Posted in Նախագծեր, Առաջադրանք 6-րդ դասարան, 2020-21թթ, Առաջադրանք 8-րդ դասարան, 2020-21թթ

Հերոսապատում/նախագիծ/

Մարդկության պատմության մեջ լինում են ճակատագրական պահեր, երբ պատմական փորձը, ժողովրդական-մարդկային իմաստությունն ու գերմարդկային խիզախումը  լուսավորում են ժամանակն ու տարածությունը: Այսպիսի պահերին են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը. անկիզբ ու անվախճան ճանապարհը՝ անցյալի, այսօրվա ու գալիքի ընդգրկումներով:

Ժամանակացույց -Նախագծի իրականացման ժամկետը՝ շուրջտարյա

Նախագիծը իրականացվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ, այն նաև համագործակցային է այլ առարկաների հետ/  մայրենի, տեխնոլոգիայի, երգ ու պար/

Նախագծի վերնագիր և նպատակ-Հերոսապատում-անցյալում և արդի

Նախագծի նպատակը-Մարդկության պատմության մեջ լինում են ճակատագրական պահեր, երբ պատմական փորձը, ժողովրդական-մարդկային իմաստությունն ու գերմարդկային խիզախումը  լուսավորում են ժամանակն ու տարածությունը: Այսպիսի պահերին են լուծվում սովորական պայմաններում անլուծելի թվացող հարցերը. անկիզբ ու անվախճան մի ճանապարհ՝ անցյալի, այսօրվա ու գալիքի ընդգրկումներով:Սովորողների հետ միասին փորձենք ուսումնասիրել կոնկրետ ժամանակի, կոնկրետ վայրում, կոնկրետ իրադարձությունները, հերոսացած անհատներին ու իրենց հետագա երբեմն ոչ հերոսական վախճանը, փնտրենք դաշնակիցներ  թշնամիների մեջ, թշնամիներ դաշնակիցների մեջ: 

Ուսումնասիրվում են հետևյալ հերոսամարտերը

  • Սարդարապատի հերոսամարտ
  • Մուսա լեռան հերոսամարտ
  • Զեյթունի հերոսամարտ
  • Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտեր
  • Վանի հերոսամարտ
  • Արցախյան հերոսամարտ

3.Հետազոտությունն անդրադառնալու է հետևյալ հարցերին

  • տալ պատերազմ, ճակատամարտ, ազատագրական պայքար, հերոսամարտ հասկացությունների պարզաբանումը
  • ընտրել հերոսամարտը, գտնել նրա աշխարհագրական դիրքը, նկարագրել հաշվի առնելով նրա դիրքը
  • ներկայացնել տվյալ հերոսամարտի նախադրյալները, նպատակը, պատմել ընթացքի մասին
  • գտնել այդ ժամանակվա հերոսներին, դուրս գրել նրանց ուղերձները, հասարակական գործիչների , գրողների նամակները
  • հոգևորականության դերը մեր հերոսամարտերի ընթացքում
  • տվյալ ժամանակաշրջանին բնորոշ զենքերի, զինամթերքների ուսումնասիրություն
  • հարաբերությունները մեր թշնամիների, դաշնակիցների հետ
  • բացահայտել ժառանգների հուշերում թաքնված պատմություններ, արդյոք այդ պատմությունները պատմվում են նորովի

Տարիներ անց/անդրադարձ/

  • Ինչ հուշակոթողներ կան նվիրված այդ հերոսամարտերին:Արդյո՞ք այդ հուշակոթողները ճարտարապետական և մշակութային արժեք ներկայացնու՞մ են: Ի՞նչ քայլեր են արվում դրանց պահպանության ուղղությամբ
  • տեղանքների փոփոխություն, մարդկանց տեղաշարժ
  •  Փոփոխվել են արդյոք մեր դաշնակիցներն ու թշնամիները, սահմանակից պետությունները
  •  Տալ 5-10 նոր հասկացությունների պարզաբանում

.Մեթոդաբանություն

Այս աշխատանքի  շրջանակում առկա ուսումնասիրական աշխատանքներին զուգահեռ նախատեսված էր խնդիրների վերհանման այլ գործողություններ։ Դրանք էին քննարկումները կոնկրետ մասնագետների  ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հետազոտությունը իրականացվելու է բանավոր պատմության հարցազրույցների միջոցով:

  • բանահավաքություն, համագործակցություն տեղի հասակակիցների հետ
  • հանդիպումներ կոնկրետ մասնագետների հետ
  • ճամփորդություններ
  • տարածաշրջանային բնորոշ երգը, պարը, բնորոշ կերակուրը
  • Մարդու կյանքի, իրական պատմության հիման վրա ստեղծել բանավոր պատմություն, պատմության զգացողություն

Արդյունքներ 

Դաշտային հետազոտական աշխատանքի ժամանակ գրի առնված պատմությունները, դիտարկումները և դրանց վերլուծությունը,  թույլ կտա առաջադրված թեմային անդրադառնալ ինչպես միկրոմակարդակի ուսումնասիրության տեսանկյունից, այնպես էլ խնդիրը դուրս բերել ավելի լայն հետազոտության դաշտ:

Արդյունքում կունենանք

Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, փոքրիկ ներկայացում,  պատումներ բլոգներում, քարտեզներ

Թողնել մեկնաբանություն