Նախագիծ
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 22-24
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ,
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան,
Մեկնում՝ ապրիլի 22-ին՝ 12:00, Մայր դպրոցի կայանատեղից,
Վերադարձ՝ ապրիլի 24-ին՝ մինչև 17:00:
Երթուղի
Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Տիգրանաշեն-Չիվա-Արենի-Շատին-Հորս-Արատես ,
Վերադարձ՝ Շատին-Սելիմի քարավանատուն-Մադինա-Վերին Գետաշեն-Նորատուս-Երևան։
Նպատակը՝
- Բացահայտենք Հայաստանը- նոր ուղղութուն՝ Հորս գյուղի բացահայտում,
- Քայլենք գյուղերով, ճանաչենք մեր գյուղերը, մշակույթը, ազգագրությունը,
- Քայլարաշավի կազմակերպում,
- Կանաչ ապրիլ․ ծառատունկ, ծաղկատունկ Արատեսում։
Կանգառներ
- Երասխ- ընդմիջում,
- Արփա գետի հովիտ
- Հորս գյուղ — Չեսարի դարպասներ, քայլք դեպի Հորսի Չռչռան ջրվեժ,
- Արատես
- Սելիմի իջևանատուն
Նախապատրաստական աշխատանք
- Կազմել ճամփորդության քարտեզը,
- Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ,
- Ծառատունկի համար ձեռք բերել տնկիներ, գարնանային աշխատանքները ճշտել Տարոնի հետ, ձևակերպել կոնկրետ անելիքներ,
- Պատրաստել ինտելեկտուալ վիկտորինաներ։
Եղանակը՝ այստեղ։
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգիրը մեկ սովորողի համար՝ 6.000 դրամ։
- Տրանսպորտի վճարը՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ,
Տրանսպորտ՝
Ծրագիր
Ապրիլի 22
12:00` մեկնում Մայր դպրոցի բակից
13:30` կանգառ Արփա գետի հովտում, դիտարկում ենք գետը, ընդմիջում։
14: 20` ժամանում Հորս, այցելություն Չեսարի դարպասներ, դիտարկում, ուսումնասիրում, անդրադարձ պատմական շրջանին, քայլք դեպի Հորսի ջրվեժ, արշավի երկարությունը՝ 5 կմ , բարդությունը՝ հեշտ։ Զրույցներ գյուղացիների հետ։ Հորսը՝ մեր ֆոտոխցիկից։
17: 30` ժամանում Արատես, իրերի տեղավորում
18: 00` ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` թեյխմություն, խմբով հավաք, օրվա քննարկում, անելիքների ճշտում, ինտելեկտուալ խաղեր։
22: 30` քուն։
Ապրիլի 23
08:00` վերկաց,հիգիենա, մարզանք
09:00` միջավայրի խնամք, նախաճաշի պատրաստում,
09:30` նախաճաշ
10: 30` միջավայրի մաքրման աշխատանքներ, գարնանային աշխատանքներ, ,,Կանաչ ապրիլ,, նախագծով ծառատունկ,
13:00` ընդմիջում, ճաշի պատրաստում, ճաշ, խոհանոցի ակումբի հավաքում,
14: 30` քայլք Արատեսի եկեղեցի, Խաչոց ձոր,
16:00` մարզական խաղեր, պարեր,
18:00` ընթրիքի պատրաստում, ընթրիք,
20:00` թեյխմություն, խմբով հավաք, օրվա քննարկում, անելիքների ճշտում, ինտելեկտուալ խաղեր։
22:30` քուն
Ապրիլի 24
08:00` վերկաց, հիգիենա, մարզանք
09:00` նախաճաշի պատրաստում, նաաճաշ
10:00՝ միջավայրի հավաքում, մաքրություն, իրերի հավաքում, տեղավորում, նախորդ օրը տնկած ծառերի ջրում,
12:00` մեկնում
13:30` կանգառ Սելիմի իջևանատանը
14: 30` կանգառ Հայրավանքում,
մինչև 17:00 վերադարձ ։
Անհրաժեշտ իրեր
- ուսապարկ, հարմար կոշիկներ քայլքի համար,
- քնապարկ
- ընդմիջման համար բրդուճներ, ջուր,
- տաք հագուստ,
- հիգիենայի պարագաներ
- փոխնորդ շորեր, կոշիկներ ,
- աղբի տոպրակ, ձեռնոցներ,
- անհատական ճամփորդական սպասք,
- տաք գիշերազգեստ և հողաթափեր։
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր։
Մասնակիցներ՝
- Ջոնիֆեր Տանիելյան
- Քրիստոֆեր Տանիելյան
- Գուրգեն Մանուկյան
- Արթուր Սարգսյան
- Վանյան Էլեն
- Մկրտչյան Ժաննա
- Մելքոնյան Ալիզե
- Քեշիշյան Արեգ
- Սարգսյան Լևոն
- Վաղարշակ Գրիգորյան