Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ»

Առաջադրանք 10, 11

Հոկտեմբերի 4․պարապմունք 10 /համակցված՝ հեռավար/

Հոկտեմբերի 4․պարապմունք 10 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 5․ Առարկայական նախագիծ
Պարապմունք 1․ Նախագծային ուսուցման փորձի յուրացում
Առաջադրանք՝
Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, քննարկել

Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց -Հասմիկ Ղազարյան

Մինչ Հասմիկ Ղազարյանի հոդվածին անդրադառնալը, փորձեմ ներկայացնել ինչ է նախագիծը: Նախագիծը ուսումնաճանաչողական  ստեղծական  գործունեություն է, որն ունի ընդհանուր նպատակ, համաձայնեցված միջոցներ, որոնք ուղղված են նախագծի սովորողների համար նշանակալից ինչ-որ խնդրի լուծման  ընդհանուր  արդյունքի հասնելուն: Նախագծային ուսուցումը«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  ամենաարդյունավետ գործունեություննեից մեկն է:Կարդալով Հասմիկ Ղազարյանի հոդվածը ևս մեկ անգամ այդ ամենի փաստավորումն ենք տեսնում: Նախագծային ուսուցման ընթացքում հստակ երևում է սովորողի աճը՝ ձեռք բերած կարողություններով, հմտություններով, ընկերներին վարակելու անգհագ ցանկությամբ.տարիքակիցը տարիքակցի վրա ավելի ցայտուն ազդեցություն կարող է ունենալ:Մեջբերում հոդվածից.«Սովորողը երբեմն վախենում է նախագծում կարևոր ներդրում ստանձնելուց, որովհետև վստահ չէ իր կարողությանը։ Այս դեպքում ավելի համարձակ անդամներն օրինակ են դառնում մյուսների համար։ Օրինակից ոգևորվածները ավելի ակտիվ են դրսևորվում հաջորդ նախագծերում, իսկ ոմանք էլ իրենց նախագծերն են սկսում՝ երբեմն ներգրավելով ընկերներին։» Ինչպես նկատում է Հասմիկ Ղազարյանը «Նախագծերը մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. հեշտ միահյուսվում են իրար։»Վերնագիրն ամբողջությամբ համապատասխանոմ է նյութին, հիմնավոր փաստերը ուսումնասիրելու արդյունքում արձանագրում ես, որ «Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։ Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում»;Իրապես , գուցե կյանքի դպրոցում էլ սովորողները արդեն կարողանան իրագործել իրենց նախագծած ձգտումները, արդեն սվորական լինեն հմտություն, կարողություն ձեռք բերելու կատարելագործելու, իրենց կյանքը ավելի կառուցողական դարձնելու մղումը: 

Պարապմունք 2․ Նախագծային ուսուցման փորձի յուրացում
Առաջադրանք՝
Կարդալ հոդվածները, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ, առաջարկներ, հարցեր

Հասարակագիտական նախագծերը Ավագ դպրոցի հեղինակային կրթական ծրագրում-Վարդան Կարապետյան 

Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծային աշխատանքների ներկայանալի հարթակը ստուգատեսների կազմակերպումն է: Վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունը անհնար է պատկերացնել առանց ստուգատեսների: Ընդհանրապես ստուգատեսները յուրօրինակ հարթակ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողին ու դասավանդողին ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Ձեռքբերումների շարքում , ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը:Ստուգատեսի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացնում ենք  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ,տարբեր գործիչների հետ հանդիպումները սովորողների համար հետաքրքիր և ուսանելի են, արդյունավետ ուսումնական աշխատանք է ստացվում՝ նախապես սովորողները կարդում են հյուրի կենսագրությունը, ուսումնասիրում են նրա մասնագիտական գործունեությունը, կարդում են նրա աշխատանքներից, հոդվածներից,  լսում են տարբեր հարցազրույցներ, հարցեր են ձևակերպում, այսինքն իրականացվում է նախապատրաստական ուսումնական աշխատանք։ Հասարակագիտական ստուգատեսը ունի նաև կրթահամալիրի դասավանդողին և սովորողին, նրանց աշխատանքը գնահատող-խրախուսող բաղադրիչ՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ՝

կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
-կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար:

Հասարակագիտական ստուգատեսի ընթացքում, արդյունքում սովորողների մոտ զարգանում է հարցեր ձևակերպելու կարողությունը, սեփական մտքերը գրագետ ձևակերպելու, ինքնուրույն կարծիք արտահայտելու կարողությունը,  հմտությունը, նպաստում է ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորմանը:  Համաձայն եմ Վարդան Կարապետյանի հետ, որ պահանջը գալիս է հենց սովորողներից, իսկ մեզ անհրաժեշտ է սեփական հայացք, սեփական կարծիք և տեսակետ ունեցող սովորող-քաղաքացի, ով նման որակներ ձեռք է բերում հենց այսպիսի կենդանի շփումների, զրույց-քննարկումների միջոցով և արդյունքում։

Հոկտեմբերի 6․պարապմունք 11 /համակցված՝ առկա/

15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 5․ Առարկայական նախագիծ
Պարապմունք 3․ 
Նախագծային ուսուցման փորձի յուրացում
Առաջադրանք՝
Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ,առաջարկներ, հարցեր 

Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ-Աշոտ Տիգրանյան 

Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, ներգրավիր ինձ և ես կսովորեմ:-Չինական առած

Աշոտ Տիգրանյանը սիրում է  իր հոդվածները սկսել տիպիկ որևէ առածով,որով ամեն ինչ ասվում է:Շատ ուսումնասիրողներ կարծում են , որ նյութի իրազեկումը տեղի է ունենում տարբեր տեսակի անկախ գործունեության միջոցով: Գիտական ​​հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցականները հիշում են. կարդացածի 10% -ը, իրենց լսածի 20% -ը, իրենց դիտածի 30% -ը, իրենց տեսածի ու լսածի 50% -ը, իրենց ասածի և քննարկածի 70% -ը, իրենց ասածի և գործնականում արվածի 90 %: Դպրոցականների համար ամենաարդյունավետ գործունեությունը հետազոտական ​​գործունեությունն է:Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:

Այս հոդվածում Աշոտ Տիգրանյանը ներկայացնում է աշխարհի որ երկրներում են իրականացնում նախագծային ուսուցումը:Նախագծային ուսուցումը նպաստում է սովորողի ինքնագնահատականի բարձրացմանը, զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը, ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը,զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները, վերլուծական մտածողությունը: Հոդվածում խոսվում է  տիպաբանական հատկանիշների մասին, ներկայացնում նախագծային աշխատանքի փուլերը: Հոդվածի արդյունքում արձանագրում.

  1. Նախագծային ուսուցումն ավելի արդյունավետ է «Սովորողի կարողությունների զարգացում և հմտությունների ձևավորում» հիմնախնդրի լուծման գերակայության դեպքում:
  2. Սովորողների մեծ մասը հակված է իրականացնելու միջնաժամկետ նախագծեր:
  3. Նախագծային ուսուցումն արագացնում է օտար լեզուների յուրացումը:
  4. Նախագծային ուսուցումը ներդաշնակեցնում է անհատի զարգացման մրցակցային և համագործակցային հարացույցները:
  5. Երկարաժամկետ նախագծի իրականացումը գիտական մտածողության ձևավորման անկյունաքարն է:
  6. Նախագծային գործունեության ընթացքում սովորողի գնահատումը գերադասելի է երկբալանոց` կարող է շարունակել մասնակցությունը նախագծին կամ չի կարող, իսկ նախագծի ամփոփման ժամանակ սովորողի ձեռք բերած արդյունքների գնահատումը հարկ է, որ հենվի ինքնագնահատականի և խմբի մյուս անդամների գնահատականի, ինչպես նաև հրապարակային պաշտպանության արձագանքների վրա:
  7. Նախագծային ուսուցման մեթոդի բացարձականացումը վտանգում է սովորողի անհատականության զարգացման համակողմանիությունը և աղքատացնում է մանկավարժական գործիքների արհեստանոցը:
  8. Անհրաժեշտ է միշտ ուշադրության կենտրոնում պահել նախագծային ուսուցման միջառարկայական բնույթը:
  9. Իրականացված նախագծի արդյունքների հրապարակային պաշտպանությունը բարձրացնում է սովորողի ինքնագնահատականը և նպաստում նրա սոցիալականացմանը:

Հավելեմ ՝յուրաքանչյուր նախագծային աշխատանք  դասավանդողի կողմից հետևողականություն, ուղղորդում է պահանջում, արդյունավետ արդյունք ունենալու համար, իհարկե , լավ է , երբ սովորողի քանակը քիչ է լինում:

Ավարտենք Աշոտ Տիգրանյանի հոդվածում տեղ գտած Անանուն Իմաստասերի խոսքով.«Ապագադ լոկ մտապատրանք է, եթե արահետդ վարձակալել ես»:Այնպես որ, ամեն ինչ պահեք ձեր ձեռքերում, յուրաքանչյուրի ապագայի քանդակագործը ինքն է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s