Նախագիծ
Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հւնիսի 9-11-ը
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում՝ հունիսի 9-ին՝ 09:30, Մայր դպրոցի կայանատեղի
Վերադարձ՝ հունիսի 11-ին՝ մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Երթուղի՝
մեկնում ՝Երևան- Զանգակատուն-Վայք-Գնդեվանք-Ջերմուկ
վերադարձ՝ Ջերմուկ -Եղեգնաձոր-Արենի -Երևան։
Եղանակը՝ այստեղ
Նպատակը՝
- Բացահայտենք Հայաստանը, տարբեր վայրերի ավանդությունների հավաքագրում/հարսանեկան ավանդույթների առանձնահատկությունները/, հայրենագիտություն
- Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, քայլենք գյուղերով,
- Գետը համայնքում. Արփա գետն ՝իր կիրճով
- Փառատոնային մասնակցություն/կինո-ֆոտո-վլոգերություն/Միդդլ ԹՎ-ի շարունակական գործունեությունը, մայրենի և օտար լեզուներ, լեզվագործունեություն-լեզվական խաղեր/
Կանգառներ՝
Նախապատրաստական աշխատանք
- Քարտեզագրել ճամփորդության երթուղին,
- Ուսումնասիրել, կարդալ տեղեկություններ այցելվող վայրերի մասին։
- Նախնական ուսումնահետազոտական աշխատանքների կատարում
- Ջերմուկի մասին ավանդազրույցներ
- Ջերմուկը որպես առողջարանային քաղաք
- Ջերմուկի առողջարարության բացահայտում.Ջերմուկի հանքային աղբյուրները
- Ջրահարսի ջրվեժի մասին վանդազրույցը
- Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը, պատմությունը
- Զանգակատուն- Չանախչի գյուղ
Նախահաշիվ՝
Եռօրյա ճամփորդության ուղեգիրը մեկ սովորողի համար՝ 13.000 դրամ:
- Գիշերակաց՝ 90.000/20սովորողի դեպքում/
- Տրանսպորտ՝ 120.000 դրամ
- Սնունդ։
Տրանսպորտ՝sprinter , վարորդ՝ Արարատ Դալլաքյան , 20 տեղանոց
Գիշերակացը՝ Եվմարի հյուրատուն
Ծրագիր՝
Հունիսի 9
- Մեկնում
- Կանգառ Զանգակատուն, այցելություն Պարույր Սևակի հայրական տուն, ազգագրություն
- Գնդեվանք
- Այցելություն Ջերմուկի Մայր գործարան
- Ժամանում, տեղավորում հյուրատանը
- քայլք դեպի«Երազանքների կամար»
- Երեկոյան հավաք, օրվա ամփոփում, լեզվական խաղեր, քուն։
Հունիսի 10
- Առավոտյան նախավարժանք, նախաճաշ,
- Քայլքով դեպի Արփայի վերին հոսանքի կիրճ ՝Ջերմուկի Ջրահարսեր ջրվեժ,
- Արփայի վերին հոսանքի կիրճում են գտնվում քարայրների համալիրը (բրոնզե դարի ժամանակից), Սբ. Հովհաննես եկեղեցին, «Թուխ Մանուկ» և Սբ. Գևորգ մատուռները։
- Ճոպանուղով վերելք Այծասարի գագաթ, քայլքով վայրէջք
- Ընթրիք, օրվա ամփոփում, լեզվական խաղեր։
- Քուն։
Հունիսի 11
- Նախավարժանք, նախաճաշ
- Իրերի հավաքում, մեկնում,
- Կեչուտի ջրամբար-առանձնահատկությունները,
- Կանգառ Արենիի քարանձավում
- Մինչև 18:00 վերադարձ Երևան։
Անհրաժեշտ իրեր
- Ուսապարկ, քայլքի համար հարմար կոշիկներ,
- Սնունդ, ջուր՝ ճանապարհի համար,
- Հիգիենայի պարագաներ
- Գիշերազգեստ, հողաթափեր
- Փոխնորդ շորեր, կոշիկներ
- Անհատական ճամփորդական սպասք
- Տաք հագուստ, գլխարկ, արևապաշտպան քսուկ,
- աղբի տոպրակ, ձեռնոցներ ։
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր։
Մասնակիցներ՝
- 1. Մութաֆյան Ալեքսանդր, 7-րդ դասարան
- 2. Իսրայելյան Ալեքսանդր , 7-րդ դասարան
- 3. Մալխասյան Դավիթ, 7-րդ դասարան
- 4. Տիգրանյան Անահիտ, 6-րդ դասարան
- 5. Սահակյան Մալենա, 6-րդ դասարան
- 6. Շահսուվարյան Սերյան, 6-րդ դասարան
- 7. Արգիշտի Ղարիբյան, 6-րդ դասարան
- 8. Աղլամազյան Հայկ, 7-րդ դասարան
- 9. Անանյան Մարի, 7-րդ դասարան
- 10. Աղայան Մարի , 7-րդ դասարան
- 11. Գևորգ Ֆիդանյան, 6-րդ դասարան
- 12. Արեն Կարսեցյան, 7-րդ դասարան
- 13. Աբովյան Ալեն, 7-րդ դասարան
- 14. Պապիկյան Մանե, 7-րդ դասարան
- 15.Սարգսյան Արթուր, 6-րդ դասարան