Նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 10-ին
Պատասխանատուներ՝Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մատենադարան այցելության օրը՝ փետրվարի 10-ին
Նախագծի մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած ճամբարականներ:
Տրանսպորտը՝ 8000դրամ, վարորդը՝
Նախագծի նպատակը՝
- ծանոթանալ մատենագրության պատմությանը, ձեռագրերի ստեղծման արվեստին
- գործնական պարապմունքի միջոցով հասկանալ ինչպե՞ս են պատրաստել մագաղաթները, ծաղկեցրել գրքերը
- զարգացնել ինքնաարտահայտվելու կարողությունը:
Նախագծի ընթացքը՝
11:00`մեկնում Մայր դպրոցի բակից
11:30` Մատենդարանում մասնակցություն «Փոքրիկ զբոսավարը» նախագծին: Նախագծի ընթացքում Մատենադարանի մասնագետը գործնական պարապմունքի միջոցով ներկայացնում է ձեռագրերի ստեծման պատմությունը, ծաղկեցման գործընթացը, որից հետո սովորողն ինքն է դառնում զբոսավար և հնարավորություն է ունենում մյուսներին ներկայացնել իր սովորածը:
12:30` ընդմիջում, այցելություն Պոնչիկանոց:
13:00-ից քաղաքային թափառումներ, ֆոտոպլեներ,
Քայլքի երթուղին՝ Մատենադարան, Օպերա,Հյուսիսային պողոտա, Հանրապետության փողոց, Հանրապետության հրապարակ:
Նախապատրաստական աշխատանքներ. հրապարակվում են սովորողների բլոգներում
Հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
- Ինչպե՞ս և ինչից են պատրաստել մագաղաթները
- Ծաղկողներ
- Ինչպե՞ս են բազմացրել ձեռագիր մատյանները
- Ծանոթանալ երթուղու փողոցներին. քայլքի ընթացքում ուսումնասիրում ենք երկու հիմնական կետ՝ Օպերայի և Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած եկեղեցիների քանդման պատմությունը:
Արդյունքը՝
- Տեսանյութի պատրաստում մագաղաթների ստեղծման վերաբերյալ:
- Նախագիծը ՝ այցելությունից հետո, յուրաքանչյուր սովորող պատումի տեսքով լուսաբանում է իր բլոգում:
Նախահաշիվ
Մատենադարանի տոմսի գումարը՝ 200 դրամ
,,Փոքրիկ զբոսավար,, նախագծի վճար՝ 3000 դրամ:
Տրանսպորտի գումար՝ 8.000 դրամ:
Մեկ սովորողը վճարում է 600-800 դրամ:
Նախապատրաստական աշխատանքներ