Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն, Առաջադրանք 8-րդ դասարան, 2020-21թթ

Մեկօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Ապարան Բաշ-Ապարանի հերոսամարտի հետքերով

Մեկօրյա ուսումնական ճամփորդությունը դեպի Ապարանի «Հերոսապատում» նախագծի մի մասն է կազմում:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը — Հոկտեմբերի 30-ին

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, արցախցիներ, նախագիծը բաց է…

Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան

  Ճամփորդության երթուղին՝ Երևան-Հարթավան-Ապարան-Երևան

Կանգառներ-Երևան-Հարթավան/Ս.Գրիգոր եկեղեցի/-Ապարանի«Վերածնունդ»հուշահամալիր նվիրված Բաշ-Ապարանի հերոսամարտին-Դրաստամատ Կանայանի դամբարան-Երևան

Ճամփորդության նպատակը

Սովորողների հետ միասին փորձենք ուսումնասիրել կոնկրետ ժամանակի, կոնկրետ վայրում, կոնկրետ իրադարձությունները, հերոսացած անհատներին ու իրենց հետագա երբեմն ոչ հերոսական վախճանը, փնտրենք դաշնակիցներ  թշնամիների մեջ, թշնամիներ դաշնակիցների մեջ: 

  • բանահավաքություն, համագործակցություն տեղի հասակակիցների հետ
  • հանդիպումներ կոնկրետ մասնագետների հետ
  • հերոսամարտի դրոշների, խորհրդանիշների, ատրիբուտների ուսումնասիրում, վեր հանում
  • Տարածաշրջանային երգը, պարը, բնորոշ կերակուր
  • ճանաչողական ճամփորդություն Ապարանի հերոսամարտի թանգարան
  • Այցելություն Ապարանի «Վերածնունդ» կոչվող հուշահամալիր

Նախագծի ընթացքը

  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները  ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
  • փնտրել-գտնել  Բաշ-Ապարանի մասին նյութեր
  • տեղում ծանոթանալ պատմությանը
  • ինչ հուշարձան, հուշակոթող կա, որտեղ է տեղադրված
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Ճամփորդության իրականացում 
  • Պարոուսուցում , պատասխանատու՝ Հայարփի Անանյան
  • Նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 
  • հարցազրույց պատմաբան Արգամ Մովսիսյանի հետ. Բաշ-Ապարանի հերոսամարտը

Նախահաշիվ- Տրանսպորտի գումարը 1800դրամ

Ակնկալվող արդյունքը՝ սովորողների ուսումնասիրությունների, տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման նկարահանումներ:

Անհրաժեշտ իրեր-քայլքի համար հարմար կոշիկներ, ջուր, բրդուճներ դիմակ, ախտահանիչ լուծույթ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին

Մասնակիցները՝ հայտում:

Ամփոփում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s