Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Աշնանային Տավուշ․եռօրյա հայրենագիտական ճամփորդություն

Նախագիծը

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Մեկնում՝  Երևան-Սևան-Դիլիջան-Գոշ-Իջևան/2ժ,34ր/։
Վերադարձ՝ Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան։ 
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ 60 LD 077 Sprinter, 20 տեղ, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան
 
 
Նպատակը՝ 
  • Հայրենագիտական նոր վայրերի բացահայտում
  • Քայլարշավի կազմակերպում
  • Բանավոր պատմությունների տեսագրում․ ճանաչում ենք Տավուշ աշխարհը
  • Ընթերցումներ ․ կարդում ենք Սիրադեղյան։ 
Նախապատրաստական աշխատանքներ 
  • Ուսումնասիրել երթուղին, Google map-ի օգնությամբ կազմել երթուղու քարտեզը։ 
  • Տեղեկություններ հավաքել երթուղու հայրենագիտական կանգառների վերաբերյալ
  • Ընթերցել ընթերցանության նյութերը
  • Պայմանավորվածությունների ձեռքբերում, ճշտում, կոնկրետ անելիքների ճշգրտում։ 
Հայրենագիտական կանգառներ 
  • Դիլիջան
  • Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայր
  • Գոշավանք
  • Գոշի լիճ
  • Իջևան
  • Իջևանի դենդրոպարկ
  • Մակարավանք
  • Ծռվիզի վանք
  • Հաղարծին
Ծրագիր 
Նոյեմբերի 18
9:20` մեկնարկ Մայր դպրոցից
11:00` Գոշ գյուղ, քայլարշավ գյուղից Գոշի լիճ․ արշավի բարդությունը՝ հեշտ, 4 կմ։ 
11:00` այցելություն  Գոշավանք, զարդանախշերի և խաչքարերի ուսումնասիրություն, Գոշավանքը՝ որպես դպրության կենտրոն։ 
17:00` ժամանում Իջևան, իրերի տեղավորում, ընթրիք։ 
21:00` հավաք նախագծային խմբով, օրվա քննարկում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, ինտելեկտուալ խաղեր, Սիրադեղյանական ընթերցումներ․ կարդում ենք ,,Պարտուսի գերին,, ստեղծագործությունը, քննարկում։ 
22:30` քուն։ 
 
Նոյեմբերի 19 
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:30` նախաճաշ
10:00` այցելություն Ճռվիզի վանք, քայլք Լուսահովիտ գյուղի մուտքից․ քայլքի երկարությունը՝ 3 կմ։ Գյուղական պատկերներ, միջավայր, նկարահանումներ։ 
13:00` այցելություն Մակարավանք։ 
15:00` ճաշ
16:00-17:00` քայլք Իջևանում, այցելություն Դենդրոպարկ, անցում Աղստև գետի կամուրջներով, բարբառային պատումներ։ 
18:30` ընթրիք
19:00` երեկոյան քայլք Իջևանում
20:00` երեկոյան քննարկում, թեյըմպում, քննարկում ենք Սիրադեղյանի ,,Սիրելու տարիք,, ստեղծագործությունը։ 
22: 30` քուն։ 
 
Նոյեմբերի 20
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00`  նախաճաշ, իրերի հավաքում, տարածքի հանձնում 
10:30`  վերադարձ, կանգառ Հաղարծինում 
14:30` կանգառ Դիլիջանի այգում, աշնանային պատկերներ, հարցազրույցներ 
15:30` կանգառ Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայրում, տարածքի մաքրում
17:00`  վերադարձ Երևան 
 
Նախահաշիվ
Ճամփորդության գումարը մեկ սովորողի համար՝ 14.000 դրամ։ 
  • Տրանսպորտ ՝ 4000 դրամ, ընդհանուր 120.000, մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
  • Գիշերակաց՝ 7000 դրամ, մեկ գիշերը՝ 3.500 դրամ
  • Սնունդ՝  3000 դրամ, օրը 1000 դրամ հաշվարկով։ 
Անհրաժեշտ իրեր
  • տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • գլխարկ
  • ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
  • քայլքի համար հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության պիտույքներով,
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ ։ 
Նախագծի արդյունքը՝ բլոգային պատումներ՝ սովորողների տպավորություններով, բանավոր պատմությունների , բանահյուսական նյութերի, բարբառային պատումների հավաքագրում՝ տեսանյութերի տեսքով։ 
 
Մասնակիցներ ՝
1. Նարե Խաչատրյան 
2.Մովսիսյան Ռոզի
3.Սարգսյան Նարե
4.Սոմա
5.Գալստյան Նարե
6.Եվա Մարտիրոսյան
7.Ժասմին Հակոբյան
8.Եվա Գրիգորյան
9.Աբրահամյան Գուրգեն
10.Ռոսքսաննա Ռեզաիֆար
11.Մարի Բաղդասարյան
12. Արփի Ղազարյան
13. Եվա Հակոբյան
14. Հայկ Աղլամազյան
15.Էվա Հարությունյան
 
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s