Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն, Առաջադրանք 6-րդ դասարան 2021-22, Առաջադրանք 7-րդ դասարան, 2021-22թթ

Բացահայտելով Տավուշը. հայրենագիտական եռօրյա ճամփորդություն

Ճամփորդության օրերը՝ նոյեմբերի 26-28

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ 

Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Ճամփորդության երթուղին.  Մեկնում՝ Երևան-Սևան- Դիլիջան-Իջևան, Վերադարձ՝ Իջևան- Սևան-Երևան: 
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը:Տրանսպորտ՝  sprinter,  20 տեղ: Վարորդ՝ Սամվել Սերոբյան: 
Ճամփորդության նպատակը՝ 

  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Քայլարշավների կազմակերպում
  • Միդլ Tv-ին Իջևանում
  • Տավուշ աշխարհը՝ Իջևան քաղաքում. իջևանցիները, իջևանյան սովորույթներ, բարբառային պատումներ
  • Հարիսայի ծեսն Իջևանում:

Նախապատրաստական փուլ 

  • Ուսումնասիրել ճամփորդության հայրենագիտական կանգառները, հետազոտական աշխատանք կատարել
  • Հանդիպումների պայմանավորվածություններ
  • Միդլ Tv-ի թողարկման սցենարի նախնական մշակում, պայմանավորվածություններ,
  • Նախորդ խմբերի այս ուղղությամբ արված ճամփորդությունների ամփոփումների ուսումնասիրություն, ծանոթություն:

Հայրենագիտական կանգառներ 

  • Իջևան
  • Իջևանի դենդրոպարկ
  • Լաստիվեր
  • Աղավնավանք
  • Ծռվիզի վանք

Նոյեմբերի 26

  • 12:30 ` մեկնում Մայր դպրոցից
  • Ընդմիջում Սևանում 
  • Իջևան, Լաստիվեր, Խաչաղբյուր գետի կիրճ, քարանձավներ, ջրվեժ:
  • Ժամանում հյուրատուն, տեղավորում
  • Ընթրիք
  • Շրջայց-քայլք երեկոյան Իջևանում

Նոյեմբերի 27

  • Նախավարժանք, նախաճաշ
  • Հայրենագիտական արշավ  Ծռվիզի վանք
  • Իջևանի դենդրոպարկ 
  • Հանդիպում բլոգգեր Հրանտ Ղազումյանի հետ, քայլք Իջևանում, ճանչում ենք Իջևանը և իջևանցիներին, Հրանտ Ղազումյանի հետ Միդլ TV-ի նկարահանումներ, Իջևանի քանդակների պուրակ 
  • Ծիսական հարիսայի պատրաստում, համտես. օրվա ամփոփում հյուրի՝ Հրանտ Ղազումյանի հետ
  • Երեկոյան թեյխմություն, ինտելեկտուալ խաղեր  

Նոյեմբերի 28

  • Նախավարժանք, նախաճաշ
  • Իրերի հավաքում, մեկնում
  • Կանգառ Աղավնավանք գյուղում, քայլք Կենու արգելոցով դեպի Աղավնավանք
  • Գետիկ և Աղստև գետերի միախառնման հատված 
  • Վերադարձ Երևան մինչև 19:00: 

ՆախահաշիվՃամփորդության գումարը մեկ սովորողի համար՝ 14.000 դրամ

  • Տրանսպորտ ՝100.000 դրամ /մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ/
  • Գիշերակացը՝ 7000 դրամ մեկ սովորողը /երկու գիշեր/ 
  • Սնունդ ՝ ըստ մնացած գումարի : 

Անհրաժեշտ իրեր

  • Քայլքի համար հարմար,  չկաշկանդող հագուստ, ամուր կոշիկներ, թեթև ուսապարկ
  • Ճանապարհի համար բրդուճներ, ջուր
  • Տաք հագուստ
  • Ձմեռային գլխարկ, ձեռնոց
  • Փոխնորդ հագուստ, կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
  • Դիմակ, ախտահանող միջոց
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ

Մասնակիցներ՝ 

  • Դավիթ Խուդոյան
  • Վահե Ղալեչյան
  • Ալեն Աբովյան
  • Նարեկ Սուքիասյան

Թողնել մեկնաբանություն