակիցը համեմատում է կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածին, գտնում, իր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել։ Աշխատանքը տեղադրվում է բլոգում։
- ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում ասված է ՝«Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,այնինչ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ շեշտվում են հետևյալ կետերը՝ «3:Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 4.« Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով»:
- ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ գնահատում բաժնում որևէ խոսք չկա գնահատման կրեդիտային համակարգի վերաբերյալ:
- ՀՀ օրենքի 6-րդ կետում չենք հանդիպում նախագիծ բառին , իսկ ՀՀ կառավարության 2021թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ ասվում է ՝ «5.Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր»: «6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:
- ՀՀ օրենքում նշվում է, որ չափորոշիչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար, իսկ 136-Ն որոշման մեջ հստակեցնում է, որ պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
Չորրորդ պարապմունք, հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը
Գործնական մաս․ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։
Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը: Առաջարկում եմ՝
- Խորհրդի լիազորությունների ժամկետը դարձնել 2 տարի:
- Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են պարբերաբար բացակայելու պարագայում :
Հինգերորդ պարապմունք․ ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փատաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։
Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ/EDU.am/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Մասնկացի բլոգում տեղադրված նյութերի հիման վրա ստանում է համապատասխան կրեդիտը՝ 1։