Առաջադրանք 1
13-րդ դարի նշանավոր տիրակալները
Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:
Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:
Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը. հերետիկոս, ինկվիզիցիա, բանադրանք, կատարներ, վալդենսներ, աղանդներ:
Պատմել 13-րդ դարի խոշորագույն գիտնական Թովմա Աքվինացու մասին: Թարգմանիր, ընտրիր քեզ դուր եկած միտքը, հիմնավորիր եթե համաձայն ես Թովմա Աքվինացու այդ մտքի հետ:
- Пусть мысли, заключённые в книгах, будут твоим основным капиталом, а мысли, которые возникнут у тебя самого, — процентами на него.“ — Фома Аквинский
- „Счастливому человеку нужны друзья, и не для того, чтобы извлекать из них пользу, ибо он и сам преуспевает, и не для того, что бы восторгаться ими, ибо он владеет совершенными восторгами добродетельной жизни, но собственно для того, что бы творить добрые дела для этих друзей.“ — Фома Аквинский
- „Правители нуждаются в мудрецах значительно больше, чем мудрецы в правителях.“ — Фома АквинскийИсточник: https://ru.citaty.net/tsitaty/648902-foma-akvinskii-schastlivomu-cheloveku-nuzhny-druzia-i-ne-dlia-togo/
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց
Առաջադրանք 2
Բնութագրել «դասային միապետություն» հասկացությունը:
Ազգային պետությունների կազմավորումը
Բնութագրիր «ազգային հերետիկոսություն» հասկացությունը, այդ գործողությունների արդյունքում ինչ փոփոխություններ տեղի ունեցան Եվրոպայում:
Հիմնավորիր ստորև գրված մտքերից քո ընտրածը:
- Վալերի Լազարև կողմից առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը. դա «հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները»
- «Պետությունը գոյություն ունի ոչ նրա համար, որպեսզի երկրային կյանքը դրախտի վերածի, այլ՝ որպեսզի խանգարի նրա՝ վերջնականապես դժոխքի վերածվելուն», — Նիկոլայ Բերդյաև
- «Յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով»։ -Շանթ Հարությունյան
- Չի կարելի անպատիժ կառավարել պետությունը առանց ժողովրդի և հակառակ ժողովրդի կամքի։/Մորիս Թորեզ/
- Քաղաքացիների համար առավել օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջությամբ, այլ ոչ թե երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը` քայքայվում։/Թուկիդիտես/
- Վատ կառավարվող երկրի համար առաջին սպեղանին դրամական արժեզրկումն է, երկրորդը` պատերազմը։ /Էռնեստ Հեմինգուեյ/
- Միայն ուժեղ պետությունն է ապահովում քաղաքացիների ազատությունը:/Ռուսո/
- Պետությունը պետություն չէ, ուր կառավարում է մեկը։/Սոֆոկլես/
- Տալ «պետության» սահմանման քո տարբերակը :
Հիմնավորիր կամ հերքիր ազգային լեզուների նշանակությունը ազգային պետությունների ձևավորման հարցում:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 7-րդ դասարան , դասագիրք էջ 72-81, համացանց
Լրացուցիչ աշխատանք
«Քաղաքակիրթ Եվրոպան մի քանի դար առաջ»-Հետաքրքիր պատմություններ միջնադարյան եվրոպայի մասին./ թարգմանություններ այլալեզու աղբյուրներից/: