Posted in Հոդվածներ

Middle TV-ն ՝ Միջին դպրոցի սովորողի կարողությունների զարգացման հարթակ

Middle TV-ն ՝  Միջին դպրոցի սովորողի կարողությունների զարգացման հարթակ

Մեր երկրի և համաշխարհային հանրության սոցիալ-տնտեսական կյանքում առկա փոփոխությունները պահանջում են ոչ միայն տարբեր բնագավառներում  գիտելիքներ եւ տեխնոլոգիական հմտություններ ունեցող կրթված մասնագետներ, այլ աշխատանքին/գործին/ ստեղծագործաբար  մոտեցող մարդիկ, ովքեր նախաձեռնող են, ինքնուրույն, մրցունակ և մոբիլ: Ժամանակակից կրթության հիմնական խնդիրներից մեկը երեխաների մեջ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն ձևավորելն է, երևակայություն և ստեղծականություն զարգացնելը, անընդմեջ զարգացող ու փոփոխվող մեդիահարթակում նոր հմտությունների, կարողությունների դրսևորումը. խնդիրներ կազմելու, որոշումներ ընդունելու համընդհանուր կարողություն փոխանցելը։ Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեդիան  ինքնակրթվելու, ինքնադրսևորելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է:

Նպատակ  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է բլոգային ուսուցում, որտեղ յուրաքանչյուր սովորող աշխատում է, ստեղծագործում է իր բլոգում, ստեղծում տարատեսակ, տարաբնույթ  տեսանյութեր: Միջին դպրոցում սովորում են 6-8-րդ դասարանցիները։ Միջին դպրոցի TV-ի ստեղծման նպատակն էր ներկայացնել, լուսաբանել դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները, դպրոցում առկա տարաբնույթ հարթակները, սովորողների ամենահետաքրքիր տեսանյութերը, պատմել նրանց հետաքրքրությունների , մտորումների մասին, ներկայացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Middle TV-ի շաբաթվա գործունեությունը կապվում է շաբաթվա նախագծերի հետ: Միջին դպրոցի  TV-ն հրապարակվում է շաբաթը մեկ անգամ:

Ինչպես ենք ստեղծում Միջին դպրոցի TV-ն

 Թիմի ստեղծում —Միջին դպրոց TV-ն ստեղծվել է 2020 թ-ի ձմռանը:                                           Միջին դպրոց TV-ի ամենշաբաթյա աշխատանքի համար ընտրվում է թիմ, այն անընդհատ փոփոխվում է, որպեսզի մեծ թվով սովորողներ ներառվեն: Այնուհետև թիմով/ մի խումբ սովորողների հետ/  ընտրում ենք  թեմաներ, որոնք հետաքրքիր են ոչ միայն ենթադրյալ դիտողների, այլև  հենց հեղինակների համար: Անցած տարվա մարտի վերջից մենք հայտնվել էինք նոր միջավայրում, որն է՝ հեռավար-առցանց հարթակը: Արդի հեռավար հարթակում դու անընդմեջ սովորողների հետ  ես՝ թե՛ էլ․հասցեով, թե՛ հեռախոսազանգով: Հեռավար ուսուցման շարունակությունը հեռավար ընտանեկան նախագծերն էին․ ստացվում է՝ ոչ միայն սովորողների հետ ես կապը պահպանում, այլ նաև ծնողների, որպեսզի ներառես այդ աշխատանքներում: Արդի խելագար կյանքի այդ դանդաղեցված փուլը ինչ որ տեղ «դրական» շրջան էր ընտանեկան հետաքրքրությունների բացահայտման համար :«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծնողները բավականին պատրաստակամ են. իրենց մասնագիտական հմտություններով կիսվում են մեր սովորողների հետ թե առցանց, թե ֆիզիկական միջավայրում՝ ելնելով իրավիճակից: Փորձում էին անցումային տարիքում գտնվող երեխաների հետ համընթաց քայլել, տալ ու վերցնել թե՛ գիտելիքի, թե՛ հմտությունների մի մեծ պաշար։  Այս դարաշրջանում ծնողի սթափ, մոբիլ, նախաձեռնող լինելը ցանկալի է: Սեբաստացիական դպրոցը ստեղծել է այդ մտերմիկ, ջերմ, ստեղծագործ, մոբիլ հարթակը: Մասնագետ  ու պատրաստակամ ծնողների ներգրավվածության մասին կարող եք դիտել մեր տեսանյութերում:

Կարևորում ենք, որ մեր տեսանյութերում բոլոր տեղեկությունները  լինեն  հավաստի, ճշգրիտ, ազնիվ, անկողմնակալ:

Հաղորդման թեմաները-Քանի որ մեր կրթահամալիրում իրականացվող նախագծերը շատ տարաբնույթ են, ուստի TV-ում ներկայացվող նյութերն էլ տարաբնույթ են․

Հիմնականում ներկայացվող  թեմաներն են․

  • Ուսումնական ճամփորդությունները
  • դպրոցի հյուրերը
  • Ագարակը,
  • Գինու դպրոց
  • Ընտրությամբ առարկաները
  • Սպորտաձևերը
  • Հետաքրքիր սեբաստացիները
  • Սեբաստացիի հետաքրքրությունները
  • Ընտանեկան նախագծերը

Ամբողջական ֆիլմը մոնտաժելուց առաջ  հավաքում ենք, պատրաստում ենք տարաբնույթ կարճամետրաժ տեսաֆիլմեր. ռեպորտաժները պատրաստող սովորողներով, դասավանդողով :Ընտրվում են այն տեսանյութերըը, որոնք  դիտողին տալիս է հստակ կառուցվածքային տեղեկատվություն դպրոցում, երբեմն նաև ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Այս ընթացքում սեբաստացի մայրիկներն ու հայրիկները անգամ ժամանակ չունեն ձանձրանալու: Կարծում եմ TV-ի  կարևորագույն կետերից մեկը , կարողանալ տեսնել այն ներուժը, որ ունեն մեր սովորողներն ու ծնողները, դրանց բացաhայտելն ու ներկայացնելը:Տարբեր մասնագիտությամբ ծնողները ներկայանում են իրենց խորհուրդներով/բժիշկ ծնող, դիետոլոգ ծնող…./: Մենք ունենք հեռակա սովորողներ, ովքեր գտնվում են տարբեր երկրներում, պատրաստում են տեսաֆիլմեր այդ երկրների պատմության, իրենց հասակակիցների մասին: TV-ի տեսաֆիլմերը վերջնական ի մի բերելիս, փորձում ես զետեղել, խճանկարիի պես ներկայացնել  նախագծերի փաթեթը: Այնպես է լինում, դու սովորողին չես դասավանդում, սակայն TV-ն հնարավորություն է տալիս բացահայտելու նոր սովորողներ իրենց կարողություններով, երբեմն էլ իրենք են քեզ ուղղորդում, այդ ժամանակ ստացվում է, որ իրապես իսկական թիմ է աշխատում: Այդ ամենից հետո գրվում է սցենարը: Օգնության է գալիս մայրենիի դասավանդող Տաթև Աբրահամյանը:

Ստուդիայի ստեղծում Ֆիզկական միջավայրում ստուդիա ընտրրելիս հաշվի ենք առնում դպրոցի գեղեցիկ ու հետաքրքիր անկյունները, մեր անցակապատ բակերը: 2020թ-ի մարտը ,ապրիլը, ամառային արձակուրդների շրջանը դարձան հեռավար հարթակների ամիսներ, հետևաբար այդպիսի հարթակներ դառնում են սովորողների տան ծաղկած բակերը, իրենց տան հետաքրքիր անկյունները: Տեսանյութը նկարահանում է սովորողը,  ներառված՝ ծնողը հեռախոսով, ֆոտոխցիկով: Ուսումնական ճամփորդությունների ընթացքում ռեպորտաժները նկարահանվում են  հենց այդ վայրում:

Մոնտաժ, տեխնիկական մի քանի պարզաբանում Տեսանյութերի կարևոր կետերից մեկը  նկարահանված տեսանյութի  մոնտաժն է: Մոնտաժելու համար կան բազմաթիվ ծրագրեր.թե՛ մասնագիտական, և՛ սիրողական.

  • Movavi Video Suite;
  • Adobe Premiere Pro;
  • Sony Vegas;
  • և այլք:

Փորձեք աշխատել մի քանի ծրագրերում: Այսպիսով, դուք կհասկանաք, թե որն է ձեզ համար հարմար:

 Խորհրդատվություն Ալիքի դիտումների և այցելությունների քանակը մեծացնելու համար փորձեք անունը գրել երկու լեզուներով:

Գրանցվում ենք յութուբում Ամբողջական տեսանյութը մոնտաժելուց հետո գրանցվում ենք յութուբում. ուղղակիորեն անցնել ալիք ստեղծելուն և գրանցել այն: Դա անելու համար մեզ հարկավոր է.

  • գրանցել Gmail էլ.հ.
  • օգտագործելով այն, մուտք գործեք Youtube
  • ստեղծել ալիք

Խորհուրդ է տրվում ենթագրերը գրել անգլերեն. սա թույլ կտա ձեզ արտերկրից ներգրավել օգտվողներ, որը դրականորեն կանդրադառնա դիտումների քանակին:

Այս ամենի արդյունքում, որպես հաղորդավարներ սովորողները ամրապնդում, ձեռք են բերում նոր հմտություններ, կարողություններ .նրանք սկսում են կադրում աշխատել, ժպտալ, միմիկայի փոփոխության՝ թեմայից ելնելով,փորձում են կարդալ արտահայտիչ, որպեսզի ասելիքը մտերմիկ զրույցի պես փոխանցվի: Հաղորդավար սովորողների փոփոխությունից փոփոխվում է նաև հաղորդման ոճը,  վայրը: Շնորհակալ եմ այն ծնողներին անգամ երկրից դուրս գտնվելով չեն զլանում նկարահանել ուղարկված սցենարը:    Հաղորդում, ռեպորտաժներ վարելով՝ սովորողը  ազատվում է բարդույթներից. ազատ հաղորդակցվելու, առանց վախի հրապարակավ , գեղեցիկ, գրագետ, խելամիտ խոսելու ունակություն է ձեռք բերում:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում գործում է նաև  լեզուների/ռուրսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, թուրքերեն/ ,անիմացիայի ընտրության խմբեր:Մեր հաղորդումներում սովորողները երբեմն տեսանյութեր են պատրաստում իրենց նախընտրած լեզվով:Ուզում եմ հատկապես անդրադառնալ անիմացիայի խմբից Անդրանիկ Փարադյանին/7-րդ դասարան/, ով մեր ԹՎ-ի առաջնային, միջին հատվածների անիմացիոն անցումների հեղինակն է, հավելեմ յուրաքանչյուր տարվա եղանակ իր համապատասխան անիմացիոն անցումներն ունի, որը էլ ավելի գրավիչ է դարձնում տեսանյութը, տեսանելի՝ 11-ամյա սովորողի հմտություններն, ունակությունները, ստեղծականությունը: Միջին դպրոցի ԹՎ-ում գործում է նաև փոքրիկ անիմացիոն գովազդ/«Գնու դպրոց», շարունակական է/, որի հեղինակը նույնպես Անդրանիկ Փարադյանն է:

Միջին դպրոցի ԹՎ-ի արդիական լինելը Այն  է  ամփոփում, ներկայացնում է մեր կրթահամալիրի բազմաբնույթ, հետաքրքիր, լեցուն իրադարձությունները, սովորողների անհատականության դրսևորումների, հմտությունների բացահայտումն ու իրացումը վիրտուալ հարթակում:

Վերջնական կետին հասնելու համար ամբողջ ընթացքում թե սովորողների, թե դասավանդողների, թե ծնողների հետ խոսելիս, համոզելիս, ուղղորդելիս, խրախուսելիս, օգնելիս ներ ես դնում այն ամբողջ  սերը , որ անշահախնդիր տածում ես քո սովորողների հանդեպ: Ու վերջում  ծնվում է Միջին դպրոցի ԹՎ-ն:

Middle TV-ով սկսվում ու ավարտվում են իմ շաբաթները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s