Posted in Վերապատրաստում

Վերապատրաստման հաշվետվություն

Հաշվետվություն

Ստելլա Մնացականյան-էլ.փոստ-s.mnacakanyan@mskh.am

Բլոգ-բլոգի հղումը՝ այստեղ

Դպրոցի անվանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց

Դասընթացներ՝
  1. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում
  2. Հանրակրթական բնագավառի օրենսդրություն
  3. Մասնագիտական զարգացում.ընդհանուր բաղադրիչ
  4. Մասնագիտական զարգացում.առարկայական բաղադրիչ
Ամփոփում
Մեկուկես ամսվա վերապատրաստման ընթացքում կարևորում եմ.
1.Արդի տեխնոլոգիական աշխարհում  մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորվելու, հմտությունները միմյանց փոխանցելու այլընտրանքային  հարթակ է:Ես ընտրել էի ՏՀՏ-ի հեռավար դասընթացը : Հեռավար հարթակը ինձ հնարավորություն էր տալիս իմ ժամանակը ինքնուրույն տնօրինելու: Դասընթացը շատ արդյունավետ էր, տեղեկատվական. ծանոթացանք նոր օնլայն ծրագրերի, որոնք աշխատանքը դարձնում են ավելի արագ:Կիբերանվտագության շրջանակում մեր գիտելիքները մեզ դարձրեցին ավելի ապահով, ոչ խոցելի, համացանցային էթիկային հետևելը շատ կարևոր է՝ «Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ»։ 
2.Հանրակրթական բանագավառի օրենսդրության գործնական աշխատանքները բավական կարևոր էին. լինել տեղեկացված օրենսդրական դաշտում,  ծանոթանալ մի շարք փաստաթղթերի հետ: Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա, իսկ բավականաչափ իմանալու դեպքում դրանց ճանկը չես ընկնի:
3.Մասնագիտական զարգացման դասընթացը հնարավորություն տվեց վերանայել  հեղինակային, այլընտրանքային կրթական ծրագրի բաղադրիչները,  վերհանել  առանձնահատկոթյունները:Այլ հայացքից անդրադառնալ քո գործունեությանը հեղինակային կրթական ծրագրի համատեքստում:
4.Մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ  գործընկերների կողմից գրված, ու թարգմանված տարաբնույթ հետաքրքիր  հոդվածներ կարդացի, ծանոթացա: Հետաքրքիր մոտեցում էր գործընկերների հոդվածները վերլուծելու  աշխատանքը. գուցե այս ընթացքում ինձ համար ամենահետաքրիր աշխատանքը:
 
Շնորհակալություն տարաբնույթ ու տարատեսակ աշխատանքի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s