Առաջադրանք 1
Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/
- Ինչ է քեզ համար «Հայրենիք»-ը; Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ:
- Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
- Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:
- Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել
Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ
Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը
Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռըՓորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:
Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:
Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Այժմ որ պետություններն են այդ տարածքը զբաղեցնում:
Օժանդակ գրականություն
Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք/օժանդակ գրականություն/