Հունիսի 7
Ճամբարյան երկրորդ շաբաթը
Սպասված, հետաքրքիր, անմոռանալի, չկրկնվող ճամբարային օրերը Միջին դպրոցում:
Երկուշաբթի առավոտյան մի խումբ ճամբարականներ հեծանվաերթով ճանապարհ ընկան դեպի Զվարթնոց: Շատերի համար սա առաջին հեծանվաերթն էր:Մեծ ոգևորությամբ, պատրաստակամությամբ հաղթահարեցին այդ ճանապարհը. գոհունակության ժպիտով ամենուր պատմում իրենց հաղթահարված ճանապարհի մասին: Շնորհակալություն ընկեր Նարեկին, Հրայրին անչափ հոգատար, ուշադիր աշխատանքի համար:
Միջին դպրոցում բոլորը զբաղված են իրենց ճամբարային նախագծերով: Բրուտանոցում կավից պատրաստում են ազգագարական իրեր՝ «Часть нашей истории» նախագծի շրջանակներում:
Նրանք , ովքեր սիրում են մաթեմատիկական խաղեր, կարող են միանալ , մեր սովորողներին՝ զարգացնելու իրենց տրամաբանությունը:
Սեբաստացիները սիրում են ճամփորդել, հայրենիքը ճաաչում ու զգում են յուրաքանչյուր թփով ու քարով: Միջին դպրոցի մի խումբ սովորողներ բացահայտում են Լոռու մարզը:
Հետաքրքրասեր բնագետների խումբը Արատեսյան մեղրն է փորձության ենթարկում:
Միջին դպրոցը բաց է իր հյուրերի համար. այսօր կրթահամալիր էին այցելել Գագարին պրոյեկտի դպրոցների տնօրենները:
Այսօր այսքանը: