Posted in Uncategorized

Մարտի 30-ապրիլի 3. նախագծերի հաշվետվություն

72410818_414931899458792_8730686532920279040_nՆախագծային աշխատանքների ամփոփում

Ընտանեկան նախագծեր

«Մի լուսանկարի պատմություն»-նախագիծ

«Վիրտուալ թանգարաններ. ընտանեկան թանգարանային նմուշների բացահայտում»-նախագիծ

«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ

«Աշխարհի  ամենահետաքրքիր վայրը, աշխարհի  ամենատարօրինակ սովորույթ ունեցող ժողովուրդը»-նախագիծ

«Երևան քաղաքի իմ ամենասիրելի անկյունը, վայրը…»-նախագիծ

Ընթերցումներ

Հասարակագիտական նախագծեր-հոդվածների վերլուծություն

«Մի կտավի պատմություն»-նախագիծ

Անհատական նախագծեր

  • Ռազմիկ Ամիրյան, 7-4 դասարան

Միջին դպրոց  -Middle TV-Տեսաֆիլմ 6- հաղորդավար՝ Մանե Մկրտչյան/ 7-4 դասարան/

Դիտարկումներ

Նախագծային աշխատանքները կազմել եմ տարատեսակ, տարաբնույթ, տարատարիք, որպեսզի յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների շրջանակում պատմության տեսանկյունից ներկայացնի նախագիծը: Տարբեր առարկաներից սովորողները նախագծերը ներկայացնում են տեսանյութերի պատրաստելով.տեսաֆիլմ պատրաստելը, մոնտաժելը բավական ժամանակ է խլում, այդ պատճառով երբեմն որակյալ աշխատանքներ չեն լինում: Շաբաթվա ընթացքում սովորողները օրական ունենում են 3-4 ժամ տեսադաս: Սովորողները այս շաբաթվա ընթացքում կատարել են նաև առարկայական առաջադրանքներ, այդ թեմաների շուրջ խոսել քննարկել ենք տեսադասերի ընթացքում: Օնլայն հարթակում նախատեսված ժամանակահատվածը շատ արագ է անցնում, լինում են դասարաններ, որ մեկ ժամից ավել է ընթանում տեսադասը:Իհարկե կան և ակտիվ սովորողներ, և պասիվ, ովքեր միայն ունկնդրի դերում են. ակնկալում եմ հաջորդ տեսադասերի ընթացքում նոր սովորողների ակտիվացում:Սիրով ուզում եմ արձանագրել այն, որ կան սովորողներ, ում բացահայտել եմ հեռավար ուսուցման ընթացքում։

Թողնել մեկնաբանություն