Առաջադրանք 1, առաջադրանք 2
Հեղինակային ծրագիր
Տեսական 1 ժամ, գործնական՝ 4 ժամ։
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 16-18
Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Ուսումնասիրվող նյութը՝
Հեղինակայինը կրթահամալիրում․ մշակումների փաթեթ
Գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ ( 0,5 կրեդիտ)
Գործնական աշխատանք 1
Հոդվածների ընթերցում։
Գործնական 2
Առանցքային մտքերի առանձնացում։ Բլոգում մտքերի ընտրանիների կազմում-հրապարակում։
Գործնական 3, 4
Գրախոսականի կամ մտորման հրապարակում․ հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում։
Ծանոթանալով, վերընթերցելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր տարիների փորառություն ունեցող դասավանդողների հոդվածները, կարող եմ արձանագրել, որ վերջին տասնմեկ տարիների ընթացքում ,երբ անցում կատարվեց բլոգային ուսուցման , որքան մեծ էր մեդիայի հնարավորությունները ուսումնական ոլորտում:Ժամանակակից կրթության հիմնական խնդիրներից մեկը երեխաների մեջ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն ձևավորելն է, երևակայություն և ստեղծականություն զարգացնելը, անընդմեջ զարգացող ու փոփոխվող մեդիահարթակում նոր հմտությունների, կարողությունների դրսևորումը. խնդիրներ կազմելու, որոշումներ ընդունելու համընդհանուր կարողություն փոխանցելը։ Այս ամենը զարգացնելու բոլոր հիմքերը դրվում են մեր կրթահամալիրում:Այս ամենի հիմնավորումը կարող ենք կարդալ իմ գործընկերների հոդվածներում.
Մարիետ Սիմոնյանի «Մայրենիի ուսուցումը կրթահամակիրում»հոդվածից հատված-· Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը
կայքըիր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ:
Հասմիկ Մաթևոսյանի «Հեղինակայինը՝երաժշտության ուսուցման մեջ» հոդվածից-
Ծեսերի և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, միջընկերական, համագործակցային կապերը: Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ հետազոտության, տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը:
Վարդան Կարապետյանի «Հասարակագիտությունը՝ կրթահամալիրում» հոդվածից—Հասարակագիտություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝
-հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներով
-հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացմամբ
-մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներով, կլոր սեղանների կազմակերպմամբ
-պետական-կառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ այցելություններով՝ ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ
-ակումբային գործունեությամբ՝ «Քաղաքագիտական ակումբ», «Ազատ խոսքի» ակումբ, «Պատանեկան ակումբ», «Թուրքերենի» ակումբ
-կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացմամբ
-այլն…
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ոչ միայն սովորողների համար է ստեղծում վերևում ներկայացված հարթակըը, այլ նաև հնարավորություն է տալիս լինել ստեղծագործաբար մոտեցող , նախաձեռնող , ինքնուրույն, մրցունակ , մոբիլ դասավանդող, որպեսզի կրթենք սերունդ, ով պետք է պատրաստ լինի կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանա արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Արդի աշխարհում մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորվելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է:Ստորև ներկայացնում եմ հեղինակային «Պատմություն» առարկայի ծրագիրը, առանձնացնում եմ իմ գործունեության մի քանի նախագծեր. «Էթնիկ հոգեբանություն», Պատմական ամսագիր, Միջին դպրոց ԹՎ…..:
Իմ աշխատանքում կարևորում եմ ուսումնական ճամփորդությունները, որի ընթացքում քո սովորողների հետ միասին բացահայտում, ուսումնասիրում , ծվեն-ծվեն ի մի բերում հայրենիքիդ դեռևս կանգուն կամ խոնարհված վանքերի ու բերդերի պատմությունը:
Հեղինակային մոտեցումը սովորողի գնահատման գործում էլ շատ ճկուն է դառնում:Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական:
«Գլխավորը մեր երեխաների երջանկությունն է» Բլեյան բաց ցանցի հեղինակ Աշոտ Բլեյան
Առաջադրանք 2
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 18-24
Ուսումնասիրվող նյութը․Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:
Ես առանձնացրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամակիրում դասավանդող Իվետա Ջանազյանի «Մենք ենք, մեր բերդերը կամ 30 -ամյակ՝ 30 ամրոց» նախագիծը: Ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ»-ը, նաև «Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ» -,ը , քանի որ իմ ընտրած նախագիծը նաև ուսումնական ճամփորդությունների տարր է պարունակում:Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգից առանձնացրել եմ այն կետերը, որորնք վերաբերվում են այս նախագծին: Ստորև ներկայացնում եմ.
Ճամփորդության բովանդակությունը՝
- ինքնուրույն ուսումնական նախագիծ է։
Ճամփորդության նախագիծը կարող է ներառել.
- հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին,
- ռազմամարզական, արշավախմբային գործունեություն, քայլք, բարձունքի հաղթահարում, մարզական, գետանցումի, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման պարապմունքներ.
- աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.
- շակութային (համերգի, պլեների, ցուցադրության կազմակերպում, մասնակցություն, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն).
Ղեկավարը.
- ճամփորդությունից առաջ հրապարակում է ճամփորդության նախագիծը.
- անձամբ ծանոթ է ճամփորդության վայրին, երթուղուն (երթուղիներին) կամ նախագծում որպես օգնական ներառում է իմացող մարդու (կրթահամալիրից, ճամփորդության վայրից, այլ).
- ձեռք է բերում ճամփորդության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանավորվածություններ.
- կազմակերպում է նախապատրաստական աշխատանքը՝ բովանդակային, երթուղու ընտրություն, հայրենագիտական կանգառների ընտրություն, նախահաշիվ, լուսաբանումը և արդյունքների ներկայացումը.
- ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցում է սովորողների մասնակցությունը (հաշվառում, արդյունքների գրանցում).
- ճամփորդության ժամանակ պատասխանատու է սովորողի անվտանգության համար.
- ճամփորդությունից հետո ներկայացնում է հաշվետվություն. այդ թվում՝
- ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին՝ գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ),
- ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները,
- ղեկավարի դիտարկումները երթուղու, ճամփորդության արդյունքների, առանձին սովորողների կամ խմբի մասին.
-
Մասնակիցը՝
- նախօրոք ծանոթանում է նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իր հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրեն հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել է այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում իր հաշվետվություն-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար.
- մասնակցում է ճամփորդության նախահաշվի, երթուղու ընտրության, կազմակերպման խնդիրների քննարկմանը.
- նախագիծը, նախապատրաստական աշխատանքը, ուսումնական նյութերը, իր մասնակցությունը ներկայացնում է ուսումնական բլոգում.
- ճամփորդության ընթացքում և հետո իր բլոգում հրապարակում է տպավորություններ՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և իր հաշվետվությունը.
Կարծում եմ համապատասխանում է կարգին, միայն չգտա սովորողների նախապատրաստական աշխատանքները:Կարծում եմ նախագիծը հաջողված է, շատ հետաքրիր, սովորողների,Իվետա Ջանազյանի պատումները տեղեկատվական են, անմիջական :
Գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ ( 0,5 կրեդիտ)
Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել
ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։
Նախագծային ուսուցում-
Նախագիծը ուսումնաճանաչողական ստեղծական գործունեություն է, որն ունի ընդհանուր նպատակ, համաձայնեցված միջոցներ, որոնք ուղղված են նախագծի սովորողների համար նշանակալից ինչ-որ խնդրի լուծման ընդհանուր արդյունքի հասնելուն:
Կառուցվածքը՝
- Անվանում/վերնագիր
- Մասնակիցներ /ո՞ւմ համար է նախատեսված /
- Իրականացման ժամանակահատվածը/տևողությունը/
- Նպատակը
- Խնդիրները
- Իրականացման միջավայրը
- Անհրաժեշտ նյութեր/ գործիքներ
- Մեթոդներ. Համագործակցային, խմբային, հետազոտական, այլ
- Նախագծի բովանդակությունը/նկարագրությունը
- Անհրաժեշտ կամ օգտակար հղումներ
- Նախագծի իրականացման ընթացքը
- Նախագծի ակնկալվող արդյունքը / ստեղծված արդյունքը/
- Նախագծի գնահատումը/ ամփոփում
- Նախագծի հնարավոր, հեռանկարային զարգացումները
- Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Տեսակները
- Կարճաժամկետ նախագծեր
- Երակարաժամկետ կամ շուրջտարյա նախագծեր
- Ճամփորդական նախագծեր
- Հասարակական նախագծեր
Նախագիծը դա ինտեգրված մեթոդ է
- Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
- Սովորողների ստեղծագործական մտածողության զարգացում
- Սովորողների քննադատական մտածողության զարգացում
- Անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
- Սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
- Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
- Ինքնակրթության միջավայրի ստեղծում
- Ուսումնական ճամփորդության նախագծի կառուցվածքը
- Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը
- Մասնակիցներ՝
- Պատասխանատուներ՝
- Երթուղին՝ /մեկնում, վերադարձ/
- Ճամփորդության նպատակը՝
- Այցելվող վայրեր
- Կանգառները՝
- Նախապատրաստական աշխատանք
- Կրթական փոխանակումներ, համագործակցություն
- Ծրագիր/ըստ օրերի, ժամերի/
- Անհրաժեշտ իրեր՝
- Ակնկալվող արդյունք՝
- Նախահաշիվ՝
- Մասնակիցներ՝
- «Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ»-Այս կառուցվածքը գրվել է կարգին համապատասխան:
- Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։ - Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները - Ստորև ներկայացնում եմ ուսումնական ճամփորդության նախագիծը-ծանոթանալով նախագծին, ամփոփմանը, տեսանյութին կարող եմ ասել բավական հաջողված ճամփորդություններից էր.այն իր մեջ ներառում է հայրենագիտական բացահայտումներ, կոլորիտային գյումրին բացահայտելու համար ներառված էր գյումրեցի մեր ծնողը, ով մեզ ուղեկցում էր , ներկայացնում Գյումրի քաղաքի պատմությունը, նախագծով իրականցրել ենք փոխանակման ծրագիրը, Սև բերդի գեղեցիկ հարթակում սովորողները սիրով պարեցին իրենց սովորած պարերը,այնտեղ էլ ունեցանք պատմական քննարկում-զրույցներ, կարծում եմ իրապես հաջողված ւսումնական ճամփորդությունն էր, միակ թերությունը ՝նախապատրաստական աշխատանքների գրանցումը:
- Իմ մյուս նախագծերին կարող եք ծանոթանալ նախագիծ բաժնին, կարևորում եմ նաև «Պատմական ամսագիրը», որտեղ սովորողների լավագույն աշխատանքներն են տարբեր նախագծերի արդյունքում:Ներկայացնում եմ նախագծի երկու տարբերակ. Եռօրյա ուսումնական ճամփորդության նախագիծ:
- Նախագիծ. Լքված տարածքներ. «Ուրվական դարձած գյուղերի պատմությունը»- Ամփոփում