Նախագիծ
Այս նախագիծը հանդիսանում է «Պատմական նշանակութուն ունեցող շենքերի, վայրերի պահպանություն» նախագծի ենթանախագիծը;
Համակարգողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Նախագծի վերնագիրը՝ Նոր Երևանն իր հնամենի պատմություններով
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Նախագիծը իրականացվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հետ:Նախագծի իրականացման օրը՝ հոկտեմբերի 23-ին :
Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ
Նախագծի հյուրը՝ Միջին դպրոցի 6-2 դասարանի Գագիկ Ղազարյանի պապիկ Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյան:
Մեկնում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց
Վերադարձ՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց
Անցկացման վայրը ՝ քաղաք Երևան, Կոնդ թաղամաս
Նախագծի նպատակը՝ ուսումնահետազոտական գործունեության ծավալում, մասնագետ ծնողի մասնակցությամբ Կոնդ թաղամասի հնամենի պատմությունների բացահայտում, վեր հանել հին կառույցների պատմական նշանակությունը, գեղագիտական արժեքը մեր օրերում:
Խնդրի նկարագրություն-Մեր օրերում շատ է խոսվում մեզ շրջապատող միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Դրանք հիմնականում վերաբերում են հանրային (կանաչ) տարածքներին և մշակութային ժառանգության պահպանությանը։Բոլոր ժամանակներում պատմամշակութային կառույցները նեղ կապված են հասարակության զարգացման հետ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի տեխնիկական , սոցիալ-տնտեսական ,կրթական , մարդկանց գեղագիտական հայացքները:Այդ կառույցները ընկալվում են հնագույն շրջանի որպես թանգարանային նմուշներ, քաղաքակրթության զարգացման վկաներ:Տպավորություն է ստեղծվում, թե մեր ողջ հնարավորությունները կամ մասնագիտական կարողություններն ուղղված են պարզապես մեր նախնիների թողածը պահպանելուն: Ժառանգության պահպանությունը նախ և առաջ պետք է միտված լինի պետության բնակչության շրջանում իրենց անմիջական շրջապատող միջավայրից դրական զգացողությունների ստացմանն ու այն “սիրելու” համար նախադրյալներ ստեղծելուն ։
Մեթոդաբանություն՝ Հետազոտությունը իրականացվելու է բանավոր պատմության հարցազրույցների միջոցով:
Իրականացման ընթացքը ՝ 11.00 Ալեքսան Հակոբյանի հետ.
- Հանդիպում Կոնդ թաղամասում
- Քայլք կոնդում, ներկայացնում
- Պատմում է Ալեքսան Հակոբյանը
- Ամփոփում
- Վերադարձ
Արդյունքում ՝ Ֆոտոշարք, աուդիոնյութեր, տեսաֆիլմեր, պատումներ բլոգներում:
Մասնակիցներ՝
- Գագիկ Ղազարյան, 6-2 դասարան,
- Քնարիկ Ադամյան7-րդ դասարան
- Մանե Մայիլյան, 7-րդ դասարան
- Մանե Պապիկյան, 7-րդ դասարան
- Լիանա Դոխոյան, 7-րդ դասարան
- Վահե Ղալեչյան, 7-րդ դասարան
- Դավիթ Խուդոյան, 7-րդ դասարան
- Ժիրայր Ղարիբյան, 7-րդ դասարան
- Նանե Թորոսյան, 7-րղ դասարան
- Մանե Թորոսյան, 6-րդ դասարան
- Հարութ Կարապետյան, 6-րդ դասարան
- Դավիթ Սարգսյան, 6-րդ դասարան
- Տաթևիկ Մամիկոնյան, 7-րդ դասարան
- Գայանե Հովհաննիսյան, 7-րդ դասարան
- Մարի Աղայան , 7-րդ դասարան
- Էլեն Ավետիսյան, 7-րդ դասարան
- Լիա Մկրտչյան, 7-րդ դասարան
- Միսաք Մինասյան, 6-րդ դասարան
- Աշոտ Չարչյան, 6-րդ դասարան