Posted in Ամառային ուսումնական ճամբար

Ամառային ուսումնական ճամբար/Ամփոփում/

Տևողությունը՝  մայիսի 27-հունիս 7

Երկուշաբաթյա ամառային ճամբաի ընթացքում մեր ջոկատը տարատեսակ գործունեւություններով է զբաղվել:Առաջին օրը ներկայացվել է նախագծերը, խոսել ենք, քննարկել ենք մեր անելիքները:

Երկրորդ օրվա ընթացքում , նախագծային ժամերի ընթացքում բաժանվել ենք երկու խմբի , պատմությունից խաղացել ինտեգրված խաղը: ՎԵրջում հաղթող խումբը իր մրցանակը կիսեց պարտվող խմբի հետ. միասին կերան սառը պաղպաղակները:

Երրորդ օրը խոհանոցը մերն էր,  սովորողները երկար քննարկելուց հետո ընտրեցին մեքսիկական բուրիտոսները, նախահաշիվը արեցին, առավոտյան բնամթերքը գնեցին ու մի քանի առավել ակտիվ սովորողներ պատրաստեցին այդ բուրիտոսները, ու միասին համտեսեցին:Մեր սովորողները շատ են սիրում ,երբ իրենք են պատրաստում:

Քանի որ նախատես ել էինք երկու ճամփորդություն «Հայրենագիտական մեկօրյա արշավ. Չանախչի — Արածոյի կիրճ», «Երկօրյա հետախուզական-ճանաչողական ճամփորդություն դեպի Մադինա», մեր բլոգներում նախապատրաստական աշխատանքներն էինք կատարում:

Երկու ճամփորդություններն էլ անցել են շատ հետաքրքիր, ուսումնաճանաչողական:

Հայրենագիտական մեկօրյա արշավ. Չանախչի — Արածոյի կիրճ /Ամփոփում/

Երկօրյա հետախուզական-ճանաչողական ճամփորդություն դեպի Մադինա/ամփոփում/

Այս օրերի ընթացքում, սովորողները միմյանց սովորեցրել են Google maps-ով քարտեզագրում, տեղադրում բլեգներում, խաղերի ստեղծում Learningapps.org, playbuzz ծրագրերը:

Երկրորդ շաբաթվա ընթացքում, ամփոփել ենք մեր ճամփորդությունների տպավորությունները բլոգներում:

Ամառվա տապին ամենահաճելին դա լողավազանն է.մենք էլ պահը չկորցրեցինք , քանի որ կրթահամալիրը այդ հնարավորությունը մեզ տվել է:

 

Հունիսի 5-ը համարվում է «Բնության պահպանության համաշխարհային օր».  մենք էլ սիրով կարգի բերեցինք մեր դպրոցի շրջապատը:

Հունիսի 6-ին մենք այցելեցինք Հյուսիսային դպրոց ՝«Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց», ԸՆկեր Ալիսան ևս մեկ անգամ սովորողներին ներկայացրեց փառատոնի մասի, «Բանգլադեշը հարյուր սովորողների աչքերով», նախագծով , երեխաները սկսեցին իրենց ստեղծագործական աշխատանքները:

Մեր ջոկատով եղել ենք նաև ագարակում, ծանոթացել ենք ձիերի կերակրման, խնամքի մասին,այնուհետև սովորողները ինքնուրույն վարել են ձին: Ագարակում, հանդիպել ենք նաև Արտակ Ռշտունուն՝«Գինու, խաղողի դպրոցի» ղեկավարին, պատմեց մեզ գինեգործության , խաղողի տեսակների , ագարակում խաղողի տնկիների մասին:

Որբաթ օրը, մեր ճամբարի վերջին օրը, նախապատրաստվել ենք հարսանիքի, կարգի ենք բերել Սարալանջը, Հյուսիսային դպրոցից իջնող աստիճանները, մասնակցել ծիսական հարսանիքին

Ուևախ, կարծում եմ լեցուն, ուսումնական ամփոփեցինք ամառային ճամբարը:

Մասնակիցներ

Սիլվի Կարապետյան

Մանան Սեմիրջյան

Արև Սուքիասյան 

Ինեսսա Մկրտչյան

Ինեսա Հայրապետյան

Էլեն Հովհաննիսյան

Բարան Ձավիդան

Անգին Շիրինյան

Էրիկա Կոստանդյան

Սաթենիկ Մանուկյան

 

 

Թողնել մեկնաբանություն