Posted in Առաջադրանք 6-րդ դասարան 2021-22

Առաջադրանք, 6-րդ դասարան, հեկտեմբերի 4-10-ը

Առաջադրանք 1

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն

Կախարդություն

Ոգեպաշտություն

Բնապաշտություն

Տոտեմիզմ

Ֆետշիզմ

Անիմիզմ

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Առաջադրանք 2

Պետության առաջացումը

1.Հասարակության շերտավորումը, պետության առաջացումը/պատմել. էջ 16-17/

2.Ծանոթանալով այս հոդվածին՝ ընտրել մեկ հասկացություն, հիմնավորել ձեր տեսակետը , ներկայացնել ձեր առաջարկած տարբերակը՝ ի՞նչ է պետությունը:

 Ի՞նչ է պետությունը
Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Չինաստանում զարգացած
բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների
ընթացքում։ Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական
բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը
գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում,
ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական,
իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից
ի վեր։ 
Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում։
Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն»
դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը.
1.«…հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական
ձև, որն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ
ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ »։

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս։
2.«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

3.«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող
անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն
գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է
որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից`
կառավարողներից և կառավարվողներից։ Այս երկու շերտերի
հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական
գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով։ Այդ
հարաբերությունները օրինականացված են հասարակության գոնե մի մասի
կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության
սկզբունքն է»։

4.«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս
բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա»։

5.«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»։

 

3.Համաձայն ես ներքոհիշյալ հատվածում ներկայացրած տեսակետի հետ, հիմնավորիր:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության
երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում
ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.
առաջին՝ պետությունը որոշակի տարածքում բնակչության
կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,


երկրորդ՝ հարկադրանքը պետական իշխանության հիմնական
դրսևորումն է,
երրորդ՝ պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է
ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի
կանոնները։
Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,
որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է։ Տարբեր հասարակական
կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների)
հարաբերակցությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական
հասարակական կարգի էական փոփոխությունների։ Այդ լծակներն առավել
ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերը՝
իր «Իշխանության կերպափոխումները» գրքում։ Հեղինակը գրում է.
«Իշխանությունը ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը,
հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու
համար որոշակի գործելակերպ դրսևորել»։

Քաղաքական միտքը հին աշխարհում

Քաղաքական միտքը հին աշխարհում- Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:

Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:

Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վարնաների /խմբերի/, դրանք էին`

  1. Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,
  2. Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,
  3. Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,
  4. Շուդրաներ` ստորին վառնա:

Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:

Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.:  Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:

Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:

Մեզ են հասել նաև հռոմեական հայտնի պետական և քաղաքական գործիչ Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին», «Օրենքների մասին» աշխատությունները: Ցիցերոնը պնդում էր, որ օրենքները ստեղծում են պետական գործիչները հանուն քաղաքացիների բարօրության, պետության ամբողջականության, մարդկանց հանգիստ ու երջանիկ կյանքի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s