Posted in Առաջադրանք 6-րդ դասարան 2021-22

Առաջադրանք, 6-րդ դասարան, հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:

 Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում-

  • Այս հատվածը կարդալուց հետո դուրս գրել, տալ նոր հասկացությունների բացատրությունները, սահմանումները:
  • Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները՝ նշելով նրանց գոյության դարերը:
  • Համաձայն եք. որ Արատտան Հայասայից հզոր էր, հիմնավորիր պատասխանդ:

Արատտա/պատմել/

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում` Վանի թագավորությունում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին: Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները: Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը: Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է ), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը` անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր: Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր : Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ` հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք`: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին: Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ:

Առաջադրանք 2

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում։ Ք.ա. III հազարամյակում և II հազարամյակի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում ապրում էին տասնյակ և հարյուրավոր ցեղեր։ Նրանց մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Սկզբնապես հնդեվրոպացիների նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Հայկական լեռնաշխարհը և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան շրջանները։ Հիշյալ տարածքներում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիների, հույների, ռուսների, հնդիրանական և այլ ժողովուրդների նախնիները։ Նրանց լեզուներն անվանում են հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ դրան պատկանող ժողովուրդները բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտքը ձգվող երկրների գրեթե ամբողջ տարածքը։ Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի իրենց ապագա հայրենիքները։ Այնտեղ բնակվող ցեղերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և, միավորվելով, կազմել են տարբեր ժողովուրդներ։

Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։

Հայոց լեզվի ծագումը

 

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետոՀայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն — հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 — ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 — րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 — րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ — ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 — ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Առաջադրանքը կարդալուց հետո դուրս գրիր.

ա.ամենատպավորիչ հատվածը

բ.ինչ նոր տեղեկություն բացահայտեցիր

գ.ամփոփիր 10 նախադասությամբ

Լրացուցիչ

ОТКУДА ВЗЯЛСЯ ЯЗЫК: Основные теории/տեսանյութ/-ամփոփել 10-15 նախադասությամբ

Первое слово. Когда и как возникла речь | Большой скачок

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s