Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. «Մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ»

Պարապմունք 1․ 2.3.

Սեպտեմբերի 13․պարապմունք 1 /համակցված՝ առկա/
15:30՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 1․ Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի  /4 ժամ/
Պարապմունք 1․ Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին
Առաջադրանք՝
-Կարդալ Հանրակրթության պետական չափորոշիչը, բլոգում ներկայացնել՝ համապատասխանությունանհամապատասխանություն, հիմնավորել․

Պարապմունք 2․ Անդրադարձ/ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին 
Առաջադրանք՝
-Կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը, նշումներ կատարել բլոգում՝ համապատասխանությունանհամապատասխանություն 

  • Ուսումնասիրելով հանրակրթական բնագավառի պետական չափորոշիչը, կարող եմ ասել, որ իր մեջ ներառում է դրական փոփոխություններ, որոնք նպաստում են տեխնոլոգիական դարաշրջանում ինքնուրույն , հետազոտող, իր արժեքային համակարգով անհատի, քաղաքացու ձևավորմանը:
  • Փաստաթղթում մանրամասն ներկայացված էին հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկությունները: Կրթահամալիրի հեղինակային ծրագիրը, նրա բաղադրիչները, մոտեցումները, մեթոդները կարող են կիրառվել նաև ոչ հեղինակային կրթություն իրականացնող դպրոցներում, դրան են միտված  կրթական փոխանակումների բազմաբնույթ նախագծերը:  Առանձնացնեմ այն կետերը, որոնք  հեղինակային կրթական ծրագրի առանցքային, էական ,տպավորիչ առանձնահատկություններն են.
  • Ուսումնական օրացույցը
  • Առկա, հեռավար կրթություն. հատկապես այս կետը շատ կարևոր է. եթե սովորողը բացակայել է կամ բացակայելու է երկար ժամանակ, օտարված չէ դասապրոցեսից, դպրոցից, միևնույն է սովորում է ցանկացած վայրում, ցանկացած իրավիճակում: 
  • Ինքնակրթվող ուսուցիչ
  • Սովորողի անհատական ուսումնական պլան
  • «Դպիր»մանկավարժական ամսագիր. հեղինակային կրթական ծրագիրը չի կարող փակ պատերի ներսում մնալ, իսկ տարածելու լավագույն միջոցը այդ մասին պատմելն է, սեփական փորձը ներկայացնելը:
  • Բաց նախագծեր 
Թվարկումներս, իհարկե, մի փոքր մասն են կազմում իրականացվող աշխատանքների:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է նաև լրացուցիչ կրթություն:/2021-2022 ուստարի -6-8 դասարան-կարդեցեք՝ 33հատվածը/:

Մեր այլընտրանքային կրթական համակարգում թե սովորողները, թե դասավանդողները իրենց հաշվետվությունները ներկայացնում են իրենց բլոգներում/2021-2022 ուստարի -6-8 դասարան-կարդեցեք՝34հատվածը/:

Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր //2021-2022 ուստարի -6-8 դասարան-կարդեցեք՝30հատվածը/:

Ընդհանուր առմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիումիրականացվող այլընտրանքային կրթությունը լայն հնարավորություններ է տալիս սովորողին, Չափորոշիչներում ներկայացված հմտություններն ու կարողությունները իրապես ձեռք բերել ուսումնառության ընթացքում:

Սեպտեմբերի 15․պարապմունք 2 /համակցված՝ հեռավար/
15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
Պատմությունհասարակագիտություն
Թեմա 1․ Թեմա 1․ Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի 
Պարապմունք 3․Պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն
Առաջադրանք՝
-Նշել պետական չաչփորոշչի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի նմանությունները և տարբերությունները․
Պարապմունք 4․ Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին  (գիտելիք, հմտություն,  դիրքորոշում, արժեքային բաղադրիչ)։
Առաջադրանք՝
Կարդալ,  նշել  ընդհանրական  բաղադրիչները և   կոնկերտ  առարկայով  պայմանավորված  բաղադրիչները․

  • Պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի նմանությունները բավականին շատ են,որոնք ուղղված են ինքնուրույն, հետազոտող, մտածող, վերլուծող, մեդիա հարթակում գիտակ քաղաքացի ձևավորելուն:Թվային և մեդիա կարողությունները, հմտությունները, քննադատական մոտեցումը, նյութի վերլուծությունը, մեդիայի ազդեցությունը երկու դեպքում էլ ևս կարևորվում է: Մշակութային կարողունակությունների զարգացման մասով սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակույթները կրթահամալիրում իրականացվող տարբեր ծեսերի, երգուսուցման,ավանդական պարերգերի ուսումցան ընթացքում: Միջմշակութային և տարածաշրջանային շփումները ևս կրթահամալիրում բարձր մակարդակի վրա է,որը նպաստում է սովորողների մշակութային և գեղագիտական ընկալումների բարձրացմանը:Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթում հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացությունը հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով սովորողների համար դառնում է հայրենագիտական քայլարշավների, ճամփորդությունների,բարձունքի հաղթահարման նախագծերի մի հետաքրքիր և բազմաբովանդակ տիրույթ,որում երբեմն մեծ դեր ունի հենց սովորողի հետաքրքրությունների շրջանակը:Հասարակություն, հասարակական գիտությունների մասով էլ երկու դեպքում էլ շեշտը դրվում է քննադատական և ստեղծագործ մտածողություն ունեցող պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:Չափորոշչի դրույթները ձևակերպված են հետաքրքիր, բովանդակալից . այդ ամենը իրականացնելու դեպքում դասապրոցեսները կդառնան բավականին բովանդակալից, հետաքրիր:Ցավոք ,ուսումնական պլանի չափորոշչի իրագործումը հանրակրթական դպրոցում հստակ չի երևում՝ ինչ ճանապարհներով պետք է ընթանա. որքանով են պատրաստ հանրակրթական դպրոցները դասապրոցեսը իրականացնելու այս տարբերակով:
    • « Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիրը: Իր հաստատված ուսումնական պլանը լայն հնարավորություններ է ստեղծում և սովորողների, և դասավանդողների համար, ապահովում է ստեղծագործ, մոբիլ աշխատանքային բաց համակարգ, միջավայր:
    • Ժամանակակից կրթության հիմնական խնդիրներից մեկը երեխաների մեջ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն ձևավորելն է, երևակայություն և ստեղծականություն զարգացնելը, անընդմեջ զարգացող ու փոփոխվող մեդիահարթակում նոր հմտությունների, կարողությունների դրսևորումը. խնդիրներ կազմելու, որոշումներ ընդունելու համընդհանուր կարողություն փոխանցելը։ Թվային միջոցների կիրառումը,ամենօրյա օգտագործումը դասապրոցեսի, ուսումնական ճամփորդությունների ընթացքում ավելի արդյունավետ ու հետաքրքիր է դարձնում կրթական գործընթացը:
    • Ուսումնական պլանով հաստատված ճամփորդությունները, ճամբարները, սովորողի ընտրությամբ դասընթացի կազմակերպումը մեր կրթական ծրագրի կարևոր հաջողություններն են:
    • Ուսումնական պլանով հաստատված ընտրությամբ, ակումբային գործունեությունը սովորողի գիտելիքների խորացման,իր նախասիրությունները զարգացնելու, մտահորիզոնը ընդլայնելու շատ մեծ հնարավորություն է ընձեռում:

    Ես աշխատում եմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ իրականացվում է հեղինակային/պետական այլընտրանքային/ կրթական ծրագիրը:

    Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը: Դասավանդում եմ 6-8-րդ դասաաններում կանդրադառնամ ,այդ կրթական ծրագրին: Մեր կրթահամալիրում Միջին դպրոցը կազմակերպում է 6-8-րդ դասարանների կրթական ծրագիրը, սովորողը իր ծնողի հետ ընտրում է ծրագիրը ,կնքում ուսումնառության պայմանագիր:

    Ուսուցումը կազմակերպվում է դպրոցի սահմանված կարգով կազմված օրացույցով կրթահամալիրային դպրոցական խմբային, ընտանեկան անհատական ուսումնական նախագծերով;

    4. Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:/ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ/:

    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով./Չափորոշիչ/

    Ներկայացնում եմ իմ ծրագիրը/Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`Առարկայի դասավանդման ընթացքում կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:  

    Բլոգավարություն— 6-8-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

    • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
    • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
    • անհատական նախագծերի արդյունքները
    • Սովորողը բլոգում պետք է հնարավորինս  պահպանի հեղինակային իրավունքի նորմերը

    Այս հատվածով հստակ համապատասխանում է մեր ծրագիրը չափորոշչին, ավելին լիիրավ իրականացվում է իր այընտրանքային կրթական մոտեցմամբ:

     6/«Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

    7) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով./Չափորոշիչ/

    12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

    13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.

    14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

    15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.

    16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

    17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.

    18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

    28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.

    29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.

    Ներկայացնում եմ իմ ծրագիրը

    Ուսումնական միջավայր 

    Ուսումնական միջավայրը  ոչ միայն դասասենյակն է , այլ նաև

    • դպրոցի բակը,
    • թանգարանը,
    • քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
    • հայրենագիտական ճամփորդությունները,
    • տեսարժան վայրը,
    • սովորողի անձնական բլոգը,
    • կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:

    Ուսումնական գործունեության ձևեր

    • թարգմանություններ
    • ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
    • փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
    • ուսումնական ԹՎ-ներ
    • բանավեճերի կազմակերպում
    • պատմական խաղերի ստեղծում
    • առցանց դասեր և քննարկումներ
    • անհատական և խմբային նախագծեր

    Մեր ծրագիրը ամբողջությամբ համապատասխանում է վերևում նշված կետերին:

    46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։/Չափորոշիչ/

    Մեր ծրագրով նախագծային ուսուցումը անընդմեջ է:

    47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:/Չափորոշիչ/

    Ներկայացնում եմ իմ գնահատման տարբերակը.

    Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

    Սեպտեմբերի 17․պարապմունք 3 /համակցված՝ հեռավար/
    15:00-17։00՝ մասնագիտական զարգացում․առարկայական բաղադրիչ
    Պատմությունհասարակագիտություն
    Թեմա 2․ Առարկայական հեղինակային ծրագիր /5 ժամ/
    Պարապմունք 1․
     Անդրադարձ,  ծանոթություն  կրթահամալիրում  իրականացվող Հեղինակային մանկավարժությանը,  ծրագրերին
    Առաջադրանք՝
    Հրապարակել բլոգում, կարդալ նյութը՝
    -Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՝ Ներկայացնում  են  հեղինակային մանկավարժության  հիմնադիր,  մենթոր  Աշոտ  Բլեյանը,  մանկավարժության  լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը

    Սիրով, ևս մեկ անգամ կարդացի վերոհիշյալ նյութը, արձանագրեցի մեր հեղինակային կրթական ծրագրի կարևորությունը, մոբիլությունը: Ավելին՝Աշոտ Բլեյանի ևս մեկ հոդված կարող եմ հավելել.Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը— Աշոտ Բլեյան

    21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ զարգանում է, առավել շատ ժամանակպետք է  տրամադրել ինքնակրթությանը: Ցանկացած մասնագետ, ինչքան էլ հրաշալի տիրապետի իր մասնագիտությանը, շատ արագ լճացման է գնում, երբ որոշում է, որ իր իմացածը բավական է: Լիովին համաձայն եմ Տիար Բլեյանի ներկայացրած մտքերի հետ՝ սովորելու լավագույն տարբերակն ինքնակրթվելն է: Կարևոր է, որ կրթահամալիրում ցանկացած պայման ստեղծվում է ինքնակրթման համար, կարևոր է, որ դրան մեծ տեղ է հատկացվում: Ինչքան էլ աշխատանքային և այլ զբաղվածությունների հետ դժվար է ժամանակ գտնել, միշտ էլ կարևորել եմ և զբաղվել եմ ինքնակրթությամբ՝ ընթերցել, ուսումնասիրել, այցելել դասընթացների, ճամփորդել,թարգմանել, սովորել: 

    Պարապմունք 2․ Անդրադարձ,  ծանոթություն  կրթահամալիրում  իրականացվող Հեղինակային մանկավարժությանը,  ծրագրերին
    Առաջադրանք՝
    Կարդալ, բլոգում հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները՝

    Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմության ուսուցումը»

     Այլընտրանքն ընտրության արարչատուր իրավունքի անհրաժեշտ բաղկացուցիչն է, այսպես է բացատրում Աշոտ Տիգրանյանը «այլընտրանք» հասկացությունը, նման վերաբերմունքը կարող ենք տածել մեր կյանքի բոլոր ոլորտներում, սա մտածական կարողությանը խթանող մոտեցում է: Ինչպես յուրաքանչյուր գիտական ոլորտում, այդպես էլ «Պատմություն»ուսումնասիրելիս կարևորվում է,   «Բոլոր փաստերը պետք է ուսումնասիրվեն, բոլոր տեսակետները պետք է քննարկվեն» , բժիշկների պարագայում , կարող ենք ասել մեկ բաց թողնված ախտորոշումը, կարող է սխալ ախտորոշման պատճառ հանդիսանալ:Մի երևույթի հասկացության  տարատեսակ ուսումնասիրությունը թույլ էտալիս այդ ամենի մասին պատկերացում կազմել, կարողանալ հետևություններ կատարել.լայնախոհությունը երևույթը խորությամբ ընկալելու առհավատչյան է: Այլընտրանքային պատմությունը բաղկացած էր երկու մակարդակից:Կարևորվում է հետազոտական , քննադատական, վերլուծական մտքի զարգացումը, պատմական թարգմանական գործունեությունը նպաստում է պատմական բառապաշարի հարստացմանը, փաստերով հիմնավորելու , հերքելու կարողության խթանմանը: Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս նման գործունեության իրականացմանը:Նման մոտեցման արդյունքում ազգային-պետական հիմնախնդիրներին համարժեք անհատական և խմբային արժեհամակարգերի ամրակայմանը նպաստելն է:Գիտակ քաղաքացի , սերունդ դաստիարակելն է:

    Երկրորդ հոդվածը ընտրել եմ Վարդան Կարապետյանի «Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ» հոդվածը:

    Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծային աշխատանքների ներկայանալի հարթակը ստուգատեսների կազմակերպումն է: Վաղուց արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթությունը անհնար է պատկերացնել առանց ստուգատեսների: Ընդհանրապես ստուգատեսները յուրօրինակ հարթակ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողին ու դասավանդողին ներկայացնելու իրենց մեկ տարվա գործունեության արդյունքը և մեդիայի միջոցով այն հանրայնացնելու: Ձեռքբերումների շարքում , ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների և դասավանդողների մասնակցությունը:Ստուգատեսի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացնում ենք  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ,տարբեր գործիչների հետ հանդիպումները սովորողների համար հետաքրքիր և ուսանելի են, արդյունավետ ուսումնական աշխատանք է ստացվում՝ նախապես սովորողները կարդում են հյուրի կենսագրությունը, ուսումնասիրում են նրա մասնագիտական գործունեությունը, կարդում են նրա աշխատանքներից, հոդվածներից,  լսում են տարբեր հարցազրույցներ, հարցեր են ձևակերպում, այսինքն իրականացվում է նախապատրաստական ուսումնական աշխատանք։ Հասարակագիտական ստուգատեսը ունի նաև կրթահամալիրի դասավանդողին և սովորողին, նրանց աշխատանքը գնահատող-խրախուսող բաղադրիչ՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ՝

    կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
    -կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար:

    Հասարակագիտական ստուգատեսի ընթացքում, արդյունքում սովորողների մոտ զարգանում է հարցեր ձևակերպելու կարողությունը, սեփական մտքերը գրագետ ձևակերպելու, ինքնուրույն կարծիք արտահայտելու կարողությունը,  հմտությունը, նպաստում է ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորմանը: 

    Ներկայացնում եմ մի օրինակ: Ամփոփում-վերլուծությունների  սովորողի բլոգում-Միջին դպրոցի նախագծային խումբ-համակարգումը՝ Ստելլա Մնացականյանի.
    Տիգրան Գրիգորյան՝ 8-րդ դասարան.
    Տիգրան Հայրապետյան «Եթե մոմը սեղանի տակ չես պահում»
    -Անդրադարձ տիար Բլեյանի օրագրին՝ Մեռնեմ -պրծնե՞մ….Չեմ թողնի…
    Մարկ Հովհաննիսյան՝ 8-րդ դասարան.
    -Տիգրան Հայրապետյան, «Համազգային անհեթեթության էջերից» հոդվածի վերլուծություն
    Նանե Ժամհարյան՝ 8-րդ դասարան.

    Համաձայն եմ Վարդան Կարապետյանի հետ, որ պահանջը գալիս է հենց սովորողներից, իսկ մեզ անհրաժեշտ է սեփական հայացք, սեփական կարծիք և տեսակետ ունեցող սովորող-քաղաքացի, ով նման որակներ ձեռք է բերում հենց այսպիսի կենդանի շփումների, զրույց-քննարկումների միջոցով և արդյունքում։

    Թողնել պատասխան

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

    Connecting to %s