Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական ընդհանուր զարգացում»

Առաջադրանք 5

1․ Ճամբարի կազմակերպում․ 0,5 կրեդիտ
2․ Ստուգատեսներ․ 0,2 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). հոկտեմբերի 6-11

1․ Ճամբարի կազմակերպում
Առաջադրանք 1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Ստեղծագործական-հետազոտական ճամբարի (այսուհետ` ճամբար) գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:Առաջարկում եմ ջոկատների ղեկավարները առնվազն մեկ շաբաթ շուտ հրապարակեն ճամբարային նախագծերը: Ճամբարի պետը կամ ղեկավարը և ծրագրի ղեկավարը ջոկատավարների ներկայացրած նախագծերն ուղարկում են սովորողներին, ովքեր ընտրում են, թե որ ջոկատում են ցանկանում լինել: Առաջարկում եմ նաև ճամբարի ընդհանուր հավաքների թվարկումը ավելացնել նաև այլ գործունեություններով:

Կրթահամալիրում  ամառային և ձմեռայինուսումնահետազոտական ճամբարները սովորողների սիրելի էտապներից մեկն է, երբ իրենք կարող են մասնակցել նախագծերի ստեղծման աշխատանքին: Ճամբարի կազմակերպումը  յուրաքանչյուրից մեծ պատասխանատվություն, կարգապահություն է պահանջում: 
Առաջադրանք 2․ Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Ամառային ստեղծագրծական ճամբարները սովորողներին հնարավորություն են տալիս  ա.ճամփորդելու միջոցով բացահայտել , սիրել, հոգ տանել իրեն շրջապատող աշխարհի մասին, բ. ստեղծագործել, գ. ունենալ նոր ծանոթություններ, դ.կազմակերպելու հանդիպումներ, քննարկումներ:Կրթահամալիրի ձեռքբերումները ամառային ստեղծագործական բաց ճամբարներն են՝ բազմաբովանդակ: Խմբերի տարատարիք լինելը կարծում եմ ավելի է հեշտացնում աշխատանքը, ճամբարականների մեջ շփում է ստեղծում, փորձի , իմացածի փոխանցում է տեղի ունենում: Առաջարկում եմ ճամբարային գործունեության պարտադիր բաղադրիչների մեջ ավելացնել լողը:Կարգում պետք է նաև նշվի, որ ճամբարի ղեկավարը  և ճամբարային խմբի ջոկատավարը մինչև ճամբարի սկսվել, առնվազն մեկ շաբաթ շուտ, ըստ կարգի, պատրաստում և ներկայացնում են ճամբարի գործունեության մանրամասն նախագիծը: 

 

Առաջադրանք 3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և  բլոգում գրավոր գրախոսել 

  • Ուսումնական ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար-Մարգարիտ Սարգսյան 
  • Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք-Մարթա Ասատրյան
  • Ուսումնական ճամբարները կրթահամալիրում-Լուսինե Գասպարյան 
  • Ջա˜ն, ճամբար ջան-Աշոտ Բլեյան

    Մարթա Ասատրյանի «Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք» հոդվածում ներկայացված նախագիծը շատ կարևոր, հետաքրիր  է մասնավորապես ավագ դպրոցի սովորողների համար: Եվս մեկ անգամ հիմնավորվում է, որ նախագծային, ստուգատեսային  ուսումնական աշխատանքների արդյունքի ամփոփումը ամենասպասված   ճամբարն է, երբ ամփոփվում են էկոլոգիական նախագծերը; Կարևորվում է.«Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ: Կրթական փոխանակումները, միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Դրանք կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան լուծման կարոտ որոշակի էկոլոգիական խնդիրներ, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ»: Կարևորում եմ Աշոտ Բլեյանի մոտեցումը.«Ապրելը, կյանքը, մեր առօրյան, մեր օրը, ճամբարը մեր, ստուգատեսները մեր սկսվում են ոգևորությունից ու ավարտվում-անիմաստ դառնում, բեռ դառնում, ինչպես բովանդազուրկ ձևերը, երբ ոգևորությունն ավարտվում է… Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ…»,«Սկանդինավյան հրաշքը… Շվեդիան, Ֆինլանդիան կարողացան որպես պետություն միջավայր դառնալ՝ մարդու տաղանդը լիարժեք դրսևորելու համար… Մենք էլ մի պետություն ենք կրթահամալիրով. սրան են ուղղված հեղիանակային մանկավարժության հիմնական ռեսուրսները՝ մեզանում ապրող՝ սովորող-աշխատող մարդու դրսևորման համար…»Կարևորվում է նախաձեռնությունները, ստեղծականությունը, սովորողի ներգրավումը:

  • 2․ Ստուգատեսներ
    Առաջադրանք 1․ Կարդալ , գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն կարդացած մշակումների բովանդակության հետ 
    Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ

  • Կարևորում  եմ ավելի կոնկրետացնել ստուգատեսի ամփոփումը: 
    Նշված էր մրցանակային ֆոնդի ձևավորման, մրցանակների մասին, սակայն սա պետք է ավելի մանրամասն ներկայացնել : Այսպես, թե այնպես, հիմնական մրցանակը կամ խրախուսելու ձևը, ճամփորդություններն են, ուղղակի պետք է կոնկրետ լինի, որ դեպքում են տրվում, ում կողմից են տրվում :
    Տեսանելի էր նաև ընտանիքիների ընդգրկումը, փաստացի դրան են ուղղված ընտանեկան ստուգատեսային նյութերը և վարպետության դասերը, որ վարում են տարբեր մասնագիտություններ ուեցող ծնողներ:
    Կարգը վերաբերում էր ընդհանուր ստուգատեսներին, իսկ ստուգատեսները բազմաբովանդակ են, տարբեր ուղղվածության են, գուցե յուրաքանչյուր ստուգատեսի համար էլ պետք է առանձին փոքրիկ կարգ մշակվի՝ հաշվի առնելով կոնկրետ այդ ստուգատեսի առանձնահատկությունները: 
  • Առաջադրանք 2․Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և գրախոսել։ 

     

     

    Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծային աշխատանքների ներկայանալի հարթակը ստուգատեսների կազմակերպումն է: Վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունը անհնար է պատկերացնել առանց ստուգատեսների: Ընդհանրապես ստուգատեսները յուրօրինակ հարթակ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողին ու դասավանդողին ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Ձեռքբերումների շարքում , ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը:

    • Առաջադրանք 3․ Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում․․․

      Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ- Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու վերլուծություններ

    • Նպատակը-Ստուգատեսի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացրին  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ,տարբեր գործիչների հետ հանդիպումները սովորողների համար հետաքրքիր և ուսանելի են, արդյունավետ ուսումնական աշխատանք է ստացվում՝ նախապես սովորողները կարդում են հյուրի կենսագրությունը, ուսումնասիրում են նրա մասնագիտական գործունեությունը, կարդում են նրա աշխատանքներից, հոդվածներից,  լսում են տարբեր հարցազրույցներ, հարցեր են ձևակերպում, այսինքն իրականացվում է նախապատրաստական ուսումնական աշխատանք։ Սովորողները  Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու վերլուծությունների կատարում:

    • Ժամանակացույց-Ամառային , ձմեռային ճամբարների ընթացքում
    • Ստուգատեսը բաց է -Միջին, ավագ դպրոցի սովորողներ , դասավանդողներ, այլ դպրոցներից սովորողներ
    • Հասարակագիտական ստուգատեսը ունի նաև կրթահամալիրի դասավանդողին և սովորողին, նրանց աշխատանքը գնահատող-խրախուսող բաղադրիչ՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ՝

      կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
      -կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։

    • սովորողները հասարակագիտական ստուգատեսի արդյունքում՝

      -սեփական գրագետ խոսքի զարգացում
      -հարցեր ձևակերպելու կարողություն և հմտություն
      -ինքնուրույն մտքի զարգացում
      -հիմնավոր կարծիք և տեսակետ արտահայտելու կարողություն
      -տրամաբանելու և վերլուծելու կարողություն
      -գաղափարական հասունություն
      -ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորում 
  • Ամփոփում-վերլուծությունները սովորողի բլոգում-Միջին դպրոցի նախագծային խումբ-համակարգումը՝ Ստելլա Մնացականյանի.
    Տիգրան Գրիգորյան՝ 8-րդ դասարան.
    Տիգրան Հայրապետյան «Եթե մոմը սեղանի տակ չես պահում»
    -Անդրադարձ տիար Բլեյանի օրագրին՝ Մեռնեմ -պրծնե՞մ….Չեմ թողնի…
    Մարկ Հովհաննիսյան՝ 8-րդ դասարան.
    -Տիգրան Հայրապետյան, «Համազգային անհեթեթության էջերից» հոդվածի վերլուծություն
    Նանե Ժամհարյան՝ 8-րդ դասարան.
Ստուգատեսների զարգացումը 
Ստուգատեսի զարգացումը կարծում եմ տարածման մեջ, կրթական փոխանակումների իրականացման մեջ է: 
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s