2022-23թթ-ի առարկայական ծրագրեր
2022-23թթ-ի առարկայական ծրագրեր
Առարկայական ծրագիր, 7-րդ դասարան, 2021-2022թթ/Հեղինակային ծրագիր/
Պատմություն.առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ
Իրավիճակի նկարագրություն— Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն,կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին:
Արտակարգ ուսումնական տարի-Արդի շրջանում, համաճարակային իրավիճակից ելնելով, դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով (մինչև համաճարակի ավարտը)
- առկա ուսումնառություն
- ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
- առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
- հեռավար ուսուցում
- Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:
«Պատմություն» առարկայի դասավանդման նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:
Հիմնական խնդիրներն են՝
Պատմության ուսուցումը ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
- սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
- սահմանումների ձևակերպումների, հիմնավորելու, ապացուցելու, հետազոտելու կարողությունների, հմտությունների ձևավորում, զարգացում
- հետազոտական աշխատանքների զարգացում
- պատմական երևույթների, իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում
- սովորողների քննադատական մտածողության զարգացում
- անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- ինքնակրթության միջավայրի ստեղծում
- համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
- նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն
- տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
Ուսուցման կազմակերպումը
Պատմություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
- Ուսումնական ճամփորդությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
- Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
- Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
- Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
- Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
- Հրավիրյալ մասնագետների հետ կազմակերպվում է հանդիպու-քննարկում:
- Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
- կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
- Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
- Ուսուցման ընթացքում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…
Ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայրը ոչ միայն դասասենյակն է , այլ նաև
- դպրոցի բակը,
- թանգարանը,
- քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
- հայրենագիտական ճամփորդությունները,
- տեսարժան վայրը,
- սովորողի անձնական բլոգը,
- կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`Առարկայի դասավանդման ընթացքում կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր: Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:
Ուսումնական գործունեության ձևեր
- թարգմանություններ
- ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
- փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
- ուսումնական ԹՎ-ներ
- բանավեճերի կազմակերպում
- պատմական խաղերի ստեղծում
- առցանց դասեր և քննարկումներ
- անհատական և խմբային նախագծեր
Բլոգավարություն-7-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
- սովորողի կողմից կատարված առաջադրանքները
- սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
- անհատական նախագծերի արդյունքները
- Սովորողը բլոգում պետք է հնարավորինս պահպանի հեղինակային իրավունքի նորմերը
Բովանդակություն
Առարկայի բովանդակությունը`
- Ավատատիրության ձևավորումն ու հաստատումն աշխարհում և Հայաստանում – 4 ժամ
- Քրիստոնեական եկեղեցին աշխարհում և Հայաստանում– 4 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական շրջանը. պայքար անկախության պահպանման համար – 4 ժամ
- Վարդանանց և Վահանանց պատերազմներ. համեմատական բնութագիր և արդյունքներ– 4 ժամ
- Եվրոպայի վաղ միջնադարը. Բյուզանդական կայսրությունը և նրա հարևանները – 4 ժամ
- Հայաստանը կայսրությունների դեմ պայքարում – 4 ժամ
- Հայկական մշակույթի Ոսկեդարը և դրա անմիջական ու հեռահար հետևանքները – 4 ժամ
- Բագրատունյաց Հայաստանի գոյամարտը. ավատատիրությունն ընդդեմ պետության – 4 ժամ
- Ձմեռային ճամբար
- Եվրոպայի զարգացած միջնադարը. քաղաքակրթությունների բախում և քրիստոնեական եկեղեցու պառակտում – 4 ժամ
- Քոչվորները և հայկական քաղաքակրթությունը. հազարամյա անկման առաջին փուլը – 4 ժամ
- Կիլիկյան Հայաստան. հայկական խաչմերուկի հերթական վերելքն ու անկումը – 4 ժամ
- Հայկական մշակույթը X-XIV դարերում. նետահարված թռիչք – 4 ժամ
- Եվրոպական միջնադարի մայրամուտը. կայսրությունից դեպի կայսրություն – 4 ժամ
- Արևելքի երկրները միջնադարում. ավատատիրական օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
- Նոր Եվրոպան և հնացող Հայաստանը. եվրոպական դրամատիրության սաղմնավորումը և հայկական քաղաքակրթության շարունակվող անկման երկրորդ փուլը– 4 ժամ
- Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
- Ամառային ճամբար
Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները, և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
Գնահատում (10 բալանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
- Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
- Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
- Նախագծային աշխատանք – 1-3 բալ
- Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
- Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
- Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
- Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական:
Առարկայական ծրագիր 2022-23թթ, 6-րդ դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով հետևյալը .
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ
Իրավիճակի նկարագրություն-«Պատմություն» առարկան 6-րդ դասարանում սովորողները ուսումնասիրում են առաջին տարին , այդ պատճառով այն միտված է սովորողների մոտ հետաքրքրասիրության բարձրացմանը`ավելին իմանալու անցյալի մասին: Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է: Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն:
Արտակարգ ուսումնական տարի-Արդի շրջանում, համաճարակային իրավիճակից ելնելով, դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով (մինչև համաճարակի ավարտը)
- առկա ուսումնառություն
- ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
- առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
- հեռավար ուսուցում
- Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:
«Պատմություն» առարկայի դասավանդման նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:
Հիմնական խնդիրներն են՝
Պատմության ուսուցումը ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
- սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
- սովորողների քննադատական մտածողության զարգացում
- անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- ինքնակրթության միջավայրի ստեղծում
- համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
- նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
- համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն
- տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
Ուսուցման կազմակերպումը
Պատմություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝
- Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
- Ուսումնական ճամփորդությունները
- Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
- Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
- Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
- Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
- Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
- Հրավիրյալ մասնագետների հետ կազմակերպվում է հանդիպու-քննարկում:
- Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
- կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
- Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
- Ուսուցման ընթացքում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…
Ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայրը ոչ միայն դասասենյակն է , այլ նաև
- դպրոցի բակը,
- թանգարանը,
- քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
- հայրենագիտական ճամփորդությունները,
- տեսարժան վայրը,
- սովորողի անձնական բլոգը,
- կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`
- մոնտաժային ծրագրեր
- խաղեր ստեղծելու ծրագրեր
Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:
Ուսումնական գործունեության ձևեր
- թարգմանություններ
- ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
- փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
- ուսումնական ԹՎ-ներ
- բանավեճերի կազմակերպում
- պատմական խաղերի ստեղծում
- առցանց դասեր և քննարկումներ
- անհատական և խմբային նախագծեր
Բլոգավարություն-6-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
- սովորողի կողմից կատարված առաջադրանքները
- սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
- անհատական նախագծերի արդյունքները
- Սովորողը բլոգում պետք է հնարավորինս պահպանի հեղինակային իրավունքի նորմերը
Բովանդակություն
- Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը: Պատմական սկզբնաղբյուրներ/նյութական, գրավոր, բանավոր/ – 2 ժամ
- Նախնադար /ա.տարիների հաշվումը պատմության մեջ, օրացույց տոմար, բ.մարդու ծագման երեք վարկածները՝ կրոնական, գիտական, այլընտրանքային,գ.հնագույն մարդկանց զբաղմունքները,գ.երեխաների դաստիարակությունը նախնադարում/– 6 ժամ
- Հայկական լեռնաշխարհ – 2 ժամ
- Հայ ժողովրդի ձևավորումը: Առաջին հայկական պետությունները – 4 ժամ
- Հին Արևելք: Արարատյան թագավորություն – 18 ժամ
- Եգիպտոս: Շումեր: Աքքադ – 2
- Հին Փոքր Ասիան և արևելյան Միջերկրականը – 2
- Հնդկաստան և Չինաստան – 2
- Ճապոնիա և Կորեա — 2
- Արարատյան թագավորության ռազմաքաղաքական պատմությունը – 2
- Արարատյան թագավորության սոցիալ-տնտեսական պատմությունը – 2
- Ասորեստան: Բաբելոն: Աքեմենյան Իրան – 2
- Կրոն և գիր – 2
- Արվեստ և գիտություն – 2
- Ձմեռային ճամբար
- Հին Հունաստան – 8 ժամ
- Հայաստանը Ք.Ա. 7-2-րդ դարերում – 4 ժամ
- Հելլենականություն – 2 ժամ
- Հայաստանն Արտաշեսյանների օրոք – 6 ժամ
- Հին Հռոմ – 8 ժամ
- Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը – 6 ժամ
- Ամառային ճամբար
- Նախագծային աշխատանքեր-անհատական, Այլընտրանքային պատմություն
- Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները, և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:
Գնահատում (10 բալանոց համակարգով)
- Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
- Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
- Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
- Նախագծային աշխատանք – 1-3 բալ
- Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
- Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
- Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
- Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական:
2022-2023 ուստարվա նախագծեր
Մատենադարան, քաղաքային թափառումներ
Երևան քաղաքի պատմության թանգարան
Հարևան պետությունների ազգային փոքրամասնությունները, էթնիկ կազմ/նախագիծ/
2022-2023-ուստարվա ուսումնական ճամփորդություններ
Միդդլ Թվ
Հետաքրքիր է իմանալ…./պատմական ամսագիր/