Posted in Վերապատրաստում

Վերապատրաստում. ՏՀՏ

Համակարգչային սարքեր և համակարգեր

Բլոգային աշխատանք

1.Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը

Համակարգիչը մեքենա է, որը մշակում էտվյալների հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչ բառը ծագել է անգլերեն compute բառից, համակարգիչ, որը թարգմանվում է որպես «հաշվարկել», «հաշվիչ» (անգլերեն բառը, իր հերթին, գալիս է լատիներեն computāre — «հաշվարկել») բառից: Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում, քանի որ բոլոր համակարգիչները աշխատում են հոսանքով,բոլոր համակարգիչները նույնիսկ որոշ հեռախոսներ ունեն նույն կառուցվածքը:

Համակարգիչըը միմյանց փոխկապակցված առանձին բաղկացուցիչ մասերի միասնություն է, որոնք համագործակցում են միմյանց ու մարդու հետ:
Համակարգիչը բաղկացած է հիմնական և օժանդակ սարքերից: Հիմնական սարքեր են համակարգային բլոկը, մոնիտորը և ստեղնաշարը , իսկ օժանդակ սարքեր են տեղեկատվության մուտքի և ելքի սարքերը, որոնք ապահովում են տեղեկատվության ներածումն ու արտածումը: Օժանդակ սարքերի թիվը տարեցտարի համալրվում է, ինչը
հնարավորություն է տալիս ընդլայնել համակարգչի ստանդարտ գործառույթները (ֆունկցիաները): Համակարգիչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը;

Անհատական համակարգչի հիմնական բաղկացուցիչ մասերը`
համակարգային բլոկ, մոնիտոր, ստեղնաշար և մկնիկ

Համակարգային բլոկ
Ժամանակակից համակարգային բլոկը փոխկապակցված սարքերի հավաքածու է, որն ապահովում է համակարգչիի նորմալ աշխատանքը: Համակարգային
բլոկի իրանում են տեղակայված համակարգչի աշխատանքն ապահովող
բոլոր սարքերը , այլ կերպհամակարգիչը հենց համակարգային բլոկն է, իսկ մոնիտորը ինֆորմացիայի արտացոլման միջոցը:
Համակարգային բլոկի կառուցվածքային տարրերն են.
Իրանը (Case), որը յուրատեսակ մետաղական արկղ է, որի մեջ տեղակայվում են համակարգչի բաղկացուցիչ մասերը:
Սնուցման բլոկը (Power Unit), որը մատակարարվում է իրանի
(Case) հետ միասին և հանդիսանում է համակարգչի հիմնական մասը: Այն
փոխակերպում է էլեկտրական ցանցի փոփոխական հոսանքը հաստատունի
և ապահովում է համակարգչի բոլոր մասերի համապատասխան էլեկտրասնուցումը :
Մայրական սալը (Mother Board) համակարգչի գլխավոր հանգույցն
է, որին միանում են մնացած բոլոր մասերը: Այն ապահովում է այդ սարքերի
փոխկապակցված աշխատանքը և տվյալների փոխանակումը :

Կենտրոնական պրոցեսորը CPU (Central Processing Unit) իրականացնում է տվյալների մշակումը, համակարգչի բոլոր թվաբանական-տրամաբանական գործողությունները, կատարում է համակարգչային ծրագրերը,
կառավարում է համակարգչի սարքերի աշխատանքը: Հենց պրոցեսորի
տեխնիկական բնութագրերն են որոշում անհատական համակարգչի հնարավորությունները և աշխատանքի արագությունը:

Օպերատիվ հիշող սարք (RAM- Rendom Access Memory), որն օգտագործվում է կատարվող ծրագրերի ու պրոցեսորի կողմից մշակվող
տվյալների պահպանման համար: Այն իրենից ներկայացնում է ոչ մեծ տպասալիկի վրա տեղակայված էլեկտրոնային միկրոսխեմաների համախումբ, և
նրա մեջ ժամանակավորապես պահվում են բեռնավորված ծրագրերը և այն
տվյալները, որոնք անհրաժեշտ են համակարգչի աշխատանքի համար`
օպերացիոն համակարգի, սարքերի և կատարվող ծրագրերի տվյալների
արագ փոխանակման համար: Հիշողության ծավալը ազդում է համակարգչի
արագության վրա, և այն կորչում է համակարգչի էլեկտրասնուցման անջատման դեպքում: Այս հիշողության ծավալից և արագագործությունից է կախված համակարգչի արագագործությունը:

Կոշտ սկավառակով կուտակիչը (Hard Disk Drive-HDD) «ըստ լռելյայն» տեղադրվում է բոլոր անհատական համակարգիչներում և հանդիսանում է ինֆորմացիայի ամենատարածված կրիչը: Այն մագնիսական սկավառակների և զգայուն գլխիկների հիման վրա կառուցված էլեկտրամեխանիկական սարքավորում է: Կոշտ սկավառակը նախատեսված է գործնականում անսահմանափակ ժամանակով ինֆորմացիա պահելու համար:

Օպտիկական սկավառակների կուտակիչը լազերի հիման վրա աշխատող էլեկտրամեխանիկաօպտիկական սարքավորում է՝ նախատեսված օպտիկական սկավառակներից ինֆորմացիայի ընթերցման և դրանց վրա տվյալների գրանցման համար:

Ճկուն սկավառակով կուտակիչը (Floppy Disk Drive-FDD) նախատեսված է ճկուն սկավառակից ինֆորմացիայի ընթերցման համար, ինչպես
նաև համարվում է ինֆորմացիայի պահպանման և տեղափոխման միջոց;

Ընդլայնման քարտերը ձայնային քարտը, տեսաքարտը և ցանցային քարտը տեղադրվում են մայրական սալի հատուկ բնիկներում և ընդլայնում նրա ֆունկցիաները:

Ձայնային քարտը (Sound Card ) օգտագործվում է ձայնի վերարտադրման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական սալում:
Տեսաքարտը (Video Card) ինֆորմացիան արտապատկերում է մոնիտորի էկրանին: Որոշ դեպքերում տեսաքարտը ներկառուցված է լինում մայրական սալիկի վրա:
Ցանցային քարտը (Network card ) օգտագործվում է լոկալ
ցանցի միացման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական
սալում: Ժամանակակից համակարգիչներում օգտագործվում են ցանցային
տպասալեր, որոնք հնարավորություն են տալիս միացնել Fast Ethernet /Gigabit Ethernet (100/1000 Մբ/վրկ արագության) ստանդարտի ցանցին:

2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումները այն լրացուցիչ սարքավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:

  • Ստեղնաշար(keyboard)՝ թույլ է տալիս համակարգչում կատարել մուտքագրումներ. թվեր, տառեր, սիմվոլներ:
  • Մկնիկ(mouse) ինֆորմացիայի ներածման ունիվերսալ միջոց է: Մկնիկի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է. այն սահում է հարթ մակերևույթով, հատուկ տվիչները հսկում են նրա շարժումները և փոխակերպում դրանք մոնիտորի էկրանի վրա:
  • Ծրիչ (Սկաներ) թույլ է տալիս սկանավորել, պատճենել նկարը, փաստաթուխտը կամ այլ օբյեկտներ և տեղադրել դրանք համակարգչում.
  • Խոսափող, (Միկրոֆոն) մեր ձայնը մտցնում է համակարգչի մեջ
  • Թվային ֆոտոխցիկ (ֆոտոապարատ)
  • Թվային տեսախցիկ (վիդեոկամերա)
  • Վեբ խցիկ  — հնարավորություն է տալիս լուսանկարելու ինչպես նաև ուղիղ եթերով պատկերներ փոխելու այլ օգտվողներին

3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)

Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ.մուտքի և ելքի սարքավորումներ

Մուտքի սարքավորումներ

Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ կոչվում են մուտքի սարքավորումներ։

  • Ստեղնաշար
  • Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՆերկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարըՄկնիկ
  • Ծրիչ

Ելքի սարքավորումներ

Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։

  • Դինամիկ թույլ է տալիս լսելու համակարգչից դուրս եկող ձայները
  • Էկրան (Մոնիտոր) սրա շնորհիվ է որ մենք տեսնում ենք համակարգչում տեղի ունեցող յուրաքանչյուր բան
  • Պրոեկտոր կարող է փոխարինել էկրանին, բացում է համակարգչում երեվացող յուրաքանչյուր ինֆորմացիայի կրկինորինակը
  • Վիդոքարտ սրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նայել վիդոներ խաղալ խաղեր կատարել գրաֆիկական խմբագրումներ՝ մոնտաժ
  • Տպիչ կամ պրիտեր — սարք, որը օգտագործվում է համակարգչից տեքստ կամ պատկերներ տպելու համար
  • Ականջակալ — օգտագործվում է ձայն լսելու համար

Ելքի և մուտքի սարքավորումներ

Դրանք այն սարքավորումներն են, որոնք կարողանում են ինֆորմացիան միաժամանակ և ներկրել համակագիչ, և հանել համակարգչից;

  • Կոշտ սկավառակ (HDD) — սա համակարգչի ներքին հիշողությունն է (C և D) դիսկեր
  • Կրիչ (Ֆլեշկա)
  • Ձայնային քարտ — ապահովում է համակարգչի ձայնի լսելիությունը
  • Wi-Fi ցրիչ — էլեկտրական ազդանշնանների միջոցով տարածում է ինտերնետը: Որպեսի ցրիչը ինտերնետ տարածի անհրաժեշտ է, որ միացված լինի լարայանին ինտերնետին
  • Վիդեոելքով վիդեոքարտ — այս սարքավորման միջոցով հնարավոր է լինում համակարգիչների միացնել վիդեոի ձայնագրման հատուկ սարքեր
  • Օպտիկական (CD և DVD) և ճկուն (FDD) դիսկեր, դիսկակիրներ

4:Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը

5.5.Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ օգտագործվում է 3տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություններ, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ :

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s