Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ»

Հոկտեմբերի 13․պարապմունք 15 /համակցված՝ առկա/

Հոկտեմբերի 13․պարապմունք 15 /համակցված՝ առկա/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 6․ Գնահատում
Պարապմունք 1-3․
-Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին
-Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին 
-Գնահատման սեփական փորձի, եղանակների ներկայացում 
Առաջադրանք՝
-Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները /Հանրակրթության պետական չափորոշիչ/ 
Կարդալ հոդվածներից առնվազն երկուսը, բլոգում հրապարակել, գրախոսել 

Առաջադրանքի կատարում, ծանոթացել եմ այս փաստաթղթերին:-Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները /Հանրակրթության պետական չափորոշիչ/ 

Ըստ վերը նշված փաստաթղթի՝ գնահատման հիմնական ձևը 10 միավորային սանդղակն է: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: (Մեջբերված է փաստաթղթից): Կարծում եմ՝ կարևոր է անբավարար գնհատական չլինելու գոնե նշումը, չնայած քննությունների, ստուգարքների ժամանակ միշտ էլ ինչ-որ անցողիկ շեմ նշվում է: 
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին: (Մեջբերված է փաստաթղթից): Չնայած նրան, որ 10 միավորային սանդղակը հստակ նշված է, ամեն դեպքում հանրակրթական հաստատությունները որոշ ազատություն ունեն: Սա կետ է, որի հիման վրա կարելի ստեղծել գնահատման մի փոքր այլ ձև: 
Բացի 10 միավորային համակարգը կա փաստաթղթով հաստատված գնահատման մեկ այլ ձև էլ՝ ձևավորող (ուսուցանող) տարբերակը, որի իրագործման ձևը, ձևաչափն ընտրում է հանրակրթական հաստատությունը: 
1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: (Մեջբերված է փաստաթղթից): Ինքս իհարկե կողմ եմ ոչ թվանշային գնահատման , և այս տեսանկյունից միանշանակ ճիշտ եմ համարում , որ գոնե պետական փասատթղթում կրտսեր դասարաններում գնահատումը հանված է: Սակայն դրա փոխարեն նշված առաջադիմության բնութագիրն էլ պետք է կոնկրետ լինի, հստակ երևա, թե չափորոշչով նախատեսված հմտությունները, կարողությունները ինչ մասով են յուրացվել սովորողի կողմից:  Կրթահամալիրի այս փորձն համարում եմ հաջողված, երբ տարրական դասարանների յուրաքանչյուր սովորողի համար առանձին զարգացման բնութագիր է լրացվում՝ կոնկրետ նշումներով: 
 Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ: (Մեջբերված է փաստաթղթից) : Այս տողը նույնպես կարևորում եմ. չնայած մեր երկրում այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունները շատ քիչ են, բայց պետական փաստաթղթում այս նշումը հիմնավորում է այն, որ այլընտրանքային կրթական ծրագիրը չի կարող գնահատվել ստանդարտ որոշված գնահատման ձևով, հենց դրանում է նաև այլընտրանքը: 
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով: (Մեջբերված է փաստաթղթից): Նիշային գնահատումը այսպես , թե այնպես լիարժեք չի կարող լինել, հաճախակի դա նաև սովորողի վրա ազդելու միջոց է, ձև է, որից երբեմն չգիտակցված ազդվում է սովորողը: Եվ ներառական կրթությամբ սովորողները բացառություն չեն, պետք է հստակեցվի, որ իրենք գնահատական ստանում են ըստ իրենց առաջընթացի: 
Կրթահամալիրում գնահատում իրականացվում է ըստ համապատասխան կարգի՝ Գնահատումը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում: Բնականաբար կարգը մշակվել է ըստ վերևում մեջբերված դրույթների, նաև հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունների: 
Չնայած որ պահպանվել է 10 միավորանոց համակարգը, սակայն գնահատումը 4-12-րդ դասարաններում միայն ուսումնական շրջանների ավարտին է և չի եզրակացնում ամենօրյա կամ ընթացիկ գնահատում: Կրթահամալիրը իրականացնում է նախագծային կրթություն, ինչը հենց ենթադրում է, որ ընթացիկ գնահատում չի կարող լինել: Բացի միավորային գնահատումից, կարծում եմ ՝  գնահատման հարմար և ավելի նախընտրելի տարբերակ են նաև կրթահամալիրում հաճախակի արվող ամփոփումները՝ նախագծի ամփոփում, ուսումնական շրջանի ամփոփում, տարեկան ամփոփում, որոնք թույլ են տալիս սովորողին բլոգում հավաքել, ամբողջացնել արված աշխատանքները, խոսել -գրել արածի մասին, գնահատել սեփական արածը: 
Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների, էլեկտրոնային նամակների միջոցով: (Մեջբերված է կրթահամալիրի գնահատման կարգից):  Նշված ձևը ստանդարտից շատ տարբեր է, շատերի համար գուցե գնահատում էլ չէ, սակայն սովորողի համար բլոգում արված աշխատանքի վերաբերյալ կարծիք կարդալը ավելի կարևոր նշանակություն ունի, գնահատված զգալու ձև է: 
Կրթահամալիրի տարրական դասարաններում գնահատման վերաբերյալ արդեն խոսել եմ, բայց կառանձնացնեի նաև «Ես կարողանում եմ»ստուգատես, որը ինքնագնահատման, արածը հրապարակավ ներայացնելու , գնահատվելու այլընտրանքային ձև է, երբ սովորողը ներկայացնում է, թե ինչ է կարողանում անել: 
Ինքս կողմ չեմ նիշային գնահատմանն ընդհանրապես, քանի որ թվանշանը միևնույնն է տարանջատում, առանձնացում է բերում ՝ 7-ի սովորող, 8-ի սովորող, 4-ի սովորող և այլն, առօրյայում գործածական տերմիներ են, պիտակավորելու պես է ստացվում: Ավելի ճիշտ է ինքնագնահատման ձևը, արված աշխատանքները ինչ-որ ցուցանիշը բերելը, որը կանի հենց սովորողը՝ հաստակ գիտակցելով իր ձեռք բերածը:

Նախ շատ գրավիչ վերնագիր է, և ասելիքն ավելի տպավորիչ դարձնելու համար հոդվածում շատ դիպուկ մեջբերումներ կային: Այս տեսանկյունից պատահական չէ վերնագրի ընտրությունը: Հոդվածը վերաբերում էր կրթական ծրագրերի կատրաման գնահատմանը, պետական ավարտական քննությունների արդյունքների վերլուծությանը: Արդյոք քննությունը չափում է սովորողի գիտելիքները, արդյոք քննությունը սովորողի արածը գանահատելու ձև է: Այս հարցերը մշտապես մտորելու տեղիք են տալիս: Սակայն ունենք այն, ինչ ունենք.  հստակ է, որ  9-րդ և 12-րդ դասարանի սովորողները պետք է մասնակցեն ավարտական քննության: Ի՞նչ է քննությունը, ըստ ԿԳՄՍ նախարարության սովորողի գիտելիքը չափելու ձև, ըստ սովորողի ՝ ստրեսային իրավիճակ, ըստ ծնողի կամ դասավանդողի՝ լրիվ այլ բան: Մի բան ինձ համար վաղուց հստակ է՝ քննությունը չի կարող գիտելիք չափման կամ ստուգման ձև լինել, և սովորողին բացի նյարդային և հոգեկան անհանգստությունից ոչինչ չի տալիս: Քննությունների թեստերը կարծես միտումնավոր կազմվում են այնպես, որ հասանելի չլինեն Սահմանադրությամբ կրթության իրավունք ունեցող սովորողին, որ սովորողին սահմանափակեն կոնկրետ որոշ տեղեկություններ անգիր անելու, կոնկրետ քննությանը պատրաստվելու, ամբողջ էությամբ լարված քննությանը տրվելուն, իսկ դա արդեն ուսուցում չդարձավ: «Ոչ շատ խիստ անցկացվող» ստուգումներից 30-40 տոկոսի անբավարարը չի՞ խոսում այն մասին, որ ծրագիրն այդ 30-40 տոկոսի համար անմատչելի է,,։ Պահանջները, որ դրված են չեն կարող գերազանց արդյունք եզրակացնել,  ,,անտեսված,,  խմբի համար դրանք անմատչելի են, անհասկանալի, ի վերջո բոլոր սովորողները նույն ձև չեն մտածում, նույն ձև չեն աշխատում և չունեն նույն կարողությունները: Հոդվածում ներկայացված հարցը շատ բազմաշերտ է, տարբեր տեսնակյուններից կարելի է քննարկել և միանշանակ կարծիք չի կարող լինել: Այս հոդվածի միտքը շարունակվում էր նաև «Նորից նույն թեմայով» հոդվածում, որտեղ նաև անդրադարձ կար այլընտրանքային կրթական ծրագրի սովորողի ատեստավորման ձևին: 

Մանրամասն ներկայացված էին հեղինակային կրթական ծրագրի սկզբունքները: Գնահատումը չի կարող օտարված լինել սովորողից, սովորողը պետք է հենց մասնակից դառնա գործընթացի, կարողա ինքն իրեն գնահատել՝ ներկայացնելով իր արած աշխատանքը:  Հայաստանյան հանրակրթական հաստատություններում իրականացվող պետական կրթական մյուս ծրագրի համար նախատեսված գործիքները՝ առարկայական ավարտական, պետական ավարտական քննությունները կիրառելի չեն հեղինակային կրթական ծրագրի դեպքում, քանի որ չեն արտացոլում հեղինակային կրթական ծրագրի սովորողի ուսումնական գործունեությունն ամբողջությամբ:Պետական քննությունները իրենց ձևով սահմանափակ են, չեն ներառում այլընտրանքային ծրագրերի առանձնահատկությունները: Հետաքրքիր էր ,,քննություն,, բառի բացատրությունների դիտարկումները: 
3. Ներկայացնու եմ գնահատման սեփական փորձը, հաջողությունը: 

Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
  2. Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
  3. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  4. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  5. Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
  6. Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  7. Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
  8. Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s