Ճամփորդության օրը՝ հունվարի 22
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներՊատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա ՄնացականյանԵրթուղին՝ Երևան- Կարբի-Սաղմոսավան-Քուչակ-Ապարանի ջրամբար (58կմ)Ճամփորդության մեկնարկ՝ Մայր դպրոցի կայանատեղիից՝ 10:00-ին, վերադարձ՝ 15:30:Մարզաձևը՝ սահնակ, դահուկ
Նպատակը՝
- մասնակցություն մարզական ստուգատեսին
- սահնակից օգտվելու հմտությունների յուրացում, կիրառում
- սահելու, դահուկ քշելու հնարավորություն, մարզական նոր հմտությունների ձեռքբերում
Նախագծի ընթացքը
- Սովորողների հետ քննարկում ենք նախագիծը, լսում ենք առաջարկները
- Պատրաստում ենք երթուղու քարտեզը
- Ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
- Նախապատրաստվում ենք. ճիշտ հավաքել պայուսակը, ընտրել ճիշտ հագուստ
- Արշավի իրականացում
- Արդյունքների ամփոփում, տպավորությունների գրանցում, հրապարակում
Կանգառներ
- Ապարանի ջրամբար. սահնակ, դահուկ, ձնե պարզ քանդակների պատրաստում, նկարչություն ձյան վրա
- Ձմեռային Սաղմոսավանքը. կանգառ վերադարձին:
Ակնկալվող արդյունքը
- սովորողների տպավորությունների գրացում բլոգներում՝ պատումների տեսքով
- ֆոտոշարքի հրապարակում
- ամփոփիչ փաթեթի պատրաստում, հրապարակում
Անհրաժեշտ իրեր
- Հարմար ուսապարկ, հագուստ, տաք կոշիկներ
- Փոխնորդ հագուստ, տաբատ, գուլպաներ, կոշիկներ
- Սնունդ(բրդուճներ), ջուր, թերմոսով թեյ
- Տաք գլխարկ, ձեռնոցներ
- Ֆոտոխցիկ
Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ (մեկ սովորողը)Տրանսպորտ…..
Մասնակիցներ/ Ամփոփում/