Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական ընդհանուր զարգացում»

Առաջադրանք 4

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ․ 0,5 կերդիտ
2․Ուսումնական ճամփորդություն․  0,5 կրեդիտ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

 

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Առաջադրանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 
Առաջադրանք 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։
Առաջադրանք 3․ Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողածմեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։ 
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։

Կրթահամալիրը տարիներ շարունակ իրականացնում է ներառական կրթություն, հատուկ կարիքով երեխաներ մեծ մասը ներգրավված է կրթահամալիրային ակտիվ գործունեության մեջ, անգամ ճամփորդական նախագծերում:Իմ դասավանդած դասարաններում ունեցել եմ, ունեմ  հատուկ կարիք ունեցող սովորողներ,իհարկե բլոգում առանձնացված է նրանց համար հատուկ բածին, սակայն ամենօրյա առաջադրանքները կազմում եմ այնպես, որպեսզի մի քանի մատչելի կետեր կան հատուկ կարիգով սովորողների համար:Պատմություն առարկայի շրջանակներումպատմական տեսանյութերի, մուլտֆիլմերի միջոցով փորձում եմ ներկայացնել որևէ թեմա,սիրում են , երբ արժանանում են հատուկ գովասանքների: Ծնողների հետ առնչվում ենք և առերես, և  հատուկ  մանկավարժների միջոցով :
Առաջադրանք 4․ Ընթերցարան 
Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.  

Ծանոթանալով վերոհիշյալ նյութերին, կարող եմ ասել,որ ներառական կրթության  արդյունքոմ հատուկ կարիքով սովորողները ունենում են առավելություններ, հնարավորություն է տալիս զարգացնել անհատի ուժերն ու տաղանդը, թույլ է տալիս երեխաներին աշխատել իրենց անհատական նպատակներով, իրենց տարիքի այլ աշակերտների հետ միասին, խրախուսում է ծնողների մասնակցությունը իրենց երեխայի կրթությանը, նպաստում է հարգելու միմյանց, հնարավորություն է տալիս ծանոթանալու անհատների տարբերություններին և ընդունել այդ տարբերությունները: Ըստ ուսումնասիրությունների ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները: Այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ և դասավանդողների, հոգեբանների, լոգոպեդների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է: Ուսումնական հատուկ կարիքով երեխաները ունեն ընդհանրություններ.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիսհաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումներըորոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայիխնդիրներ ունեն

Հետևություն.այդ սովորողների հանդեպ պետք է ունենալ հատուկ ռազմավարություն.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:

Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին ընկերանալու միմյանց հետ: Ընկերությունն էլ իր հերթին զարգացնում է դերի կարևորության մոդելը:

2․Ուսումնական ճամփորդություն 
Առաջադրանք 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։

Ուսումնական ճամփորդություն կազմակերպելիս՝ յուրաքանչյուր դասավանդող պետք է հետևի ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգն:Ներկայացնում եմ ուսումնական ճամփորդություններից մեկը. հղում:

Առաջադրանք 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Ծանոթանալով այլոց փորձին՝  ուշադրությունս գրավեց Յուրա Գանջալյանի «Այլոց փորձի ուսումնասիրություն» հոդվածը. «Ճամփորդությունների կազմակերպման փորձի մասին է պատմում Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնի հոդվածը՝ «Planning a successful (and educational) field trip (Հաջողություն ապահովող ուսումնական ճամփորդության պլանավորումը)»: Նրանք իրենց հոդվածը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է…»

Ուրախալի էր այս փաստը.

Ինչու՞ է պետք կատարել այս ուսումնական ճամփորդությունը:

Ինչպե՞ս է քո ուսումնական ճամփորդությունը աջակցում ուսումնական պլանին: Եթե չկարողանաս պատասխանել այս հարցին, ապա քո ուսումնական ճամփորդության համար աջակցություն մի՛ սպասիր դպրոցի տնօրինությունից: Նախքան ճամփորդության համար թույլտվություն խնդրելը ժամանակ գտիր և քո գործընկերներին և սովորողներին ներկայացրու մի գրություն հետևյալ պարզաբանումներով (ներկայացվող գրության անհրաժեշտությունը որոշ առումով հիշեցնում է մեր կրթահամալիրի դասավանդողների ուսումնական ճամփորդության նախագծերը, որոնք հրապարակվում են բլոգներում՝ իրազեկ դարձնելու սովորողներին, գործընկերներին, տնօրինությանը, ծնողներին, մեզանով հետաքրքրվող հանրությանը).

ա) սպասվող ուսճամփորդության վայրի մասին ծրագրային նյութեր և ուղեցույցներ, որոնք նախկինում արդեն մշակվել են դպրոցի աշխատակազմի կողմից,
բ) ուսճամփորդությամբ նոր բան սովորելու՝ սպասվող արդյունքները,
գ) ուսճամփորդության ընթացքում ակնկալվող և ուսպլանի դասընթացներով նախատեսված գիտելիքների համադրումը, զուգորդումը,
դ) ուսճամփորդության կարևոր բովանդակային և կառուցվածքային մասը:

Համամիտ եմ, որ ուս. ճամփորդության մեր նախագծերը ներկայանալի են այս առումով:

  • Առաջադրանք 3․ Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը 
    ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին 

  • Ճամփորդական նախագծերի օրինակներ

     

    ԸՆտրել եմ «Անկախության տոնը՝ Սուրբ Սիոնի բարձունքին»…Վայոց Ձոր-ՀերՀեր-պատասխանատուներ՝Վարդան Կարապետյան, Իրինա ԱպոյանՍիլվա Հարությունյանի նախագիծը,բավականին խնամքով գրված է,գրեթե համապատասխանում է կարգին, միայն նախապատրաստական, վերջնարդյունքի աշխատանքների հղումները չկային:Կարծում եմ շատ գրագետ նախագիծ է:

    Առաջադրանք 4․Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: Սովորողների հետ իրականացնել կազմած նախագիծը՝ պլանավորումից մինչև ամփոփում։

    Ներկայացնում եմ ուսումնական ճամփորդական մի քանի նախագծեր:
  • Ուսումնական ճամփսրդություններ

Ուս.ճամփորդություն դեպի հեքիաթային Լոռի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s