Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն, Առաջադրանք 6-րդ դասարան, 2020-21թթ, Առաջադրանք 8-րդ դասարան, 2020-21թթ

Մեկօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Մեկօրյա ուսումնական ճամփորդությունը դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր/Արմավիրի մարզ, գյուղ Արաքս/ «Հերոսապատում» նախագծի մի մասն է կազմում:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը — Հոկտեմբերի 23-ին

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, ավագ դպրոցի սովորողներ,արցախցիներ, նախագիծը բաց է…

Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան

  Ճամփորդության երթուղին՝ Երևան- Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան

Մեկնարկ- Ս.Երրորդություն եկեղեցի մասնակցություն ժամերգության, 09.00, վերադարձ՝ 16:00

Ճամփորդության նպատակը

Սովորողների հետ միասին փորձենք ուսումնասիրել կոնկրետ ժամանակի, կոնկրետ վայրում, կոնկրետ իրադարձությունները, հերոսացած անհատներին ու իրենց հետագա երբեմն ոչ հերոսական վախճանը, փնտրենք դաշնակիցներ  թշնամիների մեջ, թշնամիներ դաշնակիցների մեջ: 

  • բանահավաքություն, համագործակցություն տեղի հասակակիցների հետ
  • հանդիպումներ կոնկրետ մասնագետների հետ
  • հերոսամարտի դրոշների, խորհրդանիշների, ատրիբուտների ուսումնասիրում, վեր հանում
  • Տարածաշրջանային երգը, պարը, բնորոշ կերակուրը

Նախագծի ընթացքը

  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները  ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Ճամփորդության իրականացում 
  • Երգուսուցում /Սարդարապատ/, պատասխանատու՝ Հասմիկ Գրիգորյան
  • Նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 

Նախահաշիվ- Տրանսպորտի գումարը 20.000, թանգարանի տոմս 400, բացատրություն 2500, մեկ սովորողը վճարում է 1500

Ակնկալվող արդյունքը՝ սովորողների ուսումնասիրությունների, տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման նկարահանումներ:

Անհրաժեշտ իրեր-քայլքի համար հարմար կոշիկներ, ջուր, բրդուճներ դիմակ, ախտահանիչ լուծույթ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին, hasmik. grigoryan@mskh.am

Մասնակիցները՝ հայտում:

Մասնակիցներ

  1. Մարկ Հովհաննիսյան, 8-5 դասարան
  2. Արման Գևորգյան, 8-5 դասարան
  3. Անդրանիկ  Մուրադյան
  4. Անժելա Դադոյան, 7-1 դասարան
  5. Միլենա Դադոյան , 3-րդ դասարան
  6. Հարություն Մալքոնյան
  7. Արսինե Բադալյան
  8. Նարե Ենգիբարյան
  9. Նոնա Գալստյան
  10. Նոնա Գալստյանի մայրիկ
  11. Էվա Պետրոսյան
  12. Անահիտ Թովմասյան
  13. Նարեկ Մնացականյան
  14. Իռեն Ջանիկյան
  15. Հայկ Աղլամազյան
  16. Արամ Միրզոյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s