Վարպետության դասերի կազմակերպում-հանդիպում
Կրթության մատչելիությունն ու հասանելիությունը՝ որպես
հասարակության զարգացման ու առաջընթացի հիմնական միջոցներից մեկն է:Յուրաքանչյուր սովորող տեսանելի ապագայում պետք է ընտրի իր մասնագիտական հետագա ուղին։Նման վարպետության դաս-հանդիպումները սովորողներին հնարավորություն են տալիս.
ա. ծանոթանալ տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ
բ. տվյալ ոլորտի, իր գործին լավ տիրապետող, գիտակ մարդու հետ
գ.հետաքրքրություն ձեռք բերել նոր ոլորտի նկատմամբ, որը հնարավորություն կտա , քիչ սխալվելու ապագայում մասնագիտություն ընտրելիս
Գիտության զարգացումը մեզ լավ հնարավորություն է տալիս
հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը։ ։ Որպեսզի կարողանանք արտաքին աշխարհից տեղեկություն ստանալ, մեզ պետք է ուշադրության կենտրոնացում։ Ուշադրությունը կարևոր է ոչ միայն ուսուցման
համար, այլև այսօր համարվում է մարդու կյանքի կարևորագույն
ռեսուրսը։ Համենայնդեպս, բիզնես ընկերությունները հասկացել են,
որ մարդու վրա ազդելու համար առաջնայինը նրա ուշադրությունը
գրավելն է։ Եթե կարողանաք մարդու ուշադրությունը գրավել,
ապա կարող եք տիրանալ նրա ժամանակին, փողերին ու ազդել
նրա վրա։
1.Հանդիպում — բլոգգեր Հրանտ Ղազումյանի հետ,-Տեսանյութ
2.Հանդիպում-Նոր Երևանն իր հնամենի պատմություններով/«Ծնողը կրթական գործի մասնակից»/
3.Հանդիպում-Հանդիպում իրանագետ Գառնիկ Գևորգյանի հետ.«Ծնողը կրթական գործի կազմակերպիչ»
4.Հանդիպում-Հանդիպում աստվածաբան Պարգև Բարսեղյանի հետ
5.Հանդիպում-Հանդիպում հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ.Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում. հանդիպում
6.Հանդիպում-Հանդիպում հնագետ Տիգրան Զաքյանի հետ:
7.Հանդիպում-Հանդիպում ճարտարագետ, վերակազմող Ռուբեն Սարգսյանի հետ