Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 27-29-ը

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 27-29-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան, Ռոբերտ Խաչատրյան

Մեկնում՝ նոյեմբերի 27-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 12:00 :

Վերադարձ՝ նոյեմբերի 29-ին՝ 17:00, Մայր դպրոց

Երթուղին. մեկնում՝Երևան_Արտաշատ_Վեդի_Ուրցաձոր-Շաղափ_Լանջանիստ_Լուսաշող_Լանջառ_Զանգակատուն_Չիվա-Արենի_Գետափ_Շատին_Եղեգիս_Հերմոն_Արատես։

 վերադարձ՝  Արատեսից վերադառնում ենք Շատին—Սելիմի իջևանատուն—Լեռնահովիտ— Մադինա— Վերին Գետաշեն—Ներքին Գետաշեն—Սևան—Երևան երթուղով:

Ուշադրության կենտրոնում է Արգիճի գետը: Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով: 

Նպատակը՝

  • Հայրենագիտական բացահայտումներ.ճանաչում-ուսումնասիրում ենք Հերմոն գյուղը
  • Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերությունների ստեղծում Հերմոն գյուղի դպրոցականների հետ
  • Սեբաստացու օրեր, Հարիսայի ծեսի կազմակերպում. պատասխանատու՝ Լաերտ Գրիգորյան
  • Համատեղ պարուսուցում
  • Մասնակցություն Արատեսի աշնանային աշխատանքներին
  • Քայլարաշավների կազմակերպում
  • Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
  • Մարզական խաղերի կազմակերպում. պատասխանատու՝ Ռոբերտ Խաչատրյան

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Հարիսայի ծես 
  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Մարզական գործունեություն
  • Երեկոյան քննարկումներ, ընթերցումներ 
  • Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Կանգառներ

  • Տիգրանաշենի ոլորանների մոտ՝ Մասիսը դիտակետից
  • Արփա գետի մոտ
  • Հերմոն գյուղ. քայլք դեպի Հերմոնի վանք/ (Կնեվանք, IX-XV դարեր)
  • Սելիմի քարավանատուն
  • Կոթի վանք/Ներքին Գետաշեն/
  • Նորատուսի խաչքարադաշտ

Նախահաշիվ

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
  • Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077, վարորդ՝ Վահան Վարդանյան, (հեռ.` 094 16 51 41), 

Ճամբարի ծրագիր 

Նոյեմբերի 27

12:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղից

13:30` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ

14:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում

15:00`  կանգառ Հերմոնում, քայլք դեպի Հերմոնի վանք եկեղեցի, զրույց բնակիչների հետ. ուղեկցում են Հերմոնի դպրոցի սովորողները, Տարոն Հակոբյանը

18:00` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում

18:30` ընթրիքի պատրաստում

19: 00` ընթրիք

20:00`հավաք խմբով, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր,պարեր,  ընթերցումներ

22:30` քուն

Նոյեմբերի 28

08:00` վերկաց, հիգիենա

09:00` նախաճաշ

10: 30` Հարիսայի ծեսի նախապատրաստական աշխատանքներ

12: 00`   քայլք Արատեսի վանք, Խաչոց ձոր, Միդլ Tv-ի նկարահանումներ 

13:30-14:00` հանգիստ

14:00-16:00` Հարիսայի ծես, ծիսական սեղանի պատրաստում, համտես, ճաշ

16:00-17:00` միջավայրի խնամք, մաքրություն

17:00-19:00` ուսումնական խաղեր, ընթերցանություն , ազգային պարեր

19:30` ընթրիք

21:00` հավաք խմբով, օրվա ամփոփում, զրույցներ

22:30` քուն

Նոյեմբերի 29 

08:00` վերկաց, հիգիենա

09:00` նախաճաշ

09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում

11:00` մեկնում Արատեսից 

12:30` Սելիմի քարավանատուն
13:30` Կոթիվանք

14:30` Նորատուսի խաչքարադաշտ

17:00` վերադարձ 

Անհրաժեշտ իրեր

  • Քնապարկ
  • Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • տաք գիշերազգեստ, հողաթափեր
  • Ձմեռային գլխարկ, ձեռնոցներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Բրդուճներ, ջուր
  • Դիմակ, ախտահանիչ լուծույթ 
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անձնական ճամփորդական սպասք

Հարիսայի ծես

  • Ծիսական սեղանի պատրաստում
  • Հա՜յ, նուբար
  • Հալել եմ յեղը 
  • Թամզարա ծիսական սեղանի շուրջ
  • Հարիսայի համտես 
Ընթերցանության-քննարկման նյութեր

Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման հրապարակում:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ/Ամփոփում

Լիանա Դոխոյան

Մանուկյան Գուրգենի տպավորությունները

Հովհաննես Ղազարյանի տպավորությունները

Արամ Ղազարյանի տպավորությունները

Նարեկ Սուքիասյանի տպավորությունները

Լիանա Դոխոյանի տպավորությունները

Ալեն Աբովյանի տպավորությունները

Սեդա Մարգարյանի տպավորությունները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s