Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ»

Պարապմունք 6.7.

Սեպտեմբերի 24․պարապմունք 6 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 3․ Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում
Պարապմունք 1․ Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ, Ծանոթություն Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին
Պարապմունք 2․ Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր
Առաջադրանք՝

Ուսումնական նյութեր համացանցում հայերեն լեզվով ուսումնական հետարքիր նյութեր գրեթե չկան, մնում է ինքնուրույն ստեղծել, և տարիների ընթացքում կրթահամալիրում ստեղծվել են բազմաթիվ ուսումնական նյութեր, առաջադրանքների փաթեթներ, ընթերցարաններ: Հեղինակային կրթական ծրագրի բաց լինելը ստեղծված բոլոր ուսումնական նյութերը հասանելի է դարձնում հանրությանը:Հասարակագիտական ստուգատես 2021թ ՝օրացույցը, քանի որ դա շփման,հասարակագիտական բազմապիսի թեմանների քննարկման,մերօրյա մասնագետների հետ շփվելու, մերօրյա պատմության ուսումնասիրման լավագույն ժամանակաշրջանն է:

 

Սեպտեմբերի 27․պարապմունք 7 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 3․ Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում
Պարապմունք 3-4․ Ուսումնական նյութերի կազմում 
Պարապմունք 5․ Կազմած ուսումնական նյութերի գնահատում
Առաջադրանք՝
Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում ՝

  • Անհատական աշխատանքի համար
  • Խմբային աշխատանքի համար 
  • Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում, արդյունքները հրապարակել բլոգում
    Ստեղծած ուսումնական նյութերի գրախոսում.
  • Բլոգում ներկայացնել փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումները, զրագացումը) 

Որպես ուսումնական նյութ ուզում եմ ներկայացնել սովորողների հետ ստեղծած մեր պատմական ամսագիրը:

Հետաքրքիրք է իմանալ……-պատմական ամսագիր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 24․պարապմունք 6 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 2․ Առարկայական հեղինակային ծրագիր
Պարապմունք 2․ Անդրադարձ,  ծանոթություն  կրթահամալիրում  իրականացվող Հեղինակային մանկավարժությանը,  ծրագրերին
Առաջադրանք՝
Կարդալ, բլոգում հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները՝

Վերոհիշյալ հոդվածներից ընտրում եմ Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության ուսուցումը» , Վարդան Կարապետյանի «Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ» հոդվածները:

Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության ուսուցումը»

 Այլընտրանքն ընտրության արարչատուր իրավունքի անհրաժեշտ բաղկացուցիչն է, այսպես է բացատրում Աշոտ Տիգրանյանը «այլընտրանք» հասկացությունը, նման վերաբերմունքը կարող ենք տածել մեր կյանքի բոլոր ոլորտներում, սա մտածական կարողությանը խթանող մոտեցում է: Ինչպես յուրաքանչյուր գիտական ոլորտում, այդպես էլ «Պատմություն»ուսումնասիրելիս կարևորվում է,   «Բոլոր փաստերը պետք է ուսումնասիրվեն, բոլոր տեսակետները պետք է քննարկվեն» , բժիշկների պարագայում , կարող ենք ասել մեկ բաց թողնված ախտորոշումը, կարող է սխալ ախտորոշման պատճառ հանդիսանալ:Մի երևույթի հասկացության  տարատեսակ ուսումնասիրությունը թույլ էտալիս այդ ամենի մասին պատկերացում կազմել, կարողանալ հետևություններ կատարել.լայնախոհությունը երևույթը խորությամբ ընկալելու առհավատչյան է: Այլընտրանքային պատմությունը բաղկացած էր երկու մակարդակից:Կարևորվում է հետազոտական , քննադատական, վերլուծական մտքի զարգացումը, պատմական թարգմանական գործունեությունը նպաստում է պատմական բառապաշարի հարստացմանը, փաստերով հիմնավորելու , հերքելու կարողության խթանմանը: Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս նման գործունեության իրականացմանը:Նման մոտեցման արդյունքում ազգային-պետական հիմնախնդիրներին համարժեք անհատական և խմբային արժեհամակարգերի ամրակայմանը նպաստելն է:Գիտակ քաղաքացի , սերունդ դաստիարակելն է:

Երկրորդ հոդվածը ընտրել եմ Վարդան Կարապետյանի «Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ» հոդվածը:

Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծային աշխատանքների ներկայանալի հարթակը ստուգատեսների կազմակերպումն է: Վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունը անհնար է պատկերացնել առանց ստուգատեսների: Ընդհանրապես ստուգատեսները յուրօրինակ հարթակ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողին ու դասավանդողին ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Ձեռքբերումների շարքում , ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը:Ստուգատեսի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացնում ենք  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ,տարբեր գործիչների հետ հանդիպումները սովորողների համար հետաքրքիր և ուսանելի են, արդյունավետ ուսումնական աշխատանք է ստացվում՝ նախապես սովորողները կարդում են հյուրի կենսագրությունը, ուսումնասիրում են նրա մասնագիտական գործունեությունը, կարդում են նրա աշխատանքներից, հոդվածներից,  լսում են տարբեր հարցազրույցներ, հարցեր են ձևակերպում, այսինքն իրականացվում է նախապատրաստական ուսումնական աշխատանք։ Հասարակագիտական ստուգատեսը ունի նաև կրթահամալիրի դասավանդողին և սովորողին, նրանց աշխատանքը գնահատող-խրախուսող բաղադրիչ՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ՝

կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
-կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար:

Հասարակագիտական ստուգատեսի ընթացքում, արդյունքում սովորողների մոտ զարգանում է հարցեր ձևակերպելու կարողությունը, սեփական մտքերը գրագետ ձևակերպելու, ինքնուրույն կարծիք արտահայտելու կարողությունը,  հմտությունը, նպաստում է ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորմանը: 

Ներկայացնում եմ մի օրինակ: Ամփոփում-վերլուծությունների  սովորողի բլոգում-Միջին դպրոցի նախագծային խումբ-համակարգումը՝ Ստելլա Մնացականյանի.
Տիգրան Գրիգորյան՝ 8-րդ դասարան.
Տիգրան Հայրապետյան «Եթե մոմը սեղանի տակ չես պահում»
-Անդրադարձ տիար Բլեյանի օրագրին՝ Մեռնեմ -պրծնե՞մ….Չեմ թողնի…
Մարկ Հովհաննիսյան՝ 8-րդ դասարան.
-Տիգրան Հայրապետյան, «Համազգային անհեթեթության էջերից» հոդվածի վերլուծություն
Նանե Ժամհարյան՝ 8-րդ դասարան.

Համաձայն եմ Վարդան Կարապետյանի հետ, որ պահանջը գալիս է հենց սովորողներից, իսկ մեզ անհրաժեշտ է սեփական հայացք, սեփական կարծիք և տեսակետ ունեցող սովորող-քաղաքացի, ով նման որակներ ձեռք է բերում հենց այսպիսի կենդանի շփումների, զրույց-քննարկումների միջոցով և արդյունքում։

 

Սեպտեմբերի 27․պարապմունք 7 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 2․ Առարկայական հեղինակային ծրագիր
Պարապմունք 3․ Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին
Առաջադրանք՝
Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները՝

Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական-տիեզերաբանական միջազգային ընկերության (МФКО) անդամ։ Նա մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով (ինչպիսին սա է) հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» սկզբունքը -Բորիս Բիմ-Բադի հոդվածն եմ ընտրել, «հայելու» սկզբունքի ներառումը , այնէլ կրթության ոլորտում, շատ տպավորիչ է: Նախ անհատից սկսենք. ինքդ քեզ հայելում ուսումնասիրելու արվեստն իր օրենքներն ունի, որոնց մասին շատ լավ գրել է Մ.Կ.Մամարդաշվիլին («Գրականության քննադատությունը՝ որպես ընթերցանության գործողություն»)։ Նա համաձայն է Համլետի հետ (Շեքսպիրյան), որ «նպատակը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա եղել և մնում է, այսպես ասած, հայելին բնականի առջև պահելը. բարեգործին ցույց տալ իր իսկ գծերը, մեծամիտին՝ իր դեմքը, իսկ ամեն տեսակ դար ու բառին՝ իր տեսքն ու վրիպակը»։ Բայց այստեղ կարևոր է քննարկումը, որ օգնի հայացքդ քեզ դարձնելուն, քեզ համեմատելուն գործող անձանց հետ։ Պարզապես հանդիսատես լինելը բավարար չէ։ Հարկավոր է աշխատել, մտածել, հասկանալ։ Փիլիսոփաները հետևել են «ճանաչիր ինքդ քեզ» կոչին, գրագետ մարդիկ ուսումնասիրել են իրենց իմաստության ու հիմարության պատմությունների «հայելում», պատմական իրադարձությունների ու առանձին ճակատագրերի մեջ։ Անհատի ողջ փորձառությունը հասցվում է գիտակցությանը ինքնաճանաչողության միջոցով։

Այսպիսով՝  կրթության հիմնական բովանդակությունը հենց գիտելիքն է անհատի՝ փորձով հարստացող գոյության մասին։ Այս բովանդակության մեջ որպես պարտադիր բաղադրիչ մտնում են կյանքի իմաստի, երջանկության բովանդակության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու սպասելիքները, կեցության կենտրոնական ընդդիմության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու հասկացությունները, գիտելիքն ու տգիտությունը, ճշմարիտն ու սուտը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը, ուժն ու թուլությունը, գեղեցկությունն ու այլանդակությունը, ուրախությունն ու տառապանքը, անվտանգությունն ու վախը, հավատն ու անհավատությունը, սերն ու ատելությունը, հույսն ու հուսալքությունը, գլխավորն ու անկարևորը և այլն (կեցության կենտրոնական ընդդիմությունը դիտարկելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց բազմազանությունը և միաժամանակ դրանց համամիասնությունը)։ Կարծում եմ , դպրոցը այն միջավայրն է, որտեղ կրթվում, հմտություն, կարողություն  են ձեռք բերում, ոչ միայն գիտելիքի, այլ հասարակության մասնիկ դառնալու համար, պատասխանտվություն կրելով  հասարակական-սոցիալակն իր բոլոր դերերի համար:Դպրոցը պարտավոր է լինելու ոչ միայն այս րոպեի կյանքը, այլև ապագայի կյանքի փորձը։  Կարևոր է վարժեցնել վարքը վտանգավոր իրադրություններում, ճիշտ այդպես էլ մշակել խմբային, կոլեկտիվ գործողության և՛ ճանապարհները, և՛ միջոցները։ Առանց տրամաբանորեն կապակցված փորձերի ու վարժությունների կյանքում հնարավոր չէ կյանքին պատրաստելը։  Հոգեբանական վարժանքը խմբում ամեն մասնակցի հնարավորություն և տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես է ինքն ընդունվում ուրիշ մարդու կողմից, խմբի բոլոր անդամների կողմից, ովքեր կարող են տարբեր կերպ ընկալել ու հասկանալ նրա վարքը և տարբեր կերպ դրան արձագանքել։ Մասնակիցն իրեն տեսնում է բազմաթիվ «հայելիներում», որոնք տարբեր կերպ են արտացոլում իր անհատականության տարբեր կողմերը։ Այս տեղեկությունը հարկավոր է ոչ միայն ինքն իրեն հասկանալը կատարելագործելու համար, այլև օգնում է  սովորելու տարբերակել սեփական վարքը։ Դրանից բացի, դպրոցականներին իմաստ ունի ներգրավել նշանակալից սոցիալական նախագծերում՝ նախօրոք քննարկելով նրանց հետ խմբային հետազոտության նպատակները (օրինակ՝ հոգեբանական և սոցիոլոգիական հարցումը մանկության մասին, մասնավորապես սեփական տարիքի առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով)։ Գիտական մեթոդը և ստացված նյութերը այդ դեպքում կլինեին ոչ երեսպաշտ և դպրոցականներին իրենց մասին շատ բան ասող հայելի։ Դե, իհարկե, նաև սեմինարներ, զրույցներ, քննարկումներ, էսսեներ, ռեֆեռատներ և այլն։

Այսպիսով՝ ժամանակակից որակյալ կրթության համար անհրաժեշտ է, որ դպրոցականները յուրացնեն մարդու մասին գիտելիքներ, որ նրանց սեփական տարիքի նկարագիրը, իրենց կողքից նայելու, միաժամանակ կյանքի ուղի ընտրելիս հնարավորինս ավելի տիպիկ սխալները կանխելու հնարավորություն է տալիս։

Հոդված երկրորդ-Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ

Այս հոդվածի մասին խոսելիս կարևորում եմ այս նախադասությունը՝  լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։ Այս հոդվածում Բորիս Բիմ-Բադը հարցադրումներ է կատարում դպրոցներում գոյությունունեցող կեղծ հարաբերությունների, ակադեմիական դոգմատիկ ուսուցման, կարծրացած մեթոդների շուրջ:Այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։ Հեղինակի ինչուների անհանգստությունը դպրոցն ավարտելուց հետո ապագա անկարող սերունդի թերի , թյուր լինելն է:Ինչպես հեղինակն է նշում «Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին»։

Հեղինակի վերնագիրը համապատասխանում է հոդվածում տեղ գտած մտորումներին: Հոդվածում փաստարկվում է:Համաձայն եմ Բորիս ԲիՄ-Բադի մտքի հետ, որ  դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչներն ու բանդիտներն են առաջվա պես տիրելու աշխարհին, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ սովորում է անկախ լինել, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է այնպիսի կրթությունորը, նպաստում, խթանում է անհատականության ձևավորմանը: Այս ամենի հիմնավորումներն են մեր նախագծային ուսուցումը, ստուգատեսները,   հասարակագիտական ստուգատեսը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s